25/08/2026
🔺️ ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ
Շարունակվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող դասընթացների շարքը՝ ուղղված ծնողական համայնքի հետ համագործակցությանն ու նրանց իրազեկվածության բարձրացմանը։
🔜 2026թ․ օգոստոսի 28-ին
🕗 Ժամը` 20։00-21։30
🌐 առցանց ձևաչափով
տեղի կունենա դասընթաց ծնողների համար
📝 Թեմա՝ «ԻՆՉՊԵՍ ԱՋԱԿՑԵԼ ԵՐԵԽԱՅԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՏԱՆԸ. ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ»
👩🏼💻 Դասընթացավարն է ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլյա Թադևոսյանը։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն հնչյունների ճիշտ արտաբերման, հնչութային լսողության, բառապաշարի, խոսքի քերականական կառույցի, կապակցված խոսքի, ինչպես նաև գրելու և կարդալու հմտությունների ձևավորմանը և զարգացմանը նպաստող խաղեր և վարժություններ, որոնք կօգնեն ծնողին իրազեկված լինել և աջակցել երեխային առավել հեշտ հաղթահարելու ուսումնառության մեկնարկի դժվարությունները:
Մասնավորապես կդիտարկվեն.
✔️ արտաբերական վարժությունների օրինակներ,
✔️ ռիթմի զգացողության, հնչութային ընկալման, հնչյունավանկային վերլուծություն և համադրություն կատարելու կարողության զարգացմանը նպաստող խաղերի օրինակներ,
✔️ առօրյա գործունեության ընթացքում երեխայի բառապաշարի զարգացմանը նպաստող մոտեցումներ,
✔️ տեսատարածական ընկալումը և կողմնորոշումը զարգացնող խաղերի օրինակներ,
✔️ ընդհանուր և մանր շարժողականության զարգացմանը նպաստող աշխատանքներ,
✔️ կարդալու և գրելու ուսուցմանն օժանդակելու սկզբունքներ:
Ծնողները կիրազեկվեն նաև դպրոցական ուսումնառությանը երեխայի պատրաստ չլինելու մասին վկայող նշանների վերաբերյալ:
Դասընթացին կարող են մասնակցել ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողները և երեխաների հետ աշխատող մասնագետները։
✅️ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2026թ․ օգոստոսի 27-ը ժամը` 18:00 նախապես գրանցվել՝ հետևելով հղմանը ⬇️
https://forms.gle/YhcgSW4fWuiJioDz8
որից հետո Ձեր էլեկտրոնային փոստին կստանաք մասնակցության հղումը։
🤗 Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ ներգրավվածությանը
ℹ️ Վերապատրաստումն իրականացվում է «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայով դասընթացների շրջանակում։
-------------------------------------------------
AWARE PARENTS BUILD STRONG AND SUPPORTIVE COMMUNITIES
DEAR PARENTS,
The Republican Pedagogical-Psychological Center is implementing a series of courses aimed at cooperating with the parent community and raising their awareness.
A training course for parents will be held online on August 28, 2026, from 8։00 p.m. to 9։30 p.m.
Topic: “HOW TO SUPPORT A CHILD’S SPEECH DEVELOPMENT AND LEARNING AT HOME: SPEECH THERAPY ADVICE”
The trainer of the Course is Emilia Tadevosyan, Specialist at RPPC Content Development Department, PhD in Pedagogy, Associate Professor.
During the Training Course, the trainer will present games and exercises that promote the formation and development of correct pronunciation of sounds, phonemic hearing, vocabulary, grammatical structure of speech, connected speech, as well as writing and reading skills, which will help parents be aware and support their child in overcoming the difficulties of starting school more easily.
In particular, the trainer will bring:
✔️ Examples of expressive exercises;
✔️ Examples of games that promote the development of a sense of rhythm, phonemic perception, phonological analysis and the ability to combine sounds;
✔️ Approaches that promote the development of a child’s vocabulary during everyday activities;
✔️ Examples of games that develop visual-spatial perception and orientation;
✔️ Activities that promote the development of general and fine motor skills;
✔️ Principles for supporting the teaching of reading and writing.
Parents will also be informed about signs that indicate their child is not ready for school.
Parents of children of senior preschool and junior school age, as well as children with special educational needs, and professionals working with them can participate in the Training Course.
In order to participate, please register in advance by August 27, 2026, 6:00 p.m., by going through the following link:
https://forms.gle/YhcgSW4fWuiJioDz8
after which, you will receive the participation link via email.
We look forward to your active participation.
The Training Course is implemented within the framework of the courses on the “Guarantees of a Child’s Effective Education and Social Inclusion” topic.
24/08/2026
#24.08.2026
#Շիրակի ❤️ ՏՄԱԿ & «Կարմիր Գլխարկ մսուր-մանկապարտեզ»ՀՈԱԿ
#Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժին📚
📌Դասընթացավար՝ Շիրակի ՏՄԱԿ-ի վերապատրաստման բաժնի հոգեբան՝
Լուիզա Պետրոսյան💥
📌Թեմա՝«Հուզական այրում»։
🔸Ներկայացվեց հուզական այրման համախտանիշի էությունը, ախտանիշները, հոգեբանականան առանձնահատկություները, դրա առաջացման պատճառները։
🔸Տարբերակվեցին հուզական այրումը, դեպրեսիան և սթրեսը։
🔸Կարևորվեց ինքնախնամքի դերը` որպես հուզական այրման կանխարգելման և/կամ հաղթահարման գործոն։
🔹Առաջարկվեցին և կիրառվեցին հուզական այրման կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված հոգեբանական վարժություններ և տեխնիկաներ։
🤍Մասնակիցներ՝ դաստիարակներ,ծնողներ❤️
#Միասին կարող ենք ավելին…
24/08/2026
#24.08.2026
#Շիրակի ❤️ ՏՄԱԿ
🫶Ժեստերի լեզվի ակումբ📚
📍Պատասխանատու՝ Շիրակի ՏՄԱԿ-ի հատուկ մանկավարժ,լոգոպեդ՝ Ելենա Ավդալյան🫶
📌Ժեստերի լեզվի ակումբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում։
📍Հանդիպման նպատակն է շարունակական աշխատանքներ տանել Շիրակի ՏՄԱԿ-ի ժեստերի լեզու սովորած մանկավարժների հետ։
⚡️Ուսումնական տարