TUMO Studios

Call Website Contact the school

TUMO Studios Թումո ստուդիաները շահույթ չհետապնդող կրթական նախագիծ է՝ կենտրոնացած անալոգ արտադրանքի ստեղծման վրա

«Թումո ստուդիաները» կրթական ծրագիր է, որը կենտրոնանում է անալոգային կամ թվային միջոցներով առօրյան ավելի որակյալ դարձնող պարագաների, գեղեցիկ իրերի, անալոգային արտադրանքի դիզայնի և ստեղծման վրա։

Ապագա դիզայներների, դիզայնի կայացած մասնագետների և տեղացի արհեստավորների աշխատարաններում ստեղծվում են նորարարական աշխատանքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորաձևությունը, զարդերի դիզայնը, խոհարարությունն ու արտադրական դիզայնը։ Միախառնելով ժամանակակից միտումներն ու տեղական սովորույթները՝ Թումո ստուդիաների ուսանողները կարողանում են ինչպես ստեղծել մրցունակ արտադրանք համաշխարհային շուկայում, այնպես էլ որակապես զարգացնել տեղական արտադրությունը։

TUMO Studios is an educational program that focuses on the design and creation of analog products through either analog or digital means. Local craftsmen, budding professionals and international designers are connected in a workshop setting where they create innovative pieces in fields such as fashion, jewelry design, cooking and product design. By melding local traditions with contemporary trends, TUMO Studios students develop unique pieces that can both compete in a global market and help raise the quality of locally produced merchandise.

Մինչև սեպտեմբերի 27-ը շտապեք Թումո ստուդիաներ՝ դիտելու OCHRE-ի «A Path of Gestures» ցուցադրությունը։⠀Ներկայացվախ են OCHR...
25/09/2026

Մինչև սեպտեմբերի 27-ը շտապեք Թումո ստուդիաներ՝ դիտելու OCHRE-ի «A Path of Gestures» ցուցադրությունը։
⠀
Ներկայացվախ են OCHRE-ի երկու հավաքածու՝ «The Grains», որի հեղինակն է Անուշ Ղուկասյանը և «Prelude», որը մշակվել է նկարիչ Ալեքսեյ Մանուկյանի հետ։ Տեքստիլի, խեցեգործության, ասեղնագործության և բրդի երկխոսության արդյունքում ստեղծված աշխատանքներն ուսումնասիրում են, թե ինչպես կարող են նյութերը, տեխնիկան և ժառանգաբար փոխանցված գիտելիքները նոր ձևեր ստանալ ժամանակակից դիզայնի միջոցով։
⠀
Այս տարի հունիսին նախապես ցուցադրվելով Կոպենհագենում անցկացվող «3daysofdesign» փառատոնում՝ ցուցահանդեսը շարունակում է իր ուղին արդեն Հայաստանում։
Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 27-ը։ Այցելեք մեզ 13:00 20:00-ը՝ Արամի 44 հասցեով։
⠀
Արվեստագետներ՝ Անուշ Ղուկասյան, Ալեքսեյ Մանուկյան
Արհեստագործներ՝ Մարալ Շոհմահլյան, կանանց խումբ Գորիսից,, Ամասիայի բրդի գործարան։
Բնական ներկում՝ WoolWay Studio
Ճարտարապետ՝ Արսեն Կարապետյան, d’Arvestanots ճարտարապետական ​​ստուդիա
Գաղափար և մշակում՝ Անուշ Զեյնալյան
⠀

⠀
Through September 27, TUMO Studios Gallery will present “A Path of Gestures” by OCHRE.
⠀
The exhibition brings together two OCHRE collections: “The Grains”, created with artist Anush Ghukasyan, and “Prelude”, developed with artist Aleksey Manukyan. Across textiles, ceramics, embroidery, and wool, the works explore how materials, techniques, and inherited knowledge can take new forms through contemporary design.
⠀
Originally shown at 3daysofdesign in Copenhagen in June 2026, the exhibition now continues its journey in Yerevan, bringing together Armenian artists, artisans, and designers around the gestures that connect making, material, and memory.
⠀
The exhibition is open to the public until September 27, 2026. Visit us from 13:00-20:00 on Aram 44.
⠀
Artists: Anush Ghukasyan, Aleksey Manukyan
Artisan Collaborations: Maral Shohmahlian, women artisans of Goris Handmade, Amasia Wool Factory
Natural Dyeing: WoolWay Studio
Architect: Arsen Karapetyan, d’Arvestanots Architectural Studio
Idea & Development: Anush Zeinalian

Ձևերի կրկնությունը  կարող է դառնալ դիզայնի նոր լեզու։ Հենց այս մասին է մեր նոր աշխատարանը՝ Կարոլա Տորկոսի ղեկավարությամբ...
06/09/2026

Ձևերի կրկնությունը կարող է դառնալ դիզայնի նոր լեզու։ Հենց այս մասին է մեր նոր աշխատարանը՝ Կարոլա Տորկոսի ղեկավարությամբ։

Զարդերի պատրաստման այս աշխատարանի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն շղթան՝ որպես առարկա և համակարգ. ինչպես կարող են ռիթմը, կրկնությունը, տատանումները, կապը և շարժումը ձևավորել զարդը։

Կարոլան գերմանացի դիզայներ է, ում գործունեությունը կենտրոնանում է փոփոխական զարդերի վրա։ Նրա զարդերը կրողին հրավիրում են փոխազդելու և վերափոխելու՝ դիզայնի վերջին ակորդը թողնելով այս յուրօրինակ համագործակցության վրա։ Կարոլան Լոնդոնի Արվեստի թագավորական քոլեջի մագիստրոս է և աշխատել է ոսկերչական դիզայնի, դասավանդման և հետազոտությունների ոլորտում՝ Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում։

Աշխատարանի ընթացքում մասնակիցները հետազոտություններից և 2D փորձերից կանցնեն 3D ուսումնասիրությունների, թղթե մոդելների և տեխնիկական նախատիպերի։ Մանրամասն կուսումնասիրեն, թե ինչպես են առանձին տարրերը կապվում, ինչպես է պարզ ձևը զարգանում կրկնության և տատանումների միջոցով, և ինչպես են համամասնությունները, քաշը, նյութերը և մեխանիզմները ազդում վերջնական դիզայնի վրա։ Սկսելով շրջապատող աշխարհում կրկնվող օրինաչափություններից՝ ճարտարապետությունից և բնությունից մինչև առօրյա առարկաներ, նրանք այս դիտարկումները կվերածեն տեսողական վարժությունների: Այնուհետև կմշակեն իրենց սեփական շղթայի դիզայնը, կփորձարկեն դրա հնարավորությունները մոդելների և նախատիպերի միջոցով և կփոխանցեն այն վերջնական նյութին։

Աշխատարանի ավարտին յուրաքանչյուր ուսանող կներկայացնի իր ավարտուն շղթայի կամ վզնոցի դիզայնը, որը մշակվել է հետազոտությունների և փորձերի հիման վրա՝ հնարավորություն տալով աշխատել թանկարժեք մետաղների, պլաստիկի, փայտի կամ նյութերի համադրության հետ։

Շտապեք դիմել մինչև սեպտեմբերի 13-ը՝ https://tumostudios.com/learn/



Sometimes repetition becomes a design language. This is what our new atelier, under the leadership of Karola Torkos is about.

In this two-week jewellery atelier, we will explore the chain as both an object and a system, looking at how rhythm, repetition, variation, connection and movement can shape a piece of jewellery.

Karola is a German jewellery artist and designer whose practice focuses on variable and reversible jewellery. Her pieces invite the wearer to interact with and transform their appearance, making the final step of the design process a collaboration between object and wearer. She holds a Master’s degree from the Royal College of Art in London and has worked across jewellery design, teaching and research in Germany and the UK.

During the atelier participants will move from research and 2D experiments to 3D studies, paper models and technical prototypes. We will look closely at how individual elements connect, how a simple shape can evolve through repetition and variation, and how proportions, weight, materials and mechanisms affect the final design.

They will begin with observing patterns of repetition in the world around us, from architecture and nature to everyday objects and translating these observations into visual exercises. From there, participants will develop their own chain design, test its possibilities through models and prototypes, and gradually bring it into the intended material.

At the end of the atelier each student will present their own finished, original chain or necklace design developed from their research and experiments, with the opportunity to work with precious metals, plastic, wood or a combination of materials.

Hurry to apply till September 13: https://tumostudios.com/learn/

Մեկնարկում ենք զարդագործության մասնագիտական պրակտիկա՝ Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի ոսկերչական գործարանի հետ համատեղ։ Երև...
28/08/2026

Մեկնարկում ենք զարդագործության մասնագիտական պրակտիկա՝ Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի ոսկերչական գործարանի հետ համատեղ։

Երևանի ոսկերչական գործարանը 1950 թվականից ի վեր եղել է հայկական բարձրակարգ ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության անկյունաքարը։ Այսօր այն տարածաշրջանում ոսկերչական իրերի և մետաղական իրերի ամենամեծ արտադրողն է։ Էմիլ Գրիգորյանի ղեկավարությամբ այն վերածվել է ոլորտի որոշիչ անվան, որին վստահում են խոշոր միջազգային գործընկերները։

Այս երկշաբաթյա պրակտիկան հնարավորություն կտա գործնականում ծանոթանալու զարդերի պատրաստման ամբողջական ցիկլին՝ ձուլումից մինչև էմալապատում։ Ծրագիրը նախատեսված է Թումո ստուդիաների այն ուսանողների համար, ովքեր ավարտել են զարդերի պատրաստման տեխնիկական դասընթացը։

Շտապեք դիմել մինչև սեպտեմբերի 6-ը` https://tumostudios.com/learn/



We are launching a professional jewelry-making internship in collaboration with the Emil Grigorian Yerevan Jewelry Plant.

Yerevan Jewelry Plant has been a cornerstone of Armenian fine jewelry and watchmaking since 1950. Today, it is the largest manufacturer of jewelry and metal goods in the region. Under the leadership of Emil Grigorian, the plant grew into a defining name in the industry, earning the trust of major international partners.

This two-week internship will give participants hands-on experience across the jewelry-making process, from casting to enameling. The program is designed for TUMO Studios students who have completed the Jewelry Making Technical Course.

Applications are open until September 6:https://tumostudios.com/learn/

Ի՞նչ կստացվեր, եթե պատմությունները հնարավոր լիներ զգալ ֆիզիկապես։ Այս յուրօրինակ գաղափարի մասին է մեր հաջորդ դիզայնի աշխ...
19/08/2026

Ի՞նչ կստացվեր, եթե պատմությունները հնարավոր լիներ զգալ ֆիզիկապես։ Այս յուրօրինակ գաղափարի մասին է մեր հաջորդ դիզայնի աշխատարանը։
⠀
Մարսելից Ստուդիաներ ժամանած արհեստագործների զույգը՝ Լիսա Ֆավղոն և Լիսա Գեդել-Դոլը՝ Azur բրենդի հիմնադիրներն են։ Նրանց բրենդը գեղարվեստական ​​և ինտուիտիվ մոտեցում է արհեստագործությանը, որտեղ նրանք փորձարկում են նյութեր՝ բացահայտելու դրանց հնարավորությունները։
⠀
Այս աշխատարանի ընթացքում նրանք կներկայացնեն, թե ինչպես բուրդը, հյուսվածքը, գույնը և ձևը դարձնել պատմությունների լեզու։ Աշխատարանի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն բուրդը՝ թաց թաղիքագործման, ասեղնագործության և նունո թաղիքագործման միջոցով։ Նրանք կփորձարկեն շերտեր, հյուսվածքներ, ներդիրներ, ռելիեֆներ և գրաֆիկական կոմպոզիցիաներ՝ միաժամանակ զարգացնելով տեսողական լեզու իրենց հիշողությունների, խորհրդանիշների, լանդշաֆտների և հույզերի շուրջ։ Աշխատարանի արդյունքում յուրաքանչյուր ուսանող կստեղծի իր սեփական պատմությունը կրող յուրօրինակ բրդյա ժիլետ։
⠀
Մասնակիցներին կտրամադրվի ժիլետի մեկ ձևվածք։ Մնացած ամեն ինչ՝ սկսած բրդի ընտրությունից և գունապնակից մինչև տեխնիկան, մոտիվները և պատմությունը, կլինեն անհատական։
⠀
Շտապեք դիմել մինչև օգոստոսի 30-ը։
⠀

