Աշտարակի տեխնոլոգիական դպրոց

Աշտարակի տեխնոլոգիական դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Աշտարակի տեխնոլոգիական դպրոց, Education Website, Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 4-րդ փողոց, շենք 1, Karbi.

Նոր սերնդի տեխնոլոգիական կրթություն Աշտարակի և հարակից համայնքների աշակերտների համար։ Ծրագրավորում, ռոբոտաշինություն, դիզայն, արհեստական բանականություն, օտար լեզուներ, նորարարություններ՝ 10-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար։

Photos from Աշտարակի տեխնոլոգիական դպրոց's post 25/08/2026

✨ Ամառային դպրոց 2026․ պայծառ, ուրախ ու անմոռանալի ավարտ 🦔💛
Երկու ամիս տևած ուրախ, բովանդակալից ու արդյունավետ ամառային դպրոցն ամփոփեցինք ամենաջերմ մթնոլորտում։ Մեր ավարտական միջոցառումը կազմակերպեցինք «Ոզնիների այգում», որտեղ երեխաները շփվեցին կենդանիների հետ, անհոգ խաղացին ու վայելեցին միասին անցկացրած օրը։
Իսկ վերջում երգեցինք, պարեցինք և վառ էմոցիաներով ամփոփեցինք ամառային դպրոցը։ ☀️✨
Շնորհակալ ենք մեր բոլոր փոքրիկներին ու նրանց ծնողներին՝ այս ամառը անմոռանալի դարձնելու համար։ 💛

13/08/2026

📚 Ընթերցանության խմբակի փոքրերի խմբի մեր սաները բացահայտեցին աշխարհի ամենաուրախ, ամենաուժեղ և ամենաանսովոր աղջնակներից մեկի՝ Երկարագուլպա Պիպիի զարմանահրաշ արկածները։

📖 Ստեղծագործությունը կարդալուց հետո երեխաներն իրենց անկեղծ ու գունավոր նամակները գրեցին Պիպիին՝ կիսվելով իրենց տպավորություններով և տալով ամենահետաքրքիր հարցերը։

💡 Այնուհետև միասին քննարկեցինք և վերլուծեցինք գիրքը․ խոսեցինք աջակցության, բարության, ազատության և սեփական անհատականությունը սիրելու կարևորության մասին։

✨ Փոքրիկ ընթերցասերների համար սա ոչ միայն հետաքրքիր ընթերցանություն էր, այլև գեղեցիկ հնարավորություն՝ երևակայելու, հարցեր տալու, արտահայտելու սեփական մտքերն ու զգացմունքները և բացահայտելու գրական հերոսների աշխարհը։

Photos from Աշտարակի տեխնոլոգիական դպրոց's post 10/08/2026

🏦Ֆինանսական գրագիտության դասընթացի շրջանակում այցելեցինք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն։

💸 Աշակերտների համար կազմակերպվեց հետաքրքիր շրջայց, որի ընթացքում նրանք ծանոթացան հայկական դրամի պատմությանը, իմացան, թե ինչպես է ստեղծվում և պահպանվում ազգային արժույթը, ինչպես նաև մասնակցեցին ինտերակտիվ քվեստի։

✨Այս այցը դարձավ ոչ միայն ուսուցողական, այլև ոգեշնչող փորձառություն՝ ֆինանսական գիտելիքները նոր և հետաքրքիր ձևաչափով բացահայտելու հնարավորություն:

📚 Նշենք, որ ֆինանսական գրագիտության դասընթացը Տեխնոլոգիական դպրոցի աշակերտների համար անվճար է։

07/08/2026

Այսօր Աշտարակի տեխնոլոգիական դպրոցում անցկացվեց շախմատի առաջնություն դպրոցի սաների միջև։

Մրցաշարն անցավ թեժ և հետաքրքիր պայքարում, որտեղ մասնակիցները ցուցադրեցին ռազմավարական մտածողություն, կենտրոնացվածություն և հաղթելու մեծ կամք։

🏆 Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․

🥇 I տեղ — Ռուբեն Պետրոսյան (Ռոբոտաշինության դասընթաց)

🥈 II տեղ — Խաչիկ Գրիգորյան (Վեբ ծրագրավորման դասընթաց)

🥉 III տեղ — Հակոբ Հակոբյան (Վեբ ծրագրավորման դասընթաց)

Մասնակիցները ստացան խրախուսական նվերներ, իսկ հաղթողները պարգևատրվեցին վկայականներով և նվեր քարտերով։

Շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, ազնիվ մրցակցության և գեղեցիկ խաղի համար։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վեբ և Փայթն ծրագրավորման դասընթացների ուսուցիչ Բագրատ Սարիբեկյանին և կամավորներին առաջնության կազմակերպչական աշխատանքների իրականացման և մրցաշարի հաջող ընթացքն ապահովելու համար։

Photos from Աշտարակի տեխնոլոգիական դպրոց's post 02/08/2026

Ամառային դպրոցի առաջին փուլն արդեն պատմություն է ☀️

​Մեկ ամիս շարունակ մեր օրերը լցված էին ջերմությամբ, ժպիտներով ու անսպառ էներգիայով։ Փոքրիկների հետ միասին անցկացրինք ոչ միայն հաճելի, այլև զարգացնող ժամանց 💡
​Այս մեկ ամսվա ընթացքում մենք․
🧠 Զարգացրինք տրամաբանությունն ու հարստացրինք ընդհանուր գիտելիքները,
🎨 Ստեղծագործեցինք ու նկարեցինք,
⚽️ Մարզվեցինք ու լիցքավորվեցինք էներգիայով,
🎲 Խաղացինք ու ընկերացանք։
​Շնորհակալ ենք մեր բոլոր սաներին՝ օրերը պայծառ դարձնելու համար, և ծնողներին՝ վստահության համար 🤍
​👉 Շուտով հանդիպելու ենք հաջորդ փուլում։

