ՀՀ ԿԳՄՍՆ Սիսիանի ավագ դպրոց

ՀՀ ԿԳՄՍՆ Սիսիանի ավագ դպրոց

Share

Սյունիքի մարզ, ք․ Սիսիան

11/08/2026
03/08/2026

❗❗❗ՀԻՇԵՑՈւՄ

Օգոստոսի 3 | 17:00–18:00 – առցանց վեբինար ծնողների և աշակերտների համար՝ «ԱԲ սերունդ» դասարան ընդունելության գործընթացի վերաբերյալ։ Հղումը արդեն տեղադրված է էջում:

meet.google.com

Photos from ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ/Staff of Syunik Marzpet of the RA's post 28/07/2026

Շնորհակալություն ՀՀ Սյունիքի մարզպետին՝ առարկայական օլիմպիադայում դիպլոմի և գովասանագրի արժանացած սովորողի հետ հանդիպելու, նրա հետ ջերմ ու անկեղծ զրույց ունենալու և արժանիորեն խրախուսելու համար։
Նման վերաբերմունքն ու ուշադրությունը մեծ ոգեշնչում են սովորողներին՝ նորանոր հաջողությունների հասնելու, իրենց գիտելիքներն ու կարողությունները շարունակաբար զարգացնելու ճանապարհին։ Մաղթում ենք, որ նման նախաձեռնությունները լինեն շարունակական՝ ի նպաստ կրթության և մեր երիտասարդների հաջողությունների։

Photos from ՀՀ ԿԳՄՍՆ Սիսիանի ավագ դպրոց's post 19/07/2026

Հուլիսի 18-ին` Սիսիանի ավագ դպրոցում, տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված մասնագիտական կողմնորոշմանն ու ապագայի մասնագիտություններին։ 💡

​«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի շրջանավարտների ակումբի անդամներ Դավիթ Աբովյանը և Նախշուն Աֆանեսյանն աշակերտների հետ կիսվեցին արժեքավոր գիտելիքներով, խոսեցին ճապոնական Իկիգայ (Ikigai) փիլիսոփայության, արհեստական բանականության (AI) դարաշրջանում պահանջված հմտությունների և սեփական մրցակցային առավելությունները ձևավորելու մասին։

​Նախագիծն իրականացվում է FAST հիմնադրամի «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակում։ Այն կրում է շարունակական բնույթ և կտևի տասներկու ամիս՝ նպատակ ունենալով աջակցել դպրոցականներին սեփական կրթական և կարիերայի ուղին ճիշտ պլանավորելու գործում։

Photos from ՀՀ ԿԳՄՍՆ Սիսիանի ավագ դպրոց's post 17/07/2026


Վրաստանում մեկնարկել է «19th Poti International Chess Festival "Nana Aleksandria Cup"» միջազգային շախմատային փառատոն, որին մասնակցում է նաև Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ ԱԲ դասարանի սան` Մանվել Մանուչարյանը։
Մաղթում ենք նրան հաջողություն։
https://www.facebook.com/AleksandriaCup2025?__tn__=-UC*F

16/07/2026

Շարունակվում է ընդունելությունը Սիսիանի ավագ դպրոցի 10-րդ ԱԲ խմբում։ Մեր բազմամասնագիտական թիմը սպասում է ձեզ։

Գրանցում Մատենա առաջնորդության ծրագրի հանդիպմանը 10/07/2026

❗❗❗ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շրջանակում մեկնարկում է համագործակցությունը «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի հետ։

Համագործակցության նպատակն է աջակցել աշակերտների մասնագիտական և անձնային զարգացմանը, ընդլայնել նրանց պատկերացումները տարբեր մասնագիտությունների, առաջնորդության և կարիերայի հնարավորությունների վերաբերյալ։

Համագործակցության առաջին միջոցառումը լինելու է մասնագիտական կողմնորոշման հանդիպում Ձեր դպրոցում, որը կկայանա՝

📅 Հուլիսի 18-ին
🕙 Ժամը 13:00-ին
⏳ Տևողությունը՝ առավելագույնը 2 ժամ
📍Սիսիանի ավագ դպրոց

Հանդիպմանը կարող են մասնակցել «ԱԲ սերունդ» ծրագրի արդեն 11-րդ դասարան տեղափոխված աշակերտները, ինչպես նաև զուգահեռ դասարաններից հետաքրքրված աշակերտները։ Մասնակիցների թիվը առավելագույնը 30-35 աշակերտ։

💬 Հանդիպումը կվարեն Մատենայի շրջանավարտ առաջնորդները՝ տարբեր ոլորտների փորձառու ղեկավարներ և մասնագետներ։ (Կոնտակատային անձ` Նախշուն՝ 077 241131)

🔗Մասնակցելու համար խնդրում ենք աշակերտներին ուղղորդել գրանցվել հետևյալ հղմամբ՝

https://zfrmz.com/ELTTZWORWnRoisROs843

Այս հանդիպումը մեկնարկն է մեկամյա համագործակցության, որի ընթացքում նախատեսվում են հետևյալ հիմնական գործունեությունները Մատենայի շրջանավարտների հետ․

• Եռամսյակային դեմ առ դեմ հանդիպումներ (Offline Workshops)
• Առցանց վեբինարներ (Online Sessions)
• Դաշտային այցելություններ և ինթերնշիփի հնարավորություններ (Field Visits & Internship Opportunities)
• Բանավեճեր և քննարկումներ

«Մատենան» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց է, որն իրականացնում է բարձրակարգ սերտիֆիկացման ծրագրեր, ինչպես նաև այս տարվանից մեկնարկել է իր առաջին մագիստրոսական ծրագիրը՝ Executive MBA-ն (EMBA)։ Մատենայի մասնակիցներն ու շրջանավարտները տարբեր առաջատար ոլորտների (արտադրություն, կրթություն, առողջապահություն, ապահովագրություն և այլն) հիմնադիրներ, սեփականատերեր և ավագ ղեկավարներ են։

Մատենայի շրջանավարտների ակումբն իր գործունեությունն է ծավալում տարբեր սոցիալական և կրթական ծրագրերի շրջանակներում, որոնցից մեկն էլ FAST հիմնադրամի «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շուրջ ձևավորված այս կարևոր համագործակցությունն է։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ։

Գրանցում Մատենա առաջնորդության ծրագրի հանդիպմանը «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակներում՝ ՖԱՍԹ-ի և Մատենայի միջև համագործակցությամբ անցկացվում է մասնագիտական կողմնորոշման հանդիպում, որտեղ մասնակիցները կկիսվեն փորձո....

Want your school to be the top-listed School/college in Sisian?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Մյասնիկյան 8
Sisian