Իջևանի Վարժարան

Իջևանի Վարժարան

Share

Երբ դպրոցը տան պես հարազատ է...

Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Երիտասարդական 2
Հեռ.՝ (+374) 263 31284

STEM Armenia – Shaping the Future Together! 01/08/2025

STEM Armenia – Shaping the Future Together! Հայտարարում ենք «ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ | Օգոստոս 2025» Ազգային Մրցույթը:Առաջին փուլը կկայանա օգոստոսի 10-ին։ ≡ «ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է ՈԳԵՇՆՉԵԼ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ Տ...

19/02/2024

Ի գիտություն՝
Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ, դասղեկների համար էլ․ մատյանի դասարան հատվածում ավելացվել է "թատրոն, թանգարան"ենթաբաժինը։ Տվյալ հատվածում լրացվում են նախատեսվող այցելությունները (արդեն իսկ կատարված այցելությունները չեն նշվում)։ Հետագայում կատարված նշումները հասանելի կլինեն նաև էլ․ մատյանի վարչական լիազորության համար։

Photos from Իջևանի Վարժարան's post 29/09/2023

Սեպտեմբերի 20-ին Իջևանի վարժարան այցելեցին AARPA Instituteի նախագահ Հակոբ Փանոսյանը և STEMAR թիմը՝ հիմնադիր Ռուբեն Լուսինյանցի գլխավորությամբ: ԲՏՃՄ STEMAR նախագծում ներգրավված աշակերտական խումբը մանրամասն ներկայացրեց «Խելացի ջերմոց» նախագծի շրջանակներում իրականացված գիտական հետազոտությունն ու ինժեներական նախագծման խնդիրների լուծումը: Ապա աշակերտները, ուսուցիչները և STEMAR թիմի անդամները խմբային քննարկում ծավալեցին «STEMAR-ը դպրոցի կյանքում» խորագրով:
Շնորհակալություն մեր աշակերտներին և ուսուցիչներին նվիրված աշխատանքի համար:
Շնորհակալություն STEMAR թիմին աշակերտներին նոր զարգացման հնարավորություններ տալու համար:

14/06/2023

We are delighted to share a remarkable milestone achieved by one of our outstanding students here at Ijevan Lyceum. With unwavering dedication, determination, and consistency, Tigran was admitted to one of the world's most prestigious universities, UC Berkeley. 🎓✨

Tigran has consistently demonstrated an unwavering commitment to making a positive impact on society. His accomplishments fill our school community with immense pride, and we firmly believe that Tigran will emerge as a future leader of transformative change.
Today, we invite each one of you to be a part of Tigran's incredible journey as he makes his way from Ijevan to Berkeley, proving that everything is possible if you strive enough. ✨
We have no doubt that Tigran will seize every opportunity at UC Berkeley to develop as a future leader and changemaker.
Together, as a supportive community, we can empower Tigran to reach new heights and make a lasting impact on the world.

Իջևանի Վարժարան Երբ դպրոցը տան պես հարազատ է...

Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Երիտասարդական 2
Հեռ.՝ (+374) 263 31284

Help Tigran get into UC Berkeley, organized by Ruben Lusinyants 14/06/2023

Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ Իջևանի վարժարանի սան Տիգրան Աղբալյանը իր նվիրված աշխատանքի, նպատակասլացության, հմտությունների ու գիտելիքի պաշարի շնորհիվ հասել է անհավատալի թվացող կրթական նպատակին՝ ընդունվելով աշխարհի հռչակավոր համալսարաններից մեկը՝ Կալիֆորնիայի Բերկլի համալսարանը։ ✨
Տիգրանը բազմիցս ապացուցել է իր հոգատարությունն ու հասարակությանն օգտակար լինելու ձգտումը։ Մեր դպրոցական համայնքը հպարտ է Տիգրանի ձեռքբերմամբ և վստահ է, որ Տիգրանը դառնալու է մեր ապագայի դրական փոփոխությունների առաջնորդներից մեկը։
Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել Տիգրանին անցնել Իջևանից դեպի Բերկլի տանող ճանապարհի վերջին հատվածը և ստանալ որակյալ կրթություն։
Մաղթում ենք մեծ ձեռքբերումներ և բազմաթիվ հաջողությունների պատմություններ։

Help Tigran get into UC Berkeley, organized by Ruben Lusinyants We kindly invite you to join us in supporting Tigran, a dedicated and community-min… Ruben Lusinyants needs your support for Help Tigran get into UC Berkeley

Photos from Իջևանի Վարժարան's post 02/05/2023

Հերթական հաղթանակ
#ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 8-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում
IoT ԲԱՆԱՑԱՆՑ անվանակարգում
կազմակերպության կողմից խրախուսվեցին Սառա Քամալյանը և Էմիլյա Մխիթարյանը Իջևանի վարժարանից՝ “Smart home” նախագծով։
Իջևանի վարժարանի Արմաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավ՝ Նարեկ Առաքելյան

21/04/2023

Ուշադրություն՝
Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․թ․ ապրիլի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական,ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում: Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։ Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը։ Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

• 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,

• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Գնահատման և թեստավորման կենտրոն

10/01/2023

2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՕՐԵՐԸ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

1) Իջևանի ավագ դպրոց

2) Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԸ

«Քիմիա», «Ռուսաց լեզու»--------------հունվարի 15
«Օտար լեզուներ» ---------------------- հունվարի 22
«Հայոց լեզու և հայ գրականություն»---հունվարի 29
«Մաթեմատիկա»----------------------- փետրվարի 4
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»-- փետրվարի 5
«Հայոց պատմություն», «Ֆիզիկա» -----փետրվարի 12

Photos from Իջևանի Վարժարան's post 28/11/2022

Միջոցառում ,, Ազգերի խոհանոց ,, խորագրով

Կազմակերպիչ՝ Կարինե Բաբալյան

Photos from Իջևանի Վարժարան's post 21/10/2022
Photos from Իջևանի Վարժարան's post 21/10/2022

14.10.2022թ-ին Իջևանի վարժարանի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանի նախաձեռնությամբ և Իջևանի թիվ 2 երաժշտական դպրոցի աջակցությամբ կազմակերպվել է խորագրով երաժշտական միջոցառում Արվեստ առարկայի շրջանակում:
#արվեստ

13/10/2022

12,09,2022թ. «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» խորագրով հանրապետական ծրագիր։

#Քո արվեստը դպրոցում

Want your school to be the top-listed School/college in Ijevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Երիտասարդական 2
Ijevan
4001