22/08/2026
📣Այսօր կայացավ «Համակարգչային գրագիտություն սկսնակների համար» դասընթացի մասնակիցների ընտրությունը։
🤝Շնորհակալություն ենք հայտնում Ստեփանավանի քաղաքային գրադարան տնօրեն տիկին Սոֆիա Դունիամալյանին և մեր դասընթացավար Հովսեփ Խաչատրյանին այս կարևոր և պատասխանատու ընտրության համար։
🧾«Կրթաբաց Ստեփանավան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնը ստեղծվել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ֆինանսավորմամբ, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ԻնՍտեփանավան զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությամբ:
18/08/2026
Սիրելի գործընկերներ, զբոսաշրջությամբ հետաքրքրված տնտեսվարողներ «Քաղաքացիական Տեսարան / Civic Panorama» -ը ԿրթաԲԱՑ Ստեփանավան կենտորոնւմ է լինելու այս կիրակի, ժամը 14։00-17։00, մուտքն անվճար է
«Քաղաքացիական Տեսարան / Civic Panorama» ծրագրի շրջանակում՝ մասնակցային պլանավորման հանդիպում Ստեփանավանում
Ո՞րն է «Civic Panorama / Քաղաքացիական Տեսարան» ծրագրի գլխավոր գաղափարը։
Դա համայնքը ներկայացնելն է ոչ միայն իր տեսարժան վայրերով, այլև մարդկանց պատմություններով, համայնքային խնդիրներով, նախաձեռնություններով, հաջողություններով ու զարգացման հնարավորություններով՝ քաղաքացիական տուրիզմի միջոցով։
Ի՞նչ ենք անելու հանդիպման ընթացքում։
Պարզապես լսելու և խոսելու փոխարեն՝ կփորձենք հասկանալ՝
🔹 Ի՞նչ պատմություններ ունի Ստեփանավանը, որոնք արժե պատմել ուրիշներին։
🔹 Ո՞ր խնդիրների ու թեմաների մասին պետք է ավելի շատ խոսել։
🔹 Ի՞նչ հետաքրքիր նախաձեռնություններ ու մարդկանց պատմություններ կան համայնքում։
🔹 Ինչպե՞ս կարելի է այս ամենը ներկայացնել այցելուներին՝ ոչ թե սովորական էքսկուրսիայի, այլ հետաքրքիր քաղաքացիական փորձառության միջոցով։
🔹 Ի՞նչ թեմատիկ երթուղիներ կամ այցելություններ կարելի է ստեղծել Ստեփանավանում։
Եթե դու Ստեփանավանում ապրում ես, աշխատում ես, որևէ նախաձեռնության մեջ ես, ունես համայնքի մասին պատմություն, գաղափար կամ պարզապես ունես կարծիք այն մասին, թե ինչն է այս քաղաքը դարձնում յուրահատուկ, քո մասնակցությունը կարևոր է։
Հանդիպումն իրականացվում է ԿրթաԲԱՑ Ստեփանավանի աջակցությամբ՝ որպես տեղական գործընկեր տրամադրելով հանդիպման տարածք և աջակցելով հանդիպման հանրայնացման հարցում։
📅 Օգոստոսի 23
🕑 14:00–17:00
📍 ԿրթաԲԱՑ Ստեփանավան , Սբ Նշան 17
————————————————————-
«Քաղաքացիական Տեսարան / Civic Panorama» ծրագիրը իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից։ Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում։
17/08/2026
📔«Խոսակցական անգլերեն» (Level 2) դասընթացի այսօրվա հանդիպումը լի էր էներգիայով ու թարմ շնչով։ Մեր մասնակիցներն ուսումնասիրում էին «Առողջ ապրելակերպ և սպորտ» թեման։
🧘♀️Դասը հատկապես ինտերակտիվ և հետաքրքիր ընթացավ, քանի որ մեր խմբում ունենք յոգայի և ֆիթնեսի հիանալի մասնագետներ, ովքեր հենց անգլերենով իրականացրեցին վարժությունների հատուկ վարպետության դաս։
Հանդիպումը կարևոր էր, որովհետև՝
Թեմատիկ բառապաշարի գործնական կիրառում իրական իրավիճակում,
Ֆիթնեսի և յոգայի վարժություններ՝ անգլերեն հրահանգներով,
Ջերմ ու մոտիվացնող մթնոլորտ բնության գրկում։
🤝Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի Սոնա Սահակյանին՝ մեզ իր հյուրընկալ տան բակում ընդունելու, ջերմ միջավայր և ինտերակտիվ դաս կազմակերպելու համար։
«Կրթաբաց Ստեփանավան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնը ստեղծվել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ֆինանսավորմամբ, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ԻնՍտեփանավան զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությամբ:
