Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Share

Yerevan State Theatre and Film Institute

Yerevan State Institute of Theatre & Cinematography (YSITC) is Armenia’s top training institutions in the fields of Stage and Screen Arts. It was founded in 1944 as Institute of Theatrical Arts, from 1952 as Institute of Theatre and Fine Arts, since 1994 Yerevan State Institute of Theatrical Arts Beginning from 1999 being renamed Yerevan State Institute of Theatre and Cinematography it’s sti

22/08/2026

☀️ Մագիստրատուրայում սովորելը կարող է դառնալ քո մասնագիտական նոր հնարավորությունների սկիզբը։

👨🏻‍🎓 Նոր ուսումնական տարվանից «Դերասանական արվեստ» և «Ռեժիսուրա» կրթական ծրագրերում ունենալու ենք նաև դրամաթերապիայի դերասան և դրամաթերապիայի ռեժիսոր մասնագիտացումները՝ համապատասխան մասնագիտական տեսական և գործնական առարկաների ուսումնասիրությամբ։

🧑🏻‍🎓 Սա մեծ հնարավորություն է ստեղծում հետագայում աշխատել տարբեր տարիքային խմբերի հետ։

🙌 Սկսիր քո ճանապարհը հենց մեր բուհում։
Ստացիր մրցունակ մասնագիտություն։

Հիշեցնենք, որ փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ը ներառյալ։

☎️ Հարցերի դեպքում զանգահարել 060 276 382 հեռախոսահամարով։

12/08/2026

☀️ Երիտասարդների միջազգային օրն է։
Երիտասարդությունն այսօրվա ուժն է՝ գաղափարներով, ձգտումներով և, ամենակարևորը, փոփոխություն բերելու կամքով։

🥳 Շնորհավորում ենք բոլոր երիտասարդներին՝ մաղթելով նոր գաղափարներ, համարձակ քայլեր և հաջողություններ։

🙌 Գործե՛նք ու ստեղծե՛նք։

07/08/2026

Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի Summer Jam Session վարպետության դասերի ծրագրի շրջանակում կայացավ «Շնչառություն, ձայն և բեմական ներկայություն» խորագրով վարպետության դասը, որը վարեց ջազ երգչուհի և կոմպոզիտոր Վիկտորյա Ալեքսանյանը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները բացահայտեցին շնչառության, ձայնի և բեմական ներկայության փոխկապակցվածությունը, զարգացրին իրենց ձայնային և մարմնական արտահայտչականությունը, ինչպես նաև բեմում ինքնավստահ ներկայանալու հմտությունները։

03/08/2026

🔹 Balmanukyan Dance Project-ը, համագործակցությամբ ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի, այսօր մեկնարկել է միջազգային մրցանակների արժանացած հայկական և չեխական ծագմամբ կատարող, խորեոգրաֆ և շարժման ռեժիսոր Թինա Աֆիյան Բրեյովայի հեղինակային Axis of Action երկօրյա վարպետության դասը։

✨ Լինելով P.A.R.T.S.-ի շրջանավարտ և London Contemporary Dance School-ի դասախոս՝ Թինան համագործակցել է Մարինա Աբրամովիչի, Փոլ Թոմաս Անդերսոնի, Թոմ Յորքի, Դամիեն Ժալեի, Gecko Theatre-ի, ինչպես նաև Warner Bros. Pictures-ի և Universal Pictures-ի շարժման թիմերի հետ:

02/08/2026

🔹 ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կայացավ Summer Jam Session վարպետության դասերի ծրագրի առաջին հանդիպումն ուսանողների մասնակցությամբ։
Առաջին վարպետության դասը վարեց ռեժիսոր Եվգենի Զակիրովը՝ կիսվելով իր մասնագիտական փորձով, ստեղծագործական մոտեցումներով և արժեքավոր խորհուրդներով։

Photos from Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ's post 31/07/2026

🔹 ԵԹԿՊԻ-ի Թատրոնի ֆակուլտետի ուսանողները, Թատերարվեստի ամբիոնի դասախոս Իննա Հախնազարյանի ուղեկցությամբ, օրերս Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնի WYPPAM ծրագրին։ Ծրագրի շրջանակում առաջին անգամ հայ ուսանողները Գրանդ Ավինյոնի կոնսերվատորիայում ներկայացրել են «Բևեռացում հասարակության մեջ» ներկայացումը (բեմադրությունը՝ Իննա Հախնազարյանի)։

🙌 Նրանք նաև մասնակցել են «Ժաք Լըքոք» միջազգային թատերական դպրոցի «Դերասան. խաղը շարժման մեջ» խորագրով աշխատարանին՝ ծանոթանալով ֆիզիկական թատրոնի և բեմական շարժման ժամանակակից մեթոդներին։

🔹 Մասնակցությունը փառատոնին ուսանողների համար դարձել է միջազգային թատերական միջավայրում հանդես գալու, նոր մասնագիտական փորձ ձեռք բերելու և ժամանակակից ֆրանսիական թատրոնի առանձնահատկություններին ծանոթանալու կարևոր հնարավորություն։ Ծրագրի շրջանակում նրանք խորացրել են իրենց գիտելիքները դերասանական ժամանակակից տեխնիկաների ուղղությամբ, զարգացրել մասնագիտական հմտություններն ու ընդլայնել ստեղծագործական պատկերացումները։