01/08/2026

✨ Լավագույն դիզայնը սկսվում է ոչ թե գույներից, այլ... ՄԱՐԴՈՒՑ։ ❤️

​Շատերը կարծում են, թե UX/UI դիզայնը ուղղակի գեղեցիկ կոճակներ ու նկարներ նկարելն է։ Բայց իրականում մեր գլխավոր նպատակն է ստեղծել թվային արտադրանք, որը իսկապես լուծում է մարդկանց խնդիրները 💡

​📍 UX/UI Design դասընթացի ընթացքում մենք․
​🔍 Հետազոտում ենք օգտատիրոջը (User Research) — հարցումների և հարցազրույցների միջոցով բացահայտում ենք իրական մարդկանց վարքագիծը։
👤 Ստեղծում ենք User Persona & Empathy Map — որպեսզի խորապես հասկանանք օգտատիրոջ կարիքներն ու «ցավոտ կետերը» (Pain Points)։
⚖️ Տարբերակում ենք UX-ն ու UI-ը — UX-ը արտադրանքի «միտքն ու տրամաբանությունն» է (ինչպես է աշխատում), իսկ UI-ը՝ «դեմքը» (ինչ տեսք ունի)։
👀 Վերլուծում ենք իրական օրինակներ — սովորում ենք թե՛ հաջողված, թե՛ անհաջող դիզայնի քեյսերից։
​🎨 Գույները, շրիֆտերն ու էսթետիկան կարևոր են, բայց դրանք աշխատում են միայն այն ժամանակ, երբ հիմքում ընկած է մարդը։

​👇 Իսկ դուք հավելվածներից օգտվելիս ավելի շատ ուշադրություն դարձնո՞ւմ եք հարմարավետությանը (UX), թե՞ գեղեցիկ տեսքին (UI)։ Գրեք մեկնաբանություններում 💬

27/07/2026

✨ «Հուզական ինտելեկտ». ինչպես հասկանալ և կառավարել մեր էմոցիաները
Տեղի ունեցավ հետաքրքիր ու ուսուցողական սեմինար, որը վարեց բիզնես խորհրդատու, լայֆ քոուչ և IOPT հոգետրավմաթերապևտ Լիլիթ Աբրահամյանը։

✨ Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան՝
🔍 Ծանոթանալ հույզերի հիմնական տեսակներին,
🧠 Հասկանալ դրանց ազդեցությունը մարդկային վարքագծի և որոշումների կայացման վրա,
📊 Ուսումնասիրել հույզերի տոնայնության սանդղակը,
🛠 Ստանալու գործնական մեթոդներ ու իրական օրինակներ, որոնք կօգնեն ավելի լավ ճանաչել սեփական ապրումները և կառավարել հարաբերությունները շրջապատի հետ։

24/07/2026

🤖 Ծանոթացեք մեր ռոբոտաշինության ուսուցչուհի Նարե Թորոսյանի հետ։
Նարեն իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը, որոնք ձեռք է բերել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Արհեստական բանականությամբ համակարգեր» բաժնում, այսօր փոխանցում է մեր աշակերտներին։

Դասերի ընթացքում երեխաները ծանոթանում են՝
🔹 Արհեստական բանականության հիմունքներին,
🔹 C++ ծրագրավորման լեզվին,
🔹 Էլեկտրոնիկային և Arduino-ին,
🔹 Ռոբոտների կառուցվածքին ու աշխատանքի սկզբունքներին։

Նպատակը միայն ծրագրավորում սովորեցնելը չէ․ կարևոր է, որ երեխաների մոտ ձևավորվեն ալգորիթմական մտածողությունը, խնդիրներ լուծելու կարողությունը և ժամանակակից տեխնոլոգիաների աշխատանքի սկզբունքները հասկանալու հմտությունը։

Բայց Նարեն միայն տեխնոլոգիաներով չի ապրում։ Նա նաև երաժիշտ է և մասնակցում է գրական-թատերական բեմականացումներին ու գրական երեկոներին։ Իր խոսքով՝ արվեստն օգնում է պահպանել ստեղծագործական ոգին։ 🎼

22/07/2026

✨Ստեղծում ենք, ծրագրավորում, փորձարկում։

⚙️Մեր ռոբոտաշինության խմբակի առօրյայից։

18/07/2026

🧠 Բաց սեմինար. Հուզական ինտելեկտ
Հուլիսի 24-ին մեզ սպասվում է “հուզական ինտելեկտ” թեմայով սեմինար, որը կվարի բիզնես խորհրդատու, լայֆ քոուչ, IOPT հոգետրավմաթերապևտ Լիլիթ Աբրահամյանը։
Հանդիպման ընթացքում կծանոթանանք՝
🔹 հույզերի (էմոցիաների) տեսակներին
🔹 դրանց ազդեցությանը մարդկային վարքագծի վրա
🔹 հույզերի տոնայնության սանդղակին
և կստանանք գործնական օրինակներ ու մեթոդներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ և կառավարել մեր հույզերն ու հարաբերությունները։
Մասնակիցների տարիքը` 12+
📅 Հուլիսի 24 | 15:00–16:30
📍 Աշտարակի Տեխնոլոգիական Դպրոց (գ. Կարբի, 4-րդ փ., շենք 1)
📝 Մուտքը՝ գրանցումով
👉 https://forms.gle/ibvdt5gSufVNWeCD8

Want your school to be the top-listed School/college in Karbi?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 4-րդ փողոց, շենք 1
Karbi