28/08/2025
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐԸ ԱՎԱՐՏԵՑ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» նշանաբանով այս տարի ևս Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» մանկապատանեկան ճամբարը օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ հաջողությամբ իրականացրեց մանուկների հանգստյան, կազդուրման և կրթադաստիարակչական իր գործունեությունը:
2002 թվականից ի վեր «Ծիծեռնակ» ճամբարը նույն ոգևորությամբ և սիրով է շարունակում իր հայրենանվեր, նվիրյալ առաքելությունը:
Ճամբարն այս տարի ևս իր հյուրընկալ գիրկն ընդունեց հարյուրավոր երեխաների Հայաստանի տարբեր անկյուններից՝ ապահովելով վերջիններիս հետաքրքիր, օգտաբեր ու կազդուրիչ ամառային հանգիստը:
Ճամբարում իրենց հանգիստն են անցկացրել նաև ուսանողական և երիտասարդական խմբեր ու կազմակերպություններ:
«Ծիծեռնակ» ճամբարի կարևորագույն նպատակներից է լավագույնս ապահովել ճամբարականների հագեցած և օգտակար առօրյան:
Ճամբարականները մշտապես առիթ են ունեցել մասնակցելու թատերական ներկայացումների, կրկեսային միջոցառումների, վարպետաց դասերի, առաջին բուժօգնության դասընթացների, և ուկնդրել «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի համերգները:
Ճամբարի յուրաքանչյուր հերթափոխ առանձնահատուկ կերպով է անցկացրել իր հանգիստը, սակայն ճամբարի կողմից մշակված սկզբունքներն ու հագեցած օրակարգը եղել է բոլոր հերթափոխերի հիմքը և արդյունավետ աշխատանքի գրավականը:
«Ծիծեռնակ» ճամբարը կշարունակի առաջիկայում ևս ավելի շենանալ և գեղեցկանալ ու ընդունել մեր սիրասուն մանուկներին ու երիտասարդներին:
15/08/2025
«Սասունցիներ», «Սարդարապատ», «Հայկազուններ», «Նժդեհ», «Արցախ», «Ավարայր», «Վարդանանց», «Ղարաքիլիսա» ջոկատները ողջունում են ձեզ ✊😍
08/08/2025
🎉🥳 «Ծիծեռնակ» ճամբարում ենք հյուրընկակել տաղանդաշատ աճպարար Վարդան Ամիրյանին։
🎉🥳 «Ծիծեռնակ» ճամբարում ենք հյուրընկակել տաղանդաշատ աճպարար Վարդան Ամիրյանին։
01/08/2025
🕊️ Ձեռամբ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ Սուրբ Պատարագ «Ծիծեռնակ» ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում։
🕊️ Ձեռամբ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ Սուրբ Պատարագ «Ծիծեռնակ» ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում
31/07/2025
😍Հուլիսի 21-27 «Ծիծեռնակ» ճամբարը անմոռանալի ու ջերմ հուշերով օրեր պարգևեց մեր սիրելի ճամբարականներին։
😍Հուլիսի 21-27 «Ծիծեռնակ» ճամբարը անմոռանալի ու ջերմ հուշերով օրեր պարգևեց մեր սիրելի ճամբարականներին։
25/07/2025
Այս ուրախ ճամբարային նկարներում մեր բոլորիս կողմից շատ սիրված ընկեր Ռուբենն է՝ իր սիրելի ճամբարականների հետ։
Ընկեր Ռուբենը, ով 2013 թվականից սկսած «Ծիծեռնակ» ճամբարի անբաժան սյուներից է, աչքի ընկած իրեն բնորոշ նվիրվածությամբ, հոգատարությամբ ու բարությամբ, անչափ սիրված է ոչ միայն իր ճամբարականների, այլև իր գործընկեր -ջոկատավարների ու անձնակազմի կողմից։
Այս տարի, սակայն մենք ճամբարը սկսել ենք առանց մեր սիրելի ընկեր Ռուբենի, որովհետև նա աննահանջ պայքար է մղում լեյկոզ կոչված չարիք հիվանդության դեմ։
Իր սիրելի ճամբարականները, բոլորս ամեն օր աղոթում ենք ընկեր Ռուբենի առողջացման ու մեր շարքեր կրկին վերադառնալու համար։
Եվ այս հարցում մենք բոլորս կարող ենք ունենալ մեր ներդրումը և աջակցելու ոսկրածուծի փոխպատվաստման համար անհարժեշտ 12 միլիոն դրամ հավաքելու գործին։
💳 Օգնելու եղանակներ՝
• IDRAM հաշիվ՝ 586408449
• Քարտ՝ 4454 3000 0217 7712
• Ստացող՝ Ռուբիկ Կարենի Գալստյան («Արդշինբանկ»)
• AMD Հաշիվ՝ 2470064364450000