09/06/2026
🏫Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ դպրոցականների հերթական առարկայական օլիմպիադան:
👏Հպարտությամբ հայտնում ենք, որ մեր դպրոցի սովորողները ցուցաբերել են բարձր գիտելիքներ և արժանացել դիպլոմի և շնորհակալագրերի.
💫Պետրոսյան Ռազմիկ (9-րդ «Ա» դասարան) – 3֊րդ կարգի դիպլոմ «Անգլերեն» առարկայից
( ուսուցիչ` Լ. Ղազումյան)
💫Փարեմուզյան Մելինե (9-րդ «Ա» դասարան)֊ շնորհակալագիր «Ռուսաց լեզու» առարկայից
( ուսուցիչ` Ս. Խառատյան)
💫Թաիրյան Կարոլինա (9-րդ «Գ» դասարան) – շնորհակալագիր «Ռուսաց լեզու» առարկայից
( ուսուցիչ` Ն. Մանուկյան)
💫Մանե Ղազարյան (9֊րդ «Գ» դասարան) ֊շնորհակալագիր
«Ռուսաց լեզու» առարկայից
( ուսուցիչ` Ն. Մանուկյան)
💐Շնորհավորում ենք մեր շնորհալի աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ այս հրաշալի արդյունքների համար: Մաղթում ենք նորանոր վերելքներ և հաջողություններ գիտության ճանապարհին։👏
01/06/2026
📌 ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսման շրջանակում մեր դպրոցի դասվար` Լ.Դանիելյանը և ռուսաց լեզվի ուսուցիչ` Ն.Մանուկյանը ճանաչվել են մայիս ամսվա լավագույն ուսուցիչներ։
👏🏻Շնորհավորում ենք արժանի գնահատանքի համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ:💐
27/05/2026
✨Ուրախությամբ կիսվում ենք մեր հերթական ձեռքբերմամբ.
🏫Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցը և 9-րդ դասարանի 4 սովորողներ արժանացել են Լոռու մարզպետի շնորհակալագրին:
👏🏻Շնորհակալություն ենք հայտնում և շնորհավորում ուսուցիչներին՝ Ա.Զուլոյան (Ֆրանսերեն), Գ.Սաքունց (մաթեմատիկա),
Ա.Միկիչյան (ԹԳՀԳ) և սովորողներին (Արինա Էվոյան, Դավիթ Մխիթարյան, Աֆինա Ամիրաղյան, Ռազմիկ Պետրոսյան), ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ ու բարձր առաջադիմությամբ աչքի ընկան դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում։✨
26/05/2026
♟️Հաղթանակ շախմատային մրցաշարում
🏫Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը՝ առաջատար👏🏻
✨Սույն թվականի մայիսի 20-ին անցկացվեց «Գարուն 2026» շախմատային փառատոնը, որին մասնակցում էին քաղաքի մի շարք կրթօջախների շախմատի թիմերը:
💫Համառ պայքարի արդյունքում Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը (ուսուցիչ՝ Է․ Քառյան) ցուցաբերեց տակտիկական փայլուն խաղ և կամային բարձր որակներ՝ վաստակելով 10 միավոր և նվաճելով պատվավոր 🥇-ին հորիզոնականը:
👏Հպարտանում ենք և շնորհավորում