13/05/2026
Ողջույններ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն մագիստրոսական ծրագրի շրջանավարտները մայիսի 18-ին և 19-ին կներկայացնեն իրենց մագիստրոսական թեզերը։ Կից կարող եք գտնել թեզերի թեմաներն ու ներկայացման գրաֆիկը։
Ինչպես միշտ՝ հպարտանում ենք մեր ուսանողներով, նրանց ղեկավարներով ու ծրագրի դասախոսներով։ Շնորհակալություն բոլորին։
Թեզերի ներկայացումները բաց են հանրության համար։ Համեցեք մայիսի 18-ին և 19-ին ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 243 սենյակ մեր ուսանողների ստացած արդյունքներին ծանոթանալու համար։