⠀
What if a story could be felt, quite literally? This is what our upcoming design atelier is all about.
⠀
For two weeks at TUMO Studios, the Marseille-based craft duo behind Azur Lisa Favreau and Lisa Guedel-Dolle, will lead an atelier exploring how wool, texture, colour, and form can become a language of personal storytelling.
⠀
This is the second time Azur is joining us. Founded in Marseille in 2019 by Lisa Favreau and Lisa Guedel-Dolle, Azur takes an artistic and intuitive approach to craftsmanship, experimenting with materials to reveal their possibilities.
⠀
During the atelier, students will explore wool through wet felting, needle felting, nuno felting, and embroidery. They will experiment with layers, textures, inlays, reliefs, and graphic compositions while developing a visual language around their own memories, symbols, landscapes, and emotions.
⠀
The shape of the vest will be shared by all participants. Everything else, from the choice of wool and colour palette to the techniques, motifs, and story will be personal.
⠀
By the end of the two weeks, each student will have created a one-of-a-kind felted wool vest carrying a story of their own, and presented the finished piece to the group.
⠀
Hurry to apply by August 30.

14/08/2026

Ահա, թե ինչ է պատահում, երբ համադրվում են սահմաններ չճանաչող երևակայությունը, արհեստը և բնության նկատմամբ մեծ սերը։

Մասրենին, վարդազգիների ամենազուսպ ու վայրի տեսակը, չվրիպեց մեր ուսանող Անի Ավետիսյանի գաղափարները հետապնդելու կարողությունից։ Այս հետաքրարական միտքն իր ավարտուն տեսքին հասավ Լորա Ավեդյանի ղեկավարությամբ։

Արդյունքում ստեղծվեց Մասուր պայուսակը, որն արդեն հասանելի է Արամի 44 հասցեում։



This is what happens when boundless imagination, craftsmanship, and a deep love for nature come together.

The rosehip, a modest, wild relative of the rose, became the starting point for our student Ani Avetisyan’s idea. Under the guidance of Lora Avedian, that idea slowly took shape, finding its final form in the Masur Bag.

The result is now available at 44 Aram.

Բացահայտելով տպագրությունը նորաձևության ոլորտում. Թումո ստուդիաներում ավարտվեց ևս մեկ դիզայն աշխատարան, այս անգամ MARIKO...
13/08/2026

Բացահայտելով տպագրությունը նորաձևության ոլորտում. Թումո ստուդիաներում ավարտվեց ևս մեկ դիզայն աշխատարան, այս անգամ MARIKO բրենդի հիմնադիր Մարի Հայրապետյանի ղեկավարությամբ։
⠀
Մասնակիցներն ուսումնասիրեցին վերջին շրջանում նորաձևության այն շոուները, որտեղ տեքստիլի տպագրությունն ունեցել է անկյունաքարային դեր։ Նրանք նաև հետազոտեցին ոլորտի թրենդերը և ժամանակակից ստեղծագործողներին։
⠀
Աշխատարանի ավարտին ուսանողները, ոգեշնչվելով երևանյան ճարտարապետությունից, ստեղծեցին մոտիվներ և տպագրեցին հագուստի վրա։
⠀
Mari Airapetyan
⠀
Exploring textile print in fashion, another design atelier has wrapped up, this time led by MARIKO founder Mari Hayrapetyan.
⠀
During the atelier, participants explored recent fashion collections where textile print plays a central role, researched contemporary practices and industry trends, and developed their own visual language. Drawing inspiration from Yerevan’s architecture, they created original motifs and applied them to their pieces using silk-screen printing.

