💫Մինչ Օլիմպիադայի մեկնարկը ձեռքերի և մտքի վարժանք 🧮🧠🖐️✋
#մենթալթվաբանություն
Մտքի թռիչք Մենթալ Թվաբանության կենտրոն
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Մտքի թռիչք Մենթալ Թվաբանության կենտրոն, School, Մայիսի 28 փողոց, 4 շենք, Ijevan.
24/11/2025
Մեծ սիրով ներկայացնում ենք
մեր հաղթանակած սաների նոր ֆոտոշարքը 🤍🥇
Այս հաղթանակներով լի օրը դարձավ առանձնահատուկ ու հիշարժան բոլորիս համար՝ լցնելով մեզ հպարտությամբ և նոր եռանդով։
24/11/2025
📢Կայացավ Մենթալ թվաբանության հերթական ամենամյա Մրցաշարը՝ ամփոփելով այն երկար ու հետևողական ճանապարհը, որը անցնում ենք միասին արդեն տարիներ շարունակ։ 🧮❤️
📍Այս ձեռքբերումները հնարավոր են դառնում միայն շնորհիվ ծնողների վստահության, անսահման աջակցության և մեր սաների պարտաճանաչ ու նպատակային աշխատանքի։😊
📍Մեր կենտրոնի իրական շարժիչ ուժը մշտապես եղել և մնում է գիտելիքը, սերը և փոխադարձ վստահությունը։ Առանց դրանց չէր լինի ոչ մի հաղթանակ, ոչ մի առաջընթաց և ոչ մի վերելք։
📍Շնորհակալ ենք յուրաքանչյուր ծնողի՝ աջակցելու, հավատալու և ձեր երեխաների հաջողության կողքին կանգնելու համար։ Շնորհակալ ենք մեր սաներին՝ իրենց աշխատասիրության, տոկունության և նվիրումի համար։🥰
Մրցույթի արդյունքների մասին կկիսվենք շատ շուտով։ Սպասեք մեր սաների գեղեցիկ ֆոտոշարին։ 📸✨
25/10/2025
🏅 Մեր խելացի սաները՝ Նժդեհը և Ալեքսը, հաջողությամբ անցել են Մենթալ թվաբանության ևս մեկ փուլ և ստացել իրենց հավաստագրերը։ 🤍
Նրանք նաև փայլուն մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադայում, որտեղ ցուցաբերել են բացառիկ ուշադրություն, արագ մտածողություն և գիտելիքներ 🌍✨
Մենք հպարտ ենք նրանց նվաճումներով և վստահ ենք՝ սա միայն սկիզբն է նոր հաղթանակների ճանապարհին 💫
#ՄենթալԹվաբանություն #ՄիջազգայինՕլիմպիադա #Հավաստագիր #Հաջողություններ ❤️
✋🤚 Երկու ձեռքերի աշխատանքը մենթալ թվաբանության կարևորագույն առանձնահատկություններից է։ 🧮
Այն ակտիվացնում է ուղեղի երկու կիսագնդերը։
👉 Աջ ձեռքի շարժումները խթանում են ձախ կիսագնդի զարգացումը, որը պատասխանատու է տրամաբանական մտածողության, վերլուծության և լեզվի համար։
👉 Ձախ ձեռքի աշխատանքը զարգացնում է աջ կիսագունդը, որը պատասխանատու է երևակայության, ստեղծագործականության և ինտուիցիայի համար։
🔹 Այս համատեղ աշխատանքը ապահովում է ուղեղի հավասարաչափ զարգացում։
🔹 Երեխաների մոտ բարձրանում է ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը և արագ որոշումներ կայացնելու ունակությունը։
🔹 Նրանց մոտ զարգանում է նաև վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և սովորելու նկատմամբ հետաքրքրությունը։
📌 Այստեղ է մենթալ թվաբանության հիմնական գաղտնիքը․ խաղի ու ձեռքի շարժումների միջոցով երեխաները ոչ միայն սովորում են արագ հաշվել, այլև զարգացնում են ողջ մտավոր ներուժը։
04/09/2025
Սիրելի՛ Սոս և Ավետ
Շնորհավորում ենք դպրոցական կյանքի կարևոր և հիշարժան պահի՝ առաջին դասարանցի դառնալու կապակցությամբ։ 🎓📖
Թող ձեր ուսումնառության ճանապարհը լինի լի գիտելիքներով, նորանոր ձեռքբերումներով և նվաճումներով։❤️
Մաղթում ենք, որ յուրաքանչյուր օր դպրոցում ձեզ պարգևի առաջընթաց, վստահություն և հպարտության պահեր։
Հավատում ենք, որ ձեր ջանքերի ու աշխատասիրության շնորհիվ կփայլեք ինչպես դպրոցում, այնպես էլ ապագայում։ 🌟
01/09/2025
📚✨ Գիտելիքը ճանապարհ է, որը տանում է դեպի երազանքներ։
Այսօր՝ Սեպտեմբերի 1-ին, մենք բոլորս միասին առաջին քայլն ենք անում դեպի նոր բացահայտումներ։
📍Սրտանց շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ը նոր սկիզբների, նոր նպատակների ու նվաճումների մեկնարկ է։
📍Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխայի մեջ թաքնված է անսահման կարողություն․ պետք է միայն բացել այն և ուղղել դեպի հաջողություն։ Այս նոր ուսումնական տարում մաղթում ենք բոլորիս անսպառ եռանդ, ստեղծագործ մտքեր և հաղթանակներ։
📖 Թող ուսման ճանապարհը լինի լուսավոր,
🧮 թվերը՝ հետաքրքիր,
💡 իսկ յուրաքանչյուր օր՝ նոր հայտնագործության սկիզբ։
Շնորհավո՛ր Գիտելիքի օր ❤️
#ԳիտելիքիՕր #Սեպտեմբերի1 🎉🎈
22/08/2025
✨ Մեր խելացի սանն է՝ Աթինան, ով ապրում է ԱՄՆ-ում, ընտրել է «Մտքի թռիչք» Մենթալ Թվաբանության Կենտրոնը՝ արագ մտածելու, հիշողությունը զարգացնելու և ինքնավստահություն ձեռք բերելու համար։
Մենք հավատում ենք, որ տաղանդն ու հնարավորությունները սահմաններ չունեն։ Աշխարհի տարբեր երկրներից երեխաները ընտրում են մեզ՝
✅ զարգացնելու հիշողությունը
✅ ամրապնդելու ուշադրությունը
✅ դառնալու ավելի արագ ու ինքնավստահ
📩 Գրանցվեք հիմա և տվեք ձեր երեխային զարգացման նոր թռիչք🤩
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ijevan
4001