ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project

ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project

Share

Երիտասարդական նախաձեռնություն Հրազդան համայնքում

Photos from ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project's post 12/12/2025

☀️ Երիտասարդական համաժողովն… Արդեն ՎԱՂԸ՜

🤔 Էլ ի՞նչ մեծ երազանք՝ առանց կրթության ու առանց համակարգային փոփոխության❓

💥 «ԼուսաՏոն»-ի ամենասպասված մասերից մեկը՝ պանելային քննարկում` «Մեծ երազանքից մինչև համակարգային փոփոխություն» թեմայով։
Մեզ մոտ հյուրընկալվելու են.
🔥 Խաչիկ Աբաջյան — մոդերատոր
«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն
«Այբ» կրթական հիմնադրամի նախագծերի ղեկավար
🔥 Քրիստինա Ծատուրյան
Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար
🔥 Արամ Փախչանյան
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
🔥 Վահե Հովսեփյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Առաջնորդության զարգացման ղեկավար

Սա այն քննարկումն է, որտեղ դուք՝ երիտասարդներդ, կհամոզվեք, որ հենց կրթությունն է մեծ երազանքների հիմքը։

☀️ Կհանդիպենք վաղը, երազենք ՄԵԾ միասին
#ԼուսաՏոն #ԵրազիրՄեծ #Հրազդան

Photos from ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project's post 11/12/2025

✨ Հե՜յ, Հրազդանի 8-12-րդ դասարանցիներ
«ԼուսաՏոն. Երազի՛ր մեծ» համաժողովի ընթացքում ձեզ հետ զրուցելու և իրենց հաջողության փորձով են կիսվելու.

🔥 Արսեն Հարությունյան
Ըմբշամարտիկ
Եվրոպայի քառակի չեմպիոն,
Աշխարհի կրկնակի չեմպիոն (U23),
Աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր։

🔥 Մանուկ Հերգնյան
տ.գ.թ., վենչուրային ներդրող, սոցիալական ձեռներեց,
Հայաստանում առաջին վենչուրային կազմակերպության՝ «Գրանատուս Վենչուրս»-ի համահիմնադիր և տնօրեն,
«ԶԱՐԿ» կրթական ծրագրի համահիմնադիր։

🔥 Էմին Օհանյան
Գրոսմայստեր,
Աշխարհի փոխչեմպիոն (U20),
Եվրոպայի երիտասարդական արագ շախմատի առաջնության չեմպիոն,
Հայաստանի կրկնակի չեմպիոն (U16, U18)։

🔥 Հակոբ Չախոյան
Stony Brook համալսարանի շրջանավարտ,
Yale համալսարանի ասպիրանտ (PhD),
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի (IPhO) կրկնակի դափնեկիր։

Այս գործիչները միացել են ԼուսաՏոնին հենց ՁԵԶ համար՝ պատմելու, թե ինչպես են իրենց երազանքները դարձրել իրականություն, և պատասխանելու ՁԵՐ բոլոր հարցերին
Կհանդիպենք դեկտեմբերի 13-14-ին։
Արի միասին երազենք ՄԵԾ ☀️
#ԼուսաՏոն #ԵրազիրՄեծ #Հրազդան

10/12/2025

☀️ Եվս 3 օր գրանցման համար
⚡ «ԼՈՒՍԱՏՈՆ. Երազի՛ր մեծ» երկօրյա մեծ համաժողովը՝ հենց ՔԵԶ համար
🔥 Սիրելի՛ 8-12-րդ դասարանցի, եթե դեռ չես գրանցվել ու արդեն տխրել ես, որ հայտերն այլևս չեն ընդունվում, շտապում ենք հայտնել, որ հայտերը կընդունվեն ևս 3 օր` մինչև դեկտեմբերի 12-ը, ժամը 17:00, գրանցման հղումը կգտնես ստորև։

Չմոռանաս, որ հանդիպում ենք.
📅 Դեկտեմբերի 13-14
🕚 Դեկտեմբեր 13՝ 11:00 – 16:00
🕚 Դեկտեմբեր 14՝ 14:00 – 19:30
📍 Հրազդանի թիվ 12 դպրոց (Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոցի 1-ին նրբանցք)