Մասնակից ուսանողները պատմել են ծրագրին մասնակցության, ստացած փորձի և տպավորությունների մասին։
🔗 Մանրամասները՝ https://www.ystfi.am/news/etkpi-i-ovsanoghneri-nerkayatsovmy-avignon-off-mijazgayin-taterakan

27/07/2026

🎓 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ

ԵԹԿՊԻ-ն հայտարարում է մագիստրատուրայի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 11 մասնագիտական կրթական ծրագրերով:

🔹Դերասանական արվեստ
🔹 Ռեժիսուրա
🔹 Կինոարվեստ
🔹 Օպերատորություն
🔹 Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն
🔹 Պարարվեստի ռեժիսուրա
🔹 Արվեստի կառավարում
🔹 Թատերագիտություն
🔹 Կինոգիտություն
🔹 Սցենարադրամատուրգիական արվեստ

🔺 Մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է նաև Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերում։

Գյումրու մասնաճյուղ
🔹 Դերասանական արվեստ
🔹 Ռեժիսուրա
🔹 Կինոարվեստ
🔹 Պարարվեստ
🔹 Արվեստի կառավարում

Վանաձորի մասնաճյուղ
🔹 Դերասանական արվեստ
🔹 Ռեժիսուրա
🔹 Պարարվեստ

📌Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերի ընդունումը կատարվում է ընթացիկ տարվա օգոստոսի 17-ից 25-ը ներառյալ:

✍️ Ուսման տևողությունը 2 տարի է:

🔗 Ընդունելության կանոնակարգին, հատկացված տեղերին և ուսման վարձերի չափերին ծանոթացեք այստեղ՝ https://www.ystfi.am/admissions/masters

☎️ Հարցերի դեպքում զանգահարել 060 276 382 հեռախոսահամարով կամ մոտենալ ԵԹԿՊԻ (Պապ թագավորի 26), 2-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին։

Photos from Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ's post 25/07/2026

🔶 Հուլիսի 12-18-ը Ռուբեն Բաբայանի արվեստանոցի ուսանողուհի Սվետա Հակոբյանը մասնակցել է «Chekhov World Theatre Summer Academy» միջազգային ամառային ակադեմիային, որն անցկացվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում՝ «Schule für Schauspiel Hamburg» դերասանական դպրոցում։ Սա Սվետայի համար դարձավ նշանակալի միջազգային մասնագիտական փորձ՝ հնարավորություն ընձեռելով խորացնելու դերասանական հմտությունները, զարգացնելու ստեղծագործական մտածողությունը և ձևավորելու նոր համագործակցային կապեր միջազգային թատերական միջավայրում։

🔗 Մանրամասները՝ https://www.ystfi.am/news/masnaktsovtyovn-mijazgayin-taterakan-akademiayi-ashkhatanqnerin

Photos from Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ's post 24/07/2026

🔶 Ռուբեն Բաբայանի արվեստանոցի ուսանողուհիներ Անժելա Ստեփանյանը, Անի Նոբելյանը և Անահիտ Անդրեասյանը մասնակցել են Ս. Վ. Օբրազցովի անվան տիկնիկավարների 2-րդ միջազգային դպրոցին։

🔶 Դպրոցի հագեցած ծրագրի շրջանակում անցկացվել է ավելի քան չորս տասնյակ կրթական միջոցառում՝ թատերական արվեստի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

🔗 Մանրամասները՝ https://www.ystfi.am/news/mijazgayin-pordz-ev-nor-hmtovtyovnner-etkpi-i-ovsanoghnery-obraztsovi

Photos from Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ's post 23/07/2026

🎞 Օրերս ամփոփվեց Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Այս տարի ևս փառատոնային օրերը հագեցած էին երևանյան և միջազգային պրեմիերաներով, կինոարտադրության առաջատար մասնագետների հետ հանդիպումներով ու վարպետության դասերով։

🔹 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լավագույն հայկական վավերագրական նախագծի համար նախատեսված GAIFF Pro-ի մրցանակին արժանացել է «LIFE ON MARS» ֆիլմը, որի պրոդյուսերը ԵԹԿՊԻ-ի Կինոյի, մուլտիմեդիայի և անիմացիայի ամբիոնի վարիչի պ/կ Կարինե Սիմոնյանն է։

🔹 Փառատոնի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացվեց քասթինգի երկօրյա աշխատարան, որը վարեցին Եվրոպայի ամենապահանջված քասթինգ տնօրենները։ Դասընթացին որպես կամավորներ մասնակցեցին նաև մեր ուսանող-դերասանները՝ ձեռք բերելով մասնագիտական կարևոր հմտություններ։

🔗Մանրամասները՝ https://www.ystfi.am/news/ampopvets-oske-tsiran-23-rd-mijazgayin-kinoparatony

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30