Ijevan Womens Development Resource Center

Call Contact the school

Ijevan Womens Development Resource Center ՀԿ-ի առաքելությունն է`հզորացնել կանանց դերը տարածաշրջ?

06/04/2023
17/03/2023
17/03/2023
📌Եթե  հետաքրքրված եք «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի կողմից իրականացվող ծրագրերով և դրանց մասնակցելու հնարավորություններով, ինչպ...
10/02/2022

📌Եթե հետաքրքրված եք «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի կողմից իրականացվող ծրագրերով և դրանց մասնակցելու հնարավորություններով, ինչպես նաև ՀՀ տարբեր քաղաքներում ՎԻՆՆԵԹ ցանցի անդամ ռեսուրս կենտրոնների ծավալած գործունեությամբ, փետրվարի 11-ին՝ ժամը 15:00 - 17:00-ին հրավիրում ենք մասնակցելու առցանց կողմնորոշիչ հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվեն ՎԻՆՆԵԹ ցանցի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը և կտրվեն պատասխաններ ձեզ հետաքրքրող հարցերին։

✅ Հանդիպմանը կմասնակցեն ՎԻՆՆԵԹ ցանցի անդամ հետևյալ ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչները․
🔹Ռուզաննա Տոռոզյան, ՎԻՆՆԵԹ Հայաստան Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի նախագահ
🔹Աննա Ալեքսանյան, Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի Ծրագրերի զարգացման ղեկավար
🔹Սաթիկ Հարությունյան, «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ
🔹Նվարդ Խաչատրյան, «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ
🔹Քրիստինա Սաղաթելյան, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ
🔹Կարինե Մովսիսյան, «Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի տնօրեն,
🔹Անահիտ Ալավերդյան, «Իջևան կանանց Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի տնօրեն
🔹Հռիփսիմե Միրզոյան, «Վիննեթ Վանաձոր» Կանանց և երիտասարդների զարգացման ՀԿ նախագահ
🔹Արևիկ Եղիազարյան, «Վիննեթ Վանաձոր» Կանանց և երիտասարդների զարգացման ՀԿ-ի ծրագրերի համակարգող
🔹Հասմիկ Ղալումյան, «Վիննեթ Բերդ» Սոցիալական հիմնադրամի տնօրեն
🔹Անի Մելիքսեթյան, «Վիննեթ Բերդ» Սոցիալական հիմնադրամի խորհրդի անդամ
🔹Գոհար Հովհաննիսյան, «Վիննեթ Գյումրի» Կանանց և երիտասարդների ՀԿ անդամ

Մասնակցելու համար կարող եք միանալ հետևյալ հղումով https://us02web.zoom.us/j/4336871608?pwd=UWl1ZWF6TVNVV2dlNWl4OXpCTE5oZz09
կամ պարզապես հետևել ուղիղ եթերին մեր էջում

21/01/2022

📈Ստեղծված լինելով 2015 թվականին ՎԻՆՆԵԹ Հայաստան ռեսուրս կենտրոնների ցանցը նպատակ ունի բարձրացնել կանանց դերը սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներում, խթանել նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների բարելավման գործընթացներում ՝ հանուն կայուն և համաչափ զարգացման:

📌Ցանցի անդամ կենտրոնների և դրանց՝ տարբեր մարզերում ապրող կանանց կյանքում ունեցած դերի մասին կարող եք դիտել ստորև հոլովակում.


#ԿանայքԿարողենավելին

Տարեվերջը ընթացիկ տարվա ձեռքբերումները ամփոփելու և հաջորդ տարվա անելիքների մասին մտածելու լավագույն ժամանակն է։Ուրախ ենք...
31/12/2021

Տարեվերջը ընթացիկ տարվա ձեռքբերումները ամփոփելու և հաջորդ տարվա անելիքների մասին մտածելու լավագույն ժամանակն է։

Ուրախ ենք ընդգծել, որ Ձեր շնորհիվ 2021-ի ընթացքում մենք կարողացել ենք իրականացնել մի շարք կարևոր նախագծեր, ինչի համար էլ ՎԻՆՆԵԹ Հայաստանի բոլոր անդամների անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ ողջ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության և օժանդակության համար:

Միաժամանակ ցանկանում ենք, որ նոր տարին լինի խաղաղության, երջանկության և առաջխաղացման տարի՝ Ձեզ և Ձեր հարազատների համար: Թող 2022-ը լինի ավելիին ձգտելու և հասնելու, նորանոր ձեռքբերումների և հաջողությունների տարի։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

✅ «Իջևանի Կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասնակից կամ շահառու կարող են լինել․🔹բիզնեսով ո...
25/12/2021

