Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան N12 հիմնական դպրոց

Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան N12 հիմնական դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան N12 հիմնական դպրոց, School, Միկրոշրջան 6-րդ փողոց, նրբանցք 1, Hrazdan.

Photos from Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան N12 հիմնական դպրոց's post 15/06/2026

Գիտաճանաչողական էքսկուրսիա դեպի Սարդարապատի հուշահամալիր և թանգարան։
VII «Գ» դասարան։
Դասղեկ՝ Սուսան Մարգարյան։

12/06/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն 🌿
Առաջին դասարան ընդունվող երեխաների ծնողների համար 🌀

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։

🔸Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։

Արտոնություններից կարող են օգտվել․
✅տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
✅տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
✅ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող համապատասխան խմբերի երեխաները:
✅տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները

🔸Փուլ երկրորդ
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։

🔸Փուլ երրորդ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵

🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում ⤵

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որպեսզի համակարգը բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային հայտագրել նախընտրելի դպրոցում:

Ավելին՝ https://escs.am/am/news/36634

10/06/2026

Դպրոցի V-VI դասարանցիներից կազմված հավաքական թիմն այսօր մասնակցեց «ՀՀ դպրոցականների շրջանում «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգատես» մարզական խաղերին։
Շնորհավորում ենք թիմին լավագույն խաղ ցուցաբերելու համար։
Պատասխանատուներ՝ Ժորա Հովհաննիսյան, Անահիտ Բադալյան։

Photos from Ecopack foundation / Էկոփակ հիմնադրամ's post 04/06/2026

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ😘

04/06/2026

ՄԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ🥰 ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԻ ԳՐԿՈՒՄ♥️

03/06/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈԻ՛Ն
Հարգելի՛ գործընկեր,
Տեղեկացնում ենք,, որ 2026 թվականի մայիսի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել են տեսաուղեցույցներ (https://escs.am/am/news/36634)՝ 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվող երեխաների էլեկտրոնային հայտագրման գործընթացի վերաբերյալ։

Անհրաժեշտ է ապահովել նշված տեսաուղեցույցների հրապարակումը ուսումնական հաստատության պաշտոնական կայքէջում և/կամ սոցիալական հարթակներում՝ ծնողներին գործընթացի վերաբերյալ ժամանակին և արդյունավետ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև հայտագրման ընթացակարգը ճիշտ կազմակերպելու նպատակով:

Photos from Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան N12 հիմնական դպրոց's post 31/05/2026

Մասնակցություն «Վիշապների պահապանները» կրթամշակութային ծրագրին։
Դպրոցի VIII«Ա», VIII«Բ» դասարանների սովորողները մասնակցեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Մշակույթը ՝ գործոն» ՀԿ֊ի համատեղ ջանքերով ստեղծած հայկական հնագույն ժառանգության պահպանման կրթամշակութային ծրագրին։
ՀՀ ԿԳՄՍՆ և Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը միջին դպրոցի սովորողների շրջանում իրազեկում և զարգացնում է գիտելիք ազգային մշակույթի մասին՝ ցուցադրելով «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմը, ներկայացնելով ինտերակտիվ զրույց֊ դասախոսություն։
Սովորողները ստացան նաև կրթական ինտերակտիվ գրքույկներ, որոնց խաղերի շնորհիվ կզարգացնեն իրենց գիտելիքները։
Դասղեկներ՝ Ն.Հայրապետյան, Մ. Ավետիսյան։

Want your school to be the top-listed School/college in Hrazdan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Միկրոշրջան 6-րդ փողոց, նրբանցք 1
Hrazdan
2302