17/08/2026
Օգոստոսի 14-ին «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» ՄՈՒԿ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի ծրագրերին։
Հանդիպմանը մասնակցեցին տարբեր ոլորտների մասնագետներ և ծրագրերով հետաքրքրված անձինք, ովքեր մանրամասն ծանոթացան հիմնադրամի գործունեությանը, հոգևոր-հոգեբանական մոտեցումներին և իրականացվող նախագծերին։
Քննարկման առանցքային թեմաները․
Ինչպես են հիմնադրամի ծրագրերն նպաստում մարդկանց ինքնաճանաչմանն ու ներքին վերականգնմանը,
Անձնական աճի և հոգեբանական աջակցության արդյունավետ մեխանիզմները,
Մասնակիցներին հուզող հարցերի պատասխաններն ու հետագա համագործակցության հնարավորությունները։
Խորին շնորհակալություն ենք հայտնում «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամին» արդյունավետ գործընկերության և բովանդակալից հանդիպում անցկացնելու համար։
Միջոցառումը ֆինանսավորվել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի (DVV International) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) միջոցներով։
Ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և«Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից
14/08/2026
Մեր գործընկերների անդրադարձն այսօրվա միջոցառման վերաբերյալ
12/08/2026
🎉 Շնորհավոր Երիտասարդության միջազգային օրը։
«Կրթաբաց Ստեփանավան» -ում երիտասարդներն ու նրանց ներուժը մշտապես մեր թիմի ուշադրության կենտրոնում են։
📊 Դա է պատճառը, որ մեր կենտրոնի յուրաքանչյուր 3-րդ շահառուն երիտասարդ է (16-35 տարեկան)։
Մեր բոլոր ծրագրերն ու դասընթացները մշակված են այնպես, որ համայնքի յուրաքանչյուր երիտասարդ ստանա արդիական գիտելիքներ, բացահայտի իր տաղանդը, դառնա մրցունակ աշխատաշուկայում և ակտիվորեն ներգրավվի համայնքային կյանքում։
Սիրելի՛ երիտասարդներ, եղե՛ք նախաձեռնող, երբեք չդադարե՛ք սովորել ու ձգտել ավելիին։ Թող ձեր էներգիան, թարմ գաղափարներն ու անսպառ ձգտումը դառնան մեր համայնքի զարգացման ամենահզոր շարժիչ ուժը։
📍 Սպասում ենք ձեզ «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» ՄՈՒԿ կենտրոնում՝ միասին նոր բարձունքներ նվաճելու։
«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի (DVV International) և «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Ինստեփանավան» զարգացման հիմնադրամի և Ստեփանավանի համայնքապետարանի գործընկերությամբ:
06/08/2026
Դեռևս մայիսի 18-ին «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» ծրագրի շրջանակում, Ստեփանավանի քաղաքային գրադարանի թիմն իրականացրեց ճանաչողական և փորձի փոխանակման այց Երևան։ Մայրաքաղաքում մեր գրադարանավարները հյուրընկալվեցին ոլորտի առաջատար կենտրոններում՝ Երևանի պետական համալսարանի և Վ. Բրյուսովի անվան համալսարանի գրադարաններում, ինչպես նաև Մաշտոցյան Մատենադարանում։ Այցն ամբողջացավ «Նյումեգ» (Newmag) հրատարակչության հետ գործընկերությամբ, որն արժեքավոր գրականության մեծ նվիրատվությամբ հարստացրեց Ստեփանավանի գրադարանային ֆոնդը։
Երևանյան այցից ստացած ոգեշնչումն ու ժամանակակից մեթոդները թղթի վրա չմնացին։ Այսօր արդեն երկրորդ անգամ քաղաքային գրադարանը վերածվել էր իսկական մանկական կրթամշակութային տոնի, որտեղ թիմային աշխատանքն ու նվիրումը ստեղծեցին անմոռանալի մթնոլորտ։
📖 Գրադարանի աշխատակցուհի Ռուզաննա Դանիելյանը փոքրիկ ընթերցասերների համար ներկայացրեց աշխարհահռչակ երաժիշտ Փոլ Մաքարթնիի «Հեյ, պապի՛» գիրքը («Նյումեգ»-ի հրատարակությամբ)՝ երեխաներին տեղափոխելով հետաքրքրաշարժ արկածների աշխարհ։
🗣 Ընթերցանությանը հաջորդեց աշխույժ ու ինտերակտիվ ծրագիր, որը վարեց գրադարանավարուհի Նազելի Էլօղլյանը։ Նրա առաջնորդությամբ անցկացվեցին.
