Սիրելի՛ ուսուցիչներ,
մեկնարկել է կամավոր ատեստավորման հայտագրումը։
Ինչպե՞ս հայտագրվել
1. Մուտք գործեք my.emis.am կայք
2. Անձնական հաշիվ
3. Ընտրեք «Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգ»։
4. սեղմեք «Իմ հաշիվը», ապա՝ «+ Նոր հայտ»։
5. ընտրեք «Հանրակրթություն» և ձեր դասավանդվող առարկան։
6. ստուգեք տվյալները և սեղմեք «Ուղարկել»։
✅ Հայտը հաջողությամբ ուղարկելուց հետո այն կանցնի համապատասխան ընթացակարգով։
⏱️Հայտագրման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 31-ն է։
👇 Կարող եք ծանոթանալ նաև ԿՏԱԿ-ի պաշտոնական ուղեցույցին՝
🌐 https://support.emis.am/article/956
Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան հ2 միջնակարգ դպրոց
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան հ2 միջնակարգ դպրոց, Educational consultant, Վերին Դեմեր 1-ին փողոց, շենք 1, Martuni.
12/07/2026
Շնորհավո՛ր Վարդավառ. Ջրօրհնության և անարատության տոն։
Այս գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է մաքրություն, սեր և հոգևոր նորոգում, թող յուրաքանչյուրիս օջախ բերի խաղաղություն, բարություն ու անսպառ ուրախություն։ Ինչպես Վարդավառի օրհնված ջուրն է մաքրում ու կենդանացնում բնությունը, այնպես էլ թող մեր կյանքը լցվի վառ գույներով, ջերմությամբ և հաջողություններով։
Մաղթում ենք, որ օրվա խորհուրդն ու բարձր տրամադրությունը ձեզ ուղեկցեն ողջ տարվա ընթացքում:
Թող ձեր ամառային հանգիստը լինի անմոռանալի, լի տոնական խնդությամբ և հարազատների ջերմությամբ։
Բարի ու հիշարժան Վարդավառ բոլորիս:
08/07/2026
08/07/2026
Մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր հանդիպել և անձամբ պարգևատրել է հանրապետական առարկայական օլիմպիադայում հաջողություններ գրանցած Գեղարքունիքի մարզի աշակերտներին և նրանց դպրոցների տնօրեններին:
Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ մեր դպրոցի սովորող Լիլիա Ստեփանյանը «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայից հանրապետական փուլում տարած փայլուն հաղթանակի համար արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից տրամադրված պատվոգրին, որը հանդիսավորությամբ հանձնեց մարզպետը։
Սրտանց շնորհավորում ենք Լիլիային՝ կամքի, նպատակասլացության և հայրենասիրության այս գեղեցիկ բարձունքը նվաճելու համար:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նաև ՆԶՊ առարկայի ուսուցիչ Բ․ Գրիգորյանին՝ աշակերտուհուն լավագույնս նախապատրաստելու, ռազմահայրենասիրական ոգով կրթելու և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար։
Ինչպես նշեց մարզպետը՝ յուրաքանչյուր հաջողության հիմքում գիտելիքի նկատմամբ սերն է և հետևողական աշխատանքը։ Նորանոր բարձունքներ մեր աշակերտներին և մանկավարժներին։ 🏔️🛡️🌟
#ԿԳՄՍՆ
#Գեղարքունիքիմարզպետարան
#ԿարենՍարգսյան
08/07/2026
06/07/2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։
Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։
🔸Ինչպես դիմել քոլեջ
Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը hayt-college.emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։
🔸Միասնական մոտեցում
Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝ բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։
🔸Ընդունելության ժամկետներ
Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.
✅ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00
✅ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00
🔸Ընդունելության պայմաններ
Ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ ոլորտային մասնագիտությունների։
🔸Ընդունելության արդյունքների ամփոփում
Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակում է ՄՈՒՀ-ը՝ տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/35
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
Martuni