Ավարտվեց խեցեգործության ևս մեկ դիզայն աշխատարան, այս անգամ Արյան վան Դալի ղեկավարությամբ։Արյանին Ստուդիաներում հյուրընկա...
12/08/2026

Ավարտվեց խեցեգործության ևս մեկ դիզայն աշխատարան, այս անգամ Արյան վան Դալի ղեկավարությամբ։

Արյանին Ստուդիաներում հյուրընկալեցինք արդեն երկրորդ անգամ։ Նա մասնակիցներին ցույց տվեց խեցեղենի դիզայնի և պատրաստման գործընթացը՝ ոգեշնչված հայկական մյուռոնի ավանդույթով, որը դարեր շարունակ ունի իր անկյունաքարային դերը կրոնական և մշակութային ծեսերում։

Թանգարանային հավաքածուներից, ճարտարապետությունից, զարդանախշերից և տեղական արհեստների ավանդույթներից ոգեշնչվելով՝ ուսանողները ստեղծեցին անոթներ, այրիչներ և այլ առարկաներ, որոնք նախատեսված են բուրավետ մոմերի համար։

Այս աշխատարանը զուգահեռվում էր Լոլա Լելիի ղեկավարությամբ ընթացող մոմերի և բույրերի աշխատարանին և մշակվում է որպես համատեղ ստեղծագործական գործընթաց։



Another ceramics design atelier, this time led by Arjan Van Dal, has wrapped up.

We welcomed Arjan to the Studios for the second time. During this two-week atelier, Arjan guided participants through the process of designing and making ceramic objects inspired by the Armenian tradition of Myron, an aromatic oil used in religious and cultural rituals for centuries.

Drawing inspiration from museum collections, architecture, ornament, and local craft traditions, students prototyped, refined, and glazed vessels, burners, and displayed objects designed to engage with scented wax.

Running alongside the Scents & Wax atelier led by Lola Lely, the atelier encouraged an ongoing dialogue between the two groups.

Թումո ստուդիաներում հյուրընկալեցինք Հրաչուհի Մարտիրոսյանին՝ «Տեքստիլի ձևավորում՝ տպագրության զարգացումը. ավանդույթից դեպ...
10/08/2026

Թումո ստուդիաներում հյուրընկալեցինք Հրաչուհի Մարտիրոսյանին՝ «Տեքստիլի ձևավորում՝ տպագրության զարգացումը. ավանդույթից դեպի նորարարություն» բաց դասախոսության շրջանակներում։

Դասախոսությունը համատեղում էր պատմությունը, արվեստը, տեխնոլոգիան և փորձը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է մշակութային ժառանգությունը վերածել ժամանակակից, մրցունակ և միջազգային շուկայում պահանջված դիզայնի։

* Թումո ստուդիաներում բաց դասախոսությունները ոլորտի երիտասարդ մասնագետներին և հետաքրքրված անձանց հնարավորություն են տալիս հանդիպելու, ունկնդրելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու աշխարհի տարբեր կետերից Ստուդիաներ ժամանած մասնագետներից։ Այս դասախոսությունները նախատեսված են բոլորի համար՝ առանց տարիքային սահմանափակումների։

Թումո ստուդիաներում կրկին մեկնարկում է CLO3D ծրագրով հագուստի կոնստրուկտավորման դասընթաց՝ Սոնա Բաղդասարյանի ղեկավարությա...
22/07/2026

Թումո ստուդիաներում կրկին մեկնարկում է CLO3D ծրագրով հագուստի կոնստրուկտավորման դասընթաց՝ Սոնա Բաղդասարյանի ղեկավարությամբ։

Սոնան նորաձևության ինքնուս տեխնոլոգ է, Palmonfist ապրանքանիշի համահիմնադիրը: Օգտագործելով CLO3D-ն, նա ստեղծում է թվային հագուստ, որը միաձուլում է նորարարությունն ու ճշգրտությունը:

Դասընթացի շրջանակներում Սոնան կկիսվի իր փորձառությամբ և գիտելիքներով՝ հագուստի թվային մոդելավորման, 3D նորաձևության, լեկալների պատրաստման և հագուստի զարգացման մեջ:

Երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կաշխատեն CLO3D ծրագրով, ուսումնասիրելով և գործնականում փորձարկելով այն։ Դասընթացի ավարտին ուսանողները կստեղծեն ամբողջական հագուստ կամ հանդերձանք՝ կիրառելով ուսումնասիրված բոլոր տեխնիկաները և կցուցադրեն դրանք 3D ֆորմատով։

Դիմել մինչև օգստոսի 10-ը՝ https://tumostudios.com/learn/



We are launching the CLO3D Pattern-Making course once again at TUMO Studios, led by Sona Baghdasaryan.