Բովանդակալից քննարկում. երեխաները միասին վերլուծեցին հերոսների քայլերն ու պատմության ասելիքը:
Գրքային քուիզ և հետաքրքիր խաղեր. ինտելեկտուալ վիկտորինան ու խաղերն էլ ավելի բորբոքեցին երեխաների հետաքրքրասիրությունն ու ոգևորությունը:
Այս նախաձեռնությունը լավագույն ապացույցն է այն բանի, որ համայնքային գրադարանն ունակ է դառնալու ժամանակակից, ակտիվ և ձգողական միջավայր, որտեղ գիրքը կենդանանում է:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին՝ համայնքի մշակութային կյանքի զարգացմանն ու սերունդների կրթմանը նպաստելու համար։ Սա դեռ սկիզբն է. Ստեփանավանում նոր ու է՛լ ավելի վառ նախագծեր են սպասվում:
«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի (DVV International) և «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Ինստեփանավան» զարգացման հիմնադրամի և Ստեփանավանի համայնքապետարանի գործընկերությամբ:
05/08/2026
Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն իրականացնում է անվճար խմբային ծրագրեր, որոնք նպաստում են պատերազմի, ճգնաժամային իրավիճակների և կյանքի դժվար փոփոխությունների ազդեցությունը կրած անձանց հոգևոր-հոգեբանական վերականգնմանը, ներքին ռեսուրսների ակտիվացմանը և համայնքային կապերի ամրապնդմանը։
Ծրագրերին նախապես ծանոթանալու նպատակով Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը, «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնը և «Ստեփանավանի Երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն հրավիրում են Ձեզ անվճար տեղեկատվական հանդիպման։
🌱 Հանդիպման ընթացքում Դուք կիմանաք՝
ինչ նպատակ ունի ծրագիրը,
ինչպես են անցկացվում հանդիպումները,
ովքեր կարող են մասնակցել,
ինչպես գրանցվել ծրագրին։
Մեր մասնագետները կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և, ցանկության դեպքում, կօգնեն լրացնել նախնական հարցաթերթիկը։ Տեղեկատվական հանդիպումից հետո Դուք ինքներդ կարող եք որոշել՝ ցանկանում եք միանալ ծրագրին, թե ոչ, և ընտրել Ձեզ հարմար խմբի մեկնարկի ամսաթիվը։
👥 Ո՞ւմ համար է նախատեսված.
պատերազմի և ճգնաժամային իրավիճակների ազդեցությունը կրած անձանց (ինչպես անմիջական, այնպես էլ համայնքային/ընտանեկան մակարդակով)
համայնքի բոլոր չափահաս բնակիչների
📅 Երբ՝ օգոստոսի 14_ին, ժամը 13:00, 2026 թ.
📍 Վայրը՝ «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» ՄՈՒԿ կենտրոն, Քաղաքային գրադարանի շենք (մուտքը՝ պուրակի կողմից)։
🎟️ Մուտքն անվճար է՝ նախնական գրանցմամբ։
🔗 Գրանցում՝ https://forms.gle/4pJKuk5T9iUmArAP9
«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի (DVV International) և «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Ինստեփանավան» զարգացման հիմնադրամի և Ստեփանավանի համայնքապետարանի գործընկերությամբ:
02/08/2026
Մեր կենտրոնի հագեցած Հուլիսը