Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց

Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց

Share

Բարի գալուստ Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոցի ֆեյսբուքյան էջ

Photos from Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց's post 20/07/2026

💥 🎤Վրաստան՝ Բաթումի«Gold star 2026»
մրցույթ-փառատոն և
«Rich Art-Fest»-ի կողմից կազմակերպված
այդ մրցույթ փառատոնում փայլուն հաղթանակ գրանցեց , պատվավոր 🥇ին մրցանակին արժանացավ մեր դպրոցի սան
Հասմիկ Արսենյանը 👏🏻👏🏻

Սրտանց շնորհավորում ենք
և անչափ շնորհակալ ենք ուսուցչուհուն՝ Նազելի Սարկիսյանին, իր սրտացավ, անմնացորդ աշխատանքի, professional մոտեցման , Հասմիկին դեպի այս հրաշալի հաղթանակը առաջնորդելու համար։ Այս 🥇ին մրցանակը Ձեր ջանքերի, հավատի և վարպետության լավագույն ապացույցն է։ Միջազգային բեմում 🥇ին պատվավոր հորիզոնականը գրավելը մեծ ձեռքբերում է։
Շնորհավորում ենք ձեր գեղեցիկ համագործակցությունն ու փայլուն հաղթանակը։
Հպարտանում ենք ձեզանով։👏🏻👏🏻

Photos from Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց's post 16/07/2026

✨🖼️”Universe Art ”🎨🫟
միջազգային մրցույթ փառատոն…

Սիրելի՛ Մովսիսյան և տաղանդաշատ սաներ,
սրտանց շնորհավորում ենք ձեզ միջազգային փառատոնում փայլուն, տպավորիչ և անչափ արժանապատիվ ներկայանալու համար: Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, իսկ տաղանդն ու նվիրումը միշտ գտնում են իրենց արժանի գնահատականը:
✨Թող այս փառատոնը լինի ձեր ստեղծագործական մեծ ճանապարհի առաջին հաջող քայլը։ Երբեք չվախենա՛ք փորձարկումներից, վստահե՛ք ձեր վրձնին և շարունակե’ք ստեղծել ձեր սեփական աշխարհը👏🏻👏🏻
1. Սիրեկանյան Մարիանա 🥇
2. Ստեփանյան Մարիամ 🥇
3. Առաքելյան Արամ 🥇
4. Գրիգորյան Սամվել 🥇
5. Գալստյան Էրիկ 🥈

12/06/2026

✨🎓Սիրելի՛ շրջանավարտներ, արվեստի մեր հրաշալի պատանիներ ու աղջիկներ,
այսօր մենք ձեզ ճանապարհում ենք մի նոր, մեծ աշխարհ, և այս հրաժեշտի պահին դպրոցի պատերը լցված են թե՛ թախիծով, թե՛ անսահման հպարտությամբ։
Ավարտվեց մի գեղեցիկ փուլ, որտեղ դուք սովորեցիք աշխարհին նայել ոչ թե սովորական հայացքով, այլ արվեստագետի սրտով։ Այս տարիների ընթացքում դուք տքնաջան աշխատել եք՝ նոտաներին կյանք տալով, կտավներին գույն հաղորդելով ու պարային շարժումներով զգացմունքներ արտահայտելով։ Ավարտվեց մի գեղեցիկ, ստեղծագործական փուլ և ինչ մասնագիտություն էլ ընտրեք, հիշե՛ք, որ դուք արվեստի մշակներ եք, և ձեր առաքելությունն այս աշխարհն ավելի բարի ու գեղեցիկ դարձնելն է։ Բարի՛ երթ և թո՛ղ ձեր բոլոր երազանքներն իրականություն դառնան։

Photos from Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց's post 04/06/2026

✨ՄԱՐԶԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՄԵՐԳ🎼🎤🎹
Հունիսի 3- ին ,Եղեգնաձորի երաժշտական դպրոցը հյուրընկալ էր Աղավնաձորի ,Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան և Վայքի Խ. Ներսիսյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչներին և սաներին։
Բոլոր մասնակիցները ուղղակի հիացրեցին իրենց կատարողական բարձր արվեստով:
Տեսնել, թե ինչպես են տարբեր դպրոցների սաները միավորվում մեկ ընդհանուր հարկի տակ ,և ստեղծում կատարյալ հնչողություն, մեծագույն հաճույք էր: Նրանք կարողացան դահլիճին փոխանցել դասական երաժշտության ողջ վեհությունն ու գեղեցկությունը։ Մի քանի դպրոցների համատեղ համերգը բարդ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ նախագիծ էր, որտեղ կարևորվում էր թե՛ երեխաների տաղանդը, թե՛ մեծահասակների համագործակցումը։
Ստացվեց համերգի հիմնական նպատակը՝
միավորել տարբեր դպրոցների սաներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, և ստանալ կատարյալ արդյունք։
Շնորհակալություն տնօրինությանը՝
հանձինս Եղեգնաձորի երաժշտական դպրոցի
տնօրեն պարոն Կարապետյանին,
այս գեղեցիկ նախաձեռնությանը կյանք տալու, դպրոցների միջև մշակութային
կարևոր կամուրջ ստեղծելու համար։ Սա օրինակելի համագործակցություն էր և լավագույն ապացույցն , որ միասին կարող ենք ծառայել մեծ արվեստին։👏🏻👏🏻

01/06/2026

«Երեխաներին պաշտպանել պետք է ոչ
միայն վտանգներից, այլև մեծերի անտարբերությունից։
Նրանց պետք է լսել, հասկանալ և սիրել անվերապահորեն։ Այսօր, և ամեն օր հիշենք, որ մեր ամենամեծ ներդրումը ապագայի մեջ նրանց երջանիկ մանկությունն է։ Թող աշխարհի ոչ մի մանուկ չիմանա, թե ինչ է տխրությունն ու պատերազմը։ Շնորհավո՛ր Հունիսի 1, շնորհավո՛ր տոնդ, մանկությո՛ւն»։

Photos from Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց's post 30/05/2026

✨🩰Հարգարժան Դատիկ Մարտիրոսյան,
տնօրինության և ծնողների անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝Ձեր
էներգիայի, պրոֆեսիոնալիզմի համար։ Որպես կոլեգաներ՝ մենք ամենից լավ գիտենք, թե որքան ջանք, համբերություն և հոգի է պահանջվում ցանկալի արդյունքի հասնելու, և բեմի վրա հրաշքներ արարելու համար: Դուք կարողացաք տեսնել յուրաքանչյուր սանի ներուժը և այն ուղղել
ավարտունության։
Շնորհակալ ենք Ձեր համբերության,
նվիրումի և հայկական պարի ոգին սերունդներին փոխանցելու համար։
Դուք պարի միջոցով սովորեցնում եք սիրել
և հարգել հայկականը։ Մենք ուրախ ենք, որ աշխատում ենք Ձեզ հետ ։Մաղթում ենք Ձեզ անսպառ ստեղծագործական եռանդ, սաներին՝ բեմական հաջողություններ, ծափահարություններ ու հանդիսատեսի անմնացորդ սեր: 👏🏻👏🏻

Want your school to be the top-listed School/college in Jermuk?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Մյասնիկյան 6
Jermuk
3701