Բաց մի՛ թող այս հնարավորությունը ե գրանցվի՛ր հիմա✨

https://forms.gle/ZtsfzcgyRrQXN8nL9

Քեզ սպասում են նոր գիտելիքներ, նոր ընկերներ և մեծ երազանքներ ❤️

#Համաժողով #Հրազդան #Երիտասարդներ

04/12/2025

☀️ Հրազդանի 8-12-րդ դասարանցիների համար «ԼուսաԴու»-ն կազմակերպում է ամենասպասված միջոցառումը՝
⚡ «ԼՈՒՍԱՏՈՆ. Երազի՛ր մեծ» երկօրյա մեծ համաժողովը՝ հենց ՔԵԶ համար

❓ Ի՞նչ է սպասվում
🔥 Խոսելու են միջազգային հաջողություններ գրանցած բանախոսներ` սպորտից մինչև գիտություն, կրթությունից մինչև բիզնես։
🗣️ Կկարողանաս բարձրաձայլնել և քննարկել համայնքային զարգացման քո գաղափարները։
🤝 Ձեռք կբերես նոր ընկերներ, կունենաս ժամանց ազգային պարերի, խաղերի, թիմային առաջադրանքների տեսքով և ոչ միայն։

📅 Դեկտեմբերի 13-14
🕚 Դեկտեմբեր 13՝ 11:00 – 16:00
🕚 Դեկտեմբեր 14՝ 16:00 – 19:30
📍 Հրազդանի թիվ 12 դպրոց (Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոցի 1-ին նրբանցք)

Բաց մի՛ թող այս հնարավորությունը✨
Քեզ սպասում են նոր գիտելիքներ, նոր ընկերներ և մեծ երազանքներ ❤️

📌 Հայտը լրացրու մինչև ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 23:59 այս հղումով` https://forms.gle/ZtsfzcgyRrQXN8nL9

#Համաժողով #Հրազդան #Երիտասարդներ

02/12/2025

Սիրելի’ երիտասարդներ,

☀️ Մենք վերադառնում ենք և մեզ հետ բերում իսկական ԼուսաՏոն…

Նոր գիտելիքներ, նոր ընկերներ, նոր սպասումներ ու երազանքներ…

💜 Լավ-լավ, մի՛ շտապիր, հետևի՛ր էջին և ՇՈՒՏՈՎ ամեն ինչ կիմանաս

#լուսադու #Հրազդան

Photos from ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project's post 18/04/2025

ԼուսաԴու. Օր 9 ☀️

Վերջին օրը նույնքան գունեղ ու հագեցած էր, որքան ամբողջ ծրագիրը։

Առավոտը սկսվեց հետաքրքիր պանելային քննարկումով համայնքային զարգացման ու երիտասարդական նախաձեռնություններ թեմայով։ Մեր խոսնակներն էին.
⭐️ Կարինե Արսենյանը «Վաղարշապատի երիտասարդական միությունից»,
⭐️ Շողեր Ղլիջյանը «Մեծամորի երիտասարդական խորհրդարանից»,
⭐️ Նարե Կեսոյանը «Humans of Vardenik»-ից։
Նրանք կիսվեցին իրենց փորձով, պատմեցին, թե ինչպես են սկսել ու ինչն է օգնել չհանձնվել։ Մասնակիցները ստացան իրենց հարցերի պատասխանները և խորհուրդներ` իբրև պատանի առաջնորդներ։

Երկրորդ հատվածն ավելի տոնական էր։ Մասնակիցները ստացան իրենց մասնակցության հավաստագրերը և ամփոփեցին ծրագիրը։

#ԼուսաԴու #ԿրթականԾրագիր #ԵրիտասարդՆախաձեռնող #ՀամայնքայինԾրագիր #Հրազդան 💫

Photos from ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project's post 10/04/2025

☀️ ԼուսաԴու. Օր 8

👷🏻 Օրվա առաջին կեսին մեզ հետ էր «Բարձունք» կրթական շարժման ԱԽ անդամ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը։ Քննարկեցինք, թե ինչպիսին է լինելու ապագայի աշխատանքը, ինչ հմտություններ են պահանջվում 21-րդ դարում, և ինչպես է արհեստական բանականությունը փոխում մասնագիտությունների ընտրությունը։

💬 Հետո մեզ միացավ «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչիկ Աբաջյանը։ Թեման` հաղորդակցման հմտություններ։ Խաղացինք, փորձարկեցինք, վերլուծեցինք ու վերջում էլ հասկացանք՝ ինչպես կարելի է այս կարևոր հմտությունը զարգացնել նույնիսկ ամենօրյա շփումներում։

#ԼուսաԴու #ԿրթականԾրագիր #ԱպագայիԱշխատանք #ԱրհեստականԲանականություն #ՀաղորդակցմանՀմտություններ #Հրազդան

Photos from ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project's post 09/04/2025

