26/02/2026
Սիրելի՛ սաներ, շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ և, պարզապես, մեր աշխատանոցով հետաքրքրված մարդիկ,
մարտի 1-ին տոնում ենք մեր աշխատանոցի 10-ամյակը։
Մեծ սիրով հրավիրում ենք բոլորիդ ծանոթանալու մեր 10 տարիների անցած ճանապարհին և սաների կատարած աշխատանքներին։
Միջոցառման սկիզբը՝ 10։30
03/09/2025
📣 Սիրելի՛ ծնողներ, եթե ձեր երեխան ցանկանում է հաճախել Արմաթ ճարտարագիտական աշխատանոց, ապա սեպտեմբերի 6֊ին, ժամը 13։00֊ին սիրով հրավիրում ենք ձեզ ծանոթանալու մեր կողմից ուսումնասիրվող բաղադրինչների և խմբակի հետ կապված բոլոր մանրամասներին։
Հանդիպումը տեղի կունենա Սիսիանի թիվ 2 դպրոցի Արմաթ աշխատանոցի դասասենյակում։
Խմբակ հաճախելու համար պարտադիր պայման է այս հանդիպմանը մասնակցությունը։
Սիրով կսպասենք ձեզ։