Սիրելի՛ գործընկերներ.
ավարտվում է ևս մեկ ուսումնական տարի, որտեղ կային հազարավոր դասեր, հարյուրավոր զանգեր, անհամար զրույցներ, մտահոգություններ, ուրախություններ, ձեռքբերումներ և փոքրիկ հաղթանակներ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր արժեքը։
Մենք հաճախ չենք նկատում, թե որքան կարևոր աշխատանք ենք կատարում, որովհետև ապրում ենք դրա ներսում։ Բայց տարին ավարտելիս արժե մի պահ կանգ առնել և ասել միմյանց՝ «Լավ աշխատեցինք»։
Շնորհակալ եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ, ձեր նվիրվածության, պատասխանատվության, համբերության, ստեղծագործ մտքի և ամեն օր դպրոց բերած մարդկային ջերմության համար։
Հիմա ժամանակն է մի փոքր դադար առնելու։ Թող ամառը լինի առանց զանգերի, առանց շտապելու, առանց հաշվետվությունների։ Թող այն լցնի ձեզ խաղաղությամբ, առողջությամբ, ընտանեկան ջերմությամբ և նոր ուժերով։
Մաղթում եմ, որ սեպտեմբերի 1-ին մենք կրկին հանդիպենք նույն սիրով, նույն հավատով և նոր երազանքներով։
Շնորհակալ եմ, որ միասին կարողանում ենք դպրոցը դարձնել ոչ միայն գիտելիքի, այլև՝ բարության, հարգանքի և մարդկային հարաբերությունների տուն։
Բարի հանգիստ ձեզ, սիրելի՛ գործընկերներ։ Դուք իսկապես արժանի եք դրան։
Բարեմաղթանքով՝ ձեր Մ. Հակոբյան🥰
Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց, High School, Զորավար Անդրանիկի 10, Meghri.
Արևոտ հեքիաթ է Մեղրին` հպարտ բերդերի շուրջպարով, շիկացած ու շեկլիկ ժայռերով, մրգատու ծառերի երկունքով:Պատմության մեջ հիշատակված է Ք. ա. 7-6- րդ դարերում: Սեպաձև ու ալիքաձև լեռները սկիզբ են առնում բարձր Կապուտջուղից և Արաքսի կիրճում մի յուրատիպ թոնիր են ստեղծում` ալպյան բուսականությամբ, մերձարևադարձային կուլտուրաներով հարուստ: Գտնվելով պատմական Ագուլիս, Դվին
13/07/2026
🌿 Ուսումնական տարվա լարված ու պատասխանատու աշխատանքից հետո մեր մեկ օրն անցկացրինք բնության խաղաղ ու գեղեցիկ միջավայրում:
🌳 Թող բնությունից ստացած ուժն ու դրական էներգիան մշտական ուղեկցը լինեն մեր մանկավարժական ստեղծագործ ընտանիք-կոլեկտիվի։
11-րդ դասարանի դասղեկի 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն.
թղթային տարբերակն այստեղ՝
https://meghrischool2.wordpress.com/wp-content/uploads/2026/07/2025-26-d588d682d5bd-d5bfd5a1d680d5bed5a1-d5a4d5a1d5bdd5b2d5a5d5afd5ab-d5b0d5a1d5b7d5bed5a5d5bfd5bed5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6-signed.pdf
07/07/2026
❗️Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։
Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։
🔸Դիմել էլեկտրոնային եղանակով
Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։
🔸Դիմել թղթային եղանակով
Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։
Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։
Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։
Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը։
06/07/2026
Վերլուծում ենք ԿԱԴԱ-ի, հոգեբանի, ուսուցչի օգնականների, խմբակների ղեկավարների 2025–2026 ուստարվա ընթացքում կատարած աշխատանքները:
4-րդ դասարանի դասղեկի 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն.
թղթային տարբերակն այստեղ՝
https://meghrischool2.wordpress.com/wp-content/uploads/2026/07/4-d680d5a4-d5a4d5a1d5bd.-2026-2-1-signed-1.pdf
3-րդ դասարանի դասվարի 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն.
թղթային տարբերակն այստեղ՝
https://meghrischool2.wordpress.com/wp-content/uploads/2026/07/d5a4d5a1d5bdd5bed5a1d680d5ab-d5b0d5a1d5b7d5be.-3-d680d5a4-2026-d5a9.-1-signed-1.pdf
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Address
Meghri
3401