☀️ ԼուսաԴու. Օր 7

🧠🤝 Այսօր մեր օրը սկսվեց ինտելեկտուալ խաղով։ Մասնակիցները փայլեցին ոչ միայն իրենց գիտելիքներով, այլև թիմային աշխատանքով։

Հյուրընկալել էինք Վարը Վարենկ կրթամշակութային ՀԿ-ի համահիմնադիր Մարիամ Հարությունյանին։ Բանախոսությունից հետո մի փոքր մշակութային ընդմիջում՝ մասնակիցները սովորեցին մի քանի ազգային պարեր։

Օրվա երկրորդ հատվածում թեման համայնքային զարգացման ծրագրերն էին։ Քննարկեցինք՝
✔️ ինչպես ճիշտ նպատակներ սահմանել,
✔️ ինչպես օգտագործել SWOT և SMART մեթոդները ծրագրերի մշակման համար։
🎯 Թիմերը կազմեցին ու ներկայացրին իրենց ծրագրերը՝ գնահատվելով թե՛ գաղափարների, թե՛ ներկայացման հմտությունների համար։

💸🏗️ Վերջում բոլոր միավորները վերածվեցին «բյուջեի» ու մասնակիցները «գնումներ կատարեցին» աշտարակ կառուցելու համար։ Հաղթեց այն թիմը, ում աշտարակը ամենաբարձրն ու ամուրն էր։

#ԼուսաԴու #ԿրթականԾրագիր #ԻնտելեկտուալԽաղ #ՀամայնքայինԶարգացում #ԱզգայինՊարեր

Photos from ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project's post 08/04/2025

☀️ ԼուսաԴու. Օր 6

🗣️🎤 Ամփոփեցինք քննադատական մտածողության թեման ելույթների ներկայացման և դրանք ինքնուրույն վերլուծելու առաջադրանքի միջոցով։ Այս առաջադրանքը հաջողելու համար մասնակիցները օգտագործեցին նաև օրեր առաջ ձեռք բերած հանրային խոսքի հմտությունները։

🧠 Տեղի ունեցավ զրույց-քննարկում հույզերի մասին։ Մասնակիցները ավելի լավ ճանաչեցին իրենց ապրումները և դրանց առաջացման հիմքերը։

🎲 Օրն ինչպես միշտ ավարտեցինք թիմային խաղերով ու առաջադրանքներով։

#ԼուսաԴու #ԿրթականԾրագիր #ՀանրայինԽոսք #ՔննադատականՄտածողություն #Հրազդան

Photos from ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project's post 28/03/2025

☀️ ԼուսաԴու. Օր 5

📚🎤 Այսօր Հրազդանը հյուրընկալեց «Հայկական համալսարանի» համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանին։ Թեման պատմական առաջնորդությունն էր։ Քննարկեցինք, թե ինչպես է այն զարգացել դարերի ընթացքում և ինչ դեր ունի թիմը առաջնորդի հաջողության մեջ։

🤝💡 Գործնական հատվածում մասնակիցները խաղերի միջոցով փորձարկեցին առաջնորդության հմտությունները։ Ընտրեցին իրենց թիմի առաջնորդին, հաղթահարեցին սթրեսային իրավիճակներ և սովորեցին ճիշտ որոշումներ կայացնել գործնական միջավայրում։


#ԼուսաԴու #ԿրթականԾրագիր #Առաջնորդություն #ԹիմայինԱշխատանք #ԿրթությանԽաղայնացում #Հրազդան

Photos from ԼուսաԴու կրթական ծրագիր-LoosaDu educational project's post 27/03/2025

☀️ ԼուսաԴու. Օր 4

🎤📚 Օրը հագեցած էր բովանդակալից քննարկումներով ու պրակտիկ վարժություններով։

📰⚔️ Առաջին հատվածում սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանի հետ խոսեցինք տեղեկատվական պատերազմների մասին։ Քննարկեցինք, թե ինչպես են դրանք ազդում հասարակության վրա և ինչպիսի ուժ ու պոտենցիալ ունի մեր ազգը։

🎙️ Երկրորդ հատվածում մասնակիցները զարգացրին ներկայացման և հանրային խոսքի հմտությունները։ Խմբերով պատրաստեցին ելույթներ, վերլուծեցին դրանք` կիրառելով նոր ստացած գիտելիքները։

#ԼուսաԴու #ԿրթականԾրագիր #ՏեղեկատվականՊատերազմներ #ՀանրայինԽոսք #Հրազդան

Want your school to be the top-listed School/college in Hrazdan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Hrazdan