Սովորում ենք «Էջմիածին» պարը
#ԱրիՊարիԷջմիածին
#ՀայկականՊար #Ավանդական
«Էջմիածին» ազգագրական պարերի ակումբ
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Էջմիածին» ազգագրական պարերի ակումբ, Dance School, Ռաֆայել Պատկանյան 6բ («Օրդակյան» Պարի դպրոց), Vagharshapat.
Կայացա՜վ մեր առաջին բաց դասը☺️ Սովորեցինք պարել «Գյովնդ» և «Կարնո Քոչարի»։
06/05/2026
Սիրելի՛ էջմիածնեցիներ, հիշեցնենք, որ մեր առաջին բաց դասը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը՝ 19:30։
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Մուտքն ազատ է։
Հասցե՝ Ռաֆայել Պատկանյան 6բ:
20/04/2026
Զգա՛ արմատներիդ ուժը Էջմիածնի սրտում
Սիրելի՛ էջմիածնեցիներ, կան արժեքներ, որոնք ժամանակից դուրս են։ Մեր ազգային պարը պարզապես շարժում չէ. այն հայ մարդու ոգու, պատմության և հաղթանակների կենդանի արտացոլումն է։ Սա մի ամուր կամուրջ է, որը կապում է մեզ մեր արմատներին և մեր նախնիների հաղթական կանչին։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Էջմիածին քաղաքում առաջին անգամ մեկնարկում ենք ազգագրական պարերի դասընթացներ։
Սա հրավեր է.
🔸Ճանաչելու հայ մարդու ուժն ու վեհությունը՝ պարի յուրաքանչյուր շարժման միջոցով,
🔸Վերագտնելու մեր ինքնությունը և շարունակելու մեր նախնիների դարավոր ընթացքը,
🔸Զգալու միասնության այն հզոր էներգիան, որը տալիս է միայն հայկական շուրջպարը։
Հիմա հենց ՔՈ հերթն է դառնալու այս մեծ պատմության մի մասնիկը։
Մանրամասներ👇
Մեկնարկ՝ մայիսի 14-ից (առաջին բաց դասն անվճար է)
Օրեր և ժամեր՝ երկուշաբթի, հինգշաբթի 19:10-20:40
Հասցե՝ Վաղարշապատ քաղաք, Ռաֆայել Պատկանյան 6բ («Օրդակյան» Պարի դպրոց)
Պարուսույց՝ Լուսինե Մանուկյան
Տարիքային խումբ՝ 16 տարեկանից սկսած
Դասընթացի արժեք՝ 10.000 դրամ
Հեռախոս՝ 094 280386 (կամ գրեք անձնական նամակ)
Սիրով սպասում ենք Ձեզ:
Արի՛ միասին պարենք մեր պատմությունը🌿
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Vagharshapat
Opening Hours
| Monday | 19:30 - 21:00 |
| Thursday | 19:30 - 21:00 |