Sona is a self-taught fashion technologist and co-founder of Palmonfist, a brand known for its technical garments. She uses CLO3D to develop precise digital patterns and innovative garments.

Throughout the course, participants will explore digital garment construction, 3D fashion design, pattern making and product development. Working hands-on with CLO3D, they will experiment, refine their ideas and develop their own digital designs.

By the end of the course, each participant will have designed and presented a fully realized digital garment or outfit.

Apply by August 10: https://tumostudios.com/learn/

Գաղափարները չեն գոյատևում մեկուսացման մեջ, դրանք վերածվում են իրերի, բրենդերի, համագործակցությունների և մշակութային փորձ...
22/07/2026

Գաղափարները չեն գոյատևում մեկուսացման մեջ, դրանք վերածվում են իրերի, բրենդերի, համագործակցությունների և մշակութային փորձառությունների: Հենց այս մասին է մեր նոր դասընթացը՝ Մարիամ Հարությունյանի ղեկավարությամբ։

Մարիամը Ստուդիաների ուսանող է և Parsons Paris-ի շրջանավարտ։ Նրա պրակտիկան միավորում է դիզայնի մտածողությունը, ստեղծագործական ռազմավարությունը, բիզնեսը, մշակույթը, հաղորդակցությունը և տեսողական հետազոտությունը՝ նորաձևության, գեղեցկության և մշակույթի շուրջ ստեղծված նախագծերում։

Դասընթացի շրջանակներում մասնակիցները կբացահայտեն, թե որտեղ են արհեստը, դիզայնը, նորաձևությունը, տեսողական մշակույթը և բրենդինգը հատվում, և ինչպես է ստեղծագործական աշխատանքը գտնում իր լսարանը: Ուսումնասիրությունների, հետազոտությունների, հրավիրյալ դասախոսների և տարբեր մեթոդների միջոցով նրանք կուսումնասիրեն բրենդի ինքնությունը, պատմությունը, դիրքավորումը, լսարանի հետ կապը և ժառանգությունը՝ ժամանակակից իրականությունում։

Զարգացնելով իրենց սեփական գաղափարները՝ ուսանողները կբացահայտեն ստեղծագործական աշխատանքը համակարգող ռազմավարական մոտեցումները։ Նրանք կանցնեն լսարանի ձևավորումից մինչև բրենդի ռազմավարության ստեղծման ճանապարհը՝ բացահայտելով, թե ինչպես են գործում ստեղծագործական ոլորտները։

Դասընթացի ավարտին ուսանողները կներկայացնեն հեղինակային կոնցեպտները՝ իր, ծառայություն, առարկա, փորձառություն, գովազդային արշավ, որոնք կուղղեկցվեն տեսողական ինքնության և դիրքավորման ռազմավարության պլանով։

Շտապեք դիմել՝ https://tumostudios.com/learn/



Creative ideas don't exist in isolation, they become products, brands, collaborations and cultural experiences. That's what our new foundation course, led by Mariam Harutyunyan, is all about.

Mariam is a TUMO Studios alumna and a graduate of Parsons Paris, where she studied Strategic Design and Management. Her practice brings together design thinking, creative strategy, business, brand communication and visual research. She has worked on international projects across the fashion, beauty and cultural sectors.

Throughout the course, students will explore how craft, design, fashion, visual culture and branding intersect, and how creative work finds its audience. Through case studies, visual research, guest lecturers and strategic exercises, they will examine brand identity, storytelling, positioning, PR, collaboration and the role of heritage in contemporary creative practice.

As they develop their own ideas, students will learn to think strategically about creative work, from defining an audience to building a brand narrative and visibility strategy, while gaining a broader understanding of how today's creative industries operate.

At the end of the course students will present their original creative concepts, whether a product, service, object, experience or campaign, supported by its visual identity, positioning, communication strategy and collaboration proposal.

Hurry to apply: https://tumostudios.com/learn/

Address

Arami 44, 0010
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when TUMO Studios posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to TUMO Studios:

Shortcuts

Share

Category