Նոր Հաճնի Արվեստի Դպրոց / Nor Hachn Art School

Նոր Հաճնի Արվեստի Դպրոց / Nor Hachn Art School

Share

Նոր Հաճնի արվեստի դպրոցը հիմնադրվել է 1968-ին, որի նպատակն է հաճնցի երեխաների գեղագիտական դաստիարակությունն ապահովելը։

21/04/2026
Photos from Նոր Հաճնի Արվեստի Դպրոց / Nor Hachn Art School's post 21/04/2026

Այսօր Նոր Հաճընի արվեստի դպրոցում կայացավ հրաշալի համերգ՝ ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ։ 🎶

Դահլիճը լցված էր երաժշտությամբ, ոգեշնչմամբ և անկեղծ հույզերով։ Յուրաքանչյուր ելույթ յուրահատուկ էր՝ լի տաղանդով, աշխատանքով և սիրով դեպի արվեստը։

Հատուկ շնորհակալություն մեր նվիրված ուսուցիչներին՝ սերունդներ կրթելու և արվեստի հանդեպ սեր սերմանելու համար, ինչպես նաև մեր տաղանդավոր աշակերտներին՝ այս գեղեցիկ օրը անմոռանալի դարձնելու համար։

Այսպիսի միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ արվեստը միավորում է և հարստացնում մեր հոգիները։ 🌺

20/03/2026

Այսօր արվեստի դպրոցում տեղի ունեցավ վոկալ բաժնի համերգը։ Համերգը սկսվեց օրհներգով, ինչը ստեղծեց հանդիսավոր և ոգեշնչող մթնոլորտ։ Մասնակիցները հանդես եկան գեղեցիկ և հուզիչ կատարումներով՝ ցուցադրելով իրենց տաղանդն ու երկարատև աշխատանքի արդյունքը։ Դահլիճում տիրում էր ջերմ և բուռն ծափողջույններով լի մթնոլորտ։ Համերգը դարձավ իսկական տոն՝ ինչպես աշակերտների, այնպես էլ ներկաների համար։
Վոկալ բաժնի դասատու՝ Սոնա Հովհաննիսյան։

01/09/2025

🎉📚
Շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի ու կրթության օրվա կապակցությամբ։
Թող այս ուսումնական տարին լցվի նոր գիտելիքներով, բացահայտումներով և հաջողություններով։
Ցանկանում եմ առողջություն, ուժ ու ոգևորություն թե՛ մանկավարժներին, թե՛ աշակերտներին ու ուսանողներին։
Թող յուրաքանչյուր օր դառնա մի նոր քայլ դեպի մեծ նպատակների իրականացում։ 🌟✏️📖

Photos from Նոր Հաճնի Արվեստի Դպրոց / Nor Hachn Art School's post 08/07/2025

Արվեստի դպրոցի երաժշտական և գեղարվեստի բաժնի սաները ստացան իրենց ավարտական վկայականները։ Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով՝ ստեղծելով տոնական ու հանդիսավոր մթնոլորտ։

Տոնական տրամադրությամբ ընթացած միջոցառման ընթացքում դպրոցի տնօրենը շնորհավորեց սաներին, երախտագիտություն հայտնեց ծնողներին ու ուսուցիչներին՝ տարիների համատեղ աշխատանքի համար, և մաղթեց պայծառ ու ստեղծագործ ապագա։

Վկայականների հանձնման պահը հագեցած էր հուզմունքով ու հպարտությամբ՝ նշանավորելով աշակերտների երկար ու նվիրական ուղու ավարտն ու նոր ստեղծագործական ճանապարհի սկիզբը։

04/07/2025

🎨 Միջազգային ճանաչում մեր նկարիչներից 🇪🇸

Կայացան «Art Music» միջազգային մրցույթ-փառատոնի արդյունքները, որն անցկացվել է Իսպանիայում։ Մեր դպրոցի պատանիները փայլուն մասնակցություն ունեցան այս նկարչական մրցույթ-փառատոնին, արժանանալով բարձր գնահատականի և մրցանակային տեղերի։

👏 Շնորհավորում ենք մեր տաղանդավոր մասնակցին/մասնակիցներին և նրանց ղեկավարներին՝ ստեղծագործական մեծ նվաճման համար։

✨ Թող այս հաղթանակը դառնա նոր ձեռքբերումների սկիզբ։
🏅 Դասատու՝ Զոհրակ Մուրադյան
I կարգի դափնեկիրներ
1️⃣ Մարիաննա Թորասյան
2️⃣ Անի Շիմալյան
3️⃣ Իրինա Խաչատրյան

II կարգի դափնեկիր
4️⃣ Գոհար Մանուկյան

🎨 Դասատու՝ Հասմիկ Ավետիսյան
I կարգի դափնեկիր
5️⃣ Վիկտորիա Հովհաննիսյան

II կարգի դափնեկիրներ
6️⃣ Ալեն Գրիգորյան
7️⃣ Սարգիս Սարգսյան
8️⃣ Եվա Բաղդասարյան

Want your school to be the top-listed School/college in Nor Hachyn?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:15
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00