✅ «Իջևանի Կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասնակից կամ շահառու կարող են լինել․
🔹բիզնեսով ու քաղաքականությամբ հետաքրքրված կանայք և երիտասարդները
🔹բոլոր խոցելի խմբերի կանայք,

📞Առաջիկայում իրականացվելիք ծրագրերին մասնակից դառնալու հնարավորություններին ծանոթանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 (77) 01 22 74, +374 (77) 29 29 79

✅ «Իջևանի Կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործունեության ոլորտները և իրականացրած ծրագրերը տարաբնույթ են․🔺Կանանց սոցիա...
22/12/2021

✅ «Իջևանի Կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործունեության ոլորտները և իրականացրած ծրագրերը տարաբնույթ են․

🔺Կանանց սոցիալ-տնտեսական զարգացում
🔺Կանանց քաղաքական մասնակցության խթանում 🔺Քաղաքացիական ակտիվություն
🔺Համայնքային զարգացում
🔺Սոցիալական ձեռնարկատիրություն
🔺Հանրային քաղաքականությունների բարելավում
🔺Խոցելի խմբերի շահերի պաշտպանություն
🔺Երիտասարդների ակտիվացում

📞«Իջևանի Կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի շահառու դառնալու հնարավորություններին և առաջիկա ծրագրերին ծանոթանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (77) 01 22 74, +374 (77) 29 29 79

💡 Նոր հմտություններ ձեռք բերելը  և մասնագիտական գիտելիքները շարունակաբար բարելավելը կարող են ընձեռել կայուն զարգացման և ...
04/12/2021

💡 Նոր հմտություններ ձեռք բերելը և մասնագիտական գիտելիքները շարունակաբար բարելավելը կարող են ընձեռել կայուն զարգացման և առաջընթացի մի շարք հնարավորություններ։

📚 ՎԻՆՆԵԹ Հայաստանը ՀՀ տարբեր մարզերում ապրող կանանց համար իրականացրել և իրականացնում է կարողությունների զարգացման դասընթացներ՝ հետևյալ ուղղվածություններով

🧵Արհեստագործական դասընթացներ
💰Բիզնես և ձեռնարկատիրական դասընթացներ
💡Հմտությունների(soft skills) զարգացման դասընթացներ
💻Մասնագիտական վերապատրաստումներ

🌌 Արի մտովի տեղափոխվենք 2026 թվական․ դու ունես կայուն եկամտի աղբյուր, քո ձայնը լսելի է տնտեսական ու քաղաքական որոշումներ...
25/11/2021

🌌 Արի մտովի տեղափոխվենք 2026 թվական․ դու ունես կայուն եկամտի աղբյուր, քո ձայնը լսելի է տնտեսական ու քաղաքական որոշումներ կայացնելիս, դու կարող ես ապահովել բարեկեցիկ կյանք քո հարազատների համար։

Իսկ ի՞նչն է քեզ խանգարում հասնել քո երազանքներին․

✅ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը
✅Հմտությունների պակասը
✅Հասարակությունում առկա կարծրատիպերը
✅Ընտանիքի կարծիքը

🙋 Պատասխանիր մեկնաբանություններում։

Շատ հնարավոր է՝ քո խնդիրների լուծումը քեզ շատ ավելի մոտ է, քան թվում է

🦸‍♀️ Հայաստանում բնակվող կանայք խիզախ են ու անկոտրում, նրանք պատրաստ են մի կողմ դնել իրենց վախերն ու անհանգստությունները...
20/11/2021

🦸‍♀️ Հայաստանում բնակվող կանայք խիզախ են ու անկոտրում, նրանք պատրաստ են մի կողմ դնել իրենց վախերն ու անհանգստությունները, շարունակաբար ինքնակատարելագործվել՝ լսելի դարձնելու իրենց ձայնը սոցիալական, տնտեսական և քաղաքական որոշումների կայացման ժամանակ։ 📢

🎉 Ավելի քան 3000 կանայք այսօր արդեն դարձել են Հայաստանի տարբեր մարզերում գործող ՎԻՆՆԵԹ Հայաստան ռեսուրս կենտրոնների անդամ։ Նրանց թվում քեզ ծանոթ և անծանոթ կանայք են, ովքեր վճռական են՝ ստեղծել իրենց հաջողության պատմությունը։
✔️ Դու կարող ես դառնալ նրանցից մեկը։

Address

Ijevan
4001

Telephone

+37477012274

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ijevan Womens Development Resource Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Ijevan Womens Development Resource Center:

Shortcuts

Share

Category