Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց, Education, Մյասնիկյան 7/1, Vanadzor.

19/06/2026

Հարգելի՛ ծնողներ, հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։
Հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են հայտագրել երեխաներին հայերենով ուսուցմամբ դասարաններում։
✅Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։
Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
✅Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
✅Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:
Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս բոլոր ծնողներին՝ մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և անցնել նույնականացում https://my.emis.am/ համակարգում, որպեսզի հայտագրման համակարգի բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային արագ գրանցել նախընտրելի դպրոցում:
Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չի լինելու միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել նույն երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։
Ավելին՝ https://escs.am/am/news/37090 Показать меньше

❗️Հարգելի՛ ծնողներ, հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։

Հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են հայտագրել երեխաներին հայերենով ուսուցմամբ դասարաններում։

✅Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
✅Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
✅Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս բոլոր ծնողներին՝ մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և անցնել նույնականացում https://my.emis.am/ համակարգում, որպեսզի հայտագրման համակարգի բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային արագ գրանցել նախընտրելի դպրոցում:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չի լինելու միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել նույն երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։

Ավելին՝ https://escs.am/am/news/37090

Photos from Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց's post 11/06/2026

Տեղի ունեցավ տարեվերջյան ծնողական խորհրդի նիստը։
Ուսումնական տարվա ավարտը հրաշալի առիթ է ոչ միայն ձեռքբերումներն արձանագրելու, այլև հաջորդ քայլերն ու անելիքները նախանշելու համար։ Այսօր դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան ընդլայնված ծնողական խորհրդի նիստը, որը լի էր հաշվետու և կառուցողական քննարկումներով։
Նիստի մեկնարկին դպրոցի տնօրենը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ ամփոփելով անցնող ուսումնական տարվա կրթադաստիարակչական գործընթացը, արձանագրված հաջողություններն ու մարտահրավերները։
Տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց ծնողական համայնքին՝ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության, վստահության և դպրոցի կողքին ամուր կանգնելու համար։
Ուրվագծվեցին հաջորդ ուսումնական տարվա հիմնական անելիքները, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանն ու դպրոցական միջավայրի բարելավմանը։
Նիստի կարևորագույն մասերից էր ծնողական խորհրդի նախագահի հաշվետվությունը։ Ներկայացվեցին տարվա ընթացքում խորհրդի կողմից իրականացված բազմաբնույթ աշխատանքները, նախաձեռնություններն ու կազմակերպված միջոցառումները, որոնք միտված էին աշակերտների առօրյան ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելուն։
Շնորհակալություն ենք հայտնում ծնողական համայնքին՝ արդյունավետ աշխատանքի համար։Շնորհակալություն նաև ԿԱԴԱ համակարգող Մ․ Հարությունյանին Ծնողական խորհրդի աշխատանքների համակարգման և դպրոց -ծնող կապերն ամրապնդելուն ուղղված ջանքերի համար։

Առաջին դասարանի հայտագրում 08/06/2026

Ուշադրություն
2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվող երեխաների էլեկտրոնային հայտագրման գործընթացի մասին տեսաուղեցույց

Առաջին դասարանի հայտագրում Առաջին դասարանի հայտագրման գործընթաց

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 02/06/2026

❗️Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների. մաս 1-ին

01/06/2026

Սիրելի երեխաներ,
Թող ձեր կյանքը լցված լինի ուրախությամբ, ջերմությամբ, հետաքրքիր բացահայտումներով և անմոռանալի ձեռքբերումներով։ Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղ երկինք, անհոգ մանկություն և մեծ ու լուսավոր երազանքներ, որոնք անպայման կդառնան իրականություն։

Photos from Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց's post 01/06/2026

Սիրելի մանկավարժներ, սովորողներ, ծնողներ, ուսումնաօժանդակ անձնակազմ շնորհակալություն ձեր նվիրված աշխատանքի համար։ Ձեր շնորհիվ է որ մեր տողանների տևողությունը տարեցտարի ավելանում է, ձեռքբերումները մեծանում։ Այսօր միասնաբար ամփոփեցինք 2025-2026 ուսումնական տարվա ձեռքբերումներն ու հաջողությունները, արձանագրեցինք ավելի անելու կամքն ու նպատակը։

01/06/2026

Մինչ մենք դպրոցի բակում ամփոփում էին տարվա ձեռքբերումները՝ արձանագրվեց ևս մեկը։ Սիրով շնորհավորում ենք Նելլի Ղազարյանին մայիս ամսվա մրցույթում լավագույն ուսուցիչ ճանաչվելու կապակցությամբ։ Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ։

Photos from Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց's post 27/05/2026

Միջառարկայական նախագիծ
Առարկաներ` Աշխարհագրություն և Ֆիզկուլտուրա
Դասարան ` 8
Նպատակ.
Աշխարհագրական գիտելիքների և ֆիզիկական հմտություններ համադրում` տեղանքում կողմնորոշվելու և լեռնային պայմաններում անվտանգ տեղաշարժվելու համար։
Վերջնարդյունք.գ
Գործնական կողմնորոշում բնության մեջ, տեղագրական հմտությունների զարգացում և ֆիզիկական դիմացկունության բարձրացում։
Ուսուցիչներ `
Աշխարհագրություն `Լ.Շեկոյան
Ֆիզկուլտուրա` Ա.Կրմզյան

25/05/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։
🔸Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։
Արտոնություններից կարող են օգտվել․
✅տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
✅տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
✅Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող և՝
ա․ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաներին կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին․
բ․ խնամակալության տակ գտնվող երեխաներին․
գ․ հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին: /ՀՀ ԿԳ նախարարի՝ 2010թ նոյեմբերի 24-ի, 1640-Ն հրամանի 12․2 կետ/
✅տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները
🔸Փուլ երկրորդ
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։
🔸Փուլ երրորդ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում ⤵
Ավելին՝ https://escs.am/am/news/36634

Photos from Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց's post 22/05/2026

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ 2026
📚📚Բարի երթ

Want your school to be the top-listed School/college in Vanadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Մյասնիկյան 7/1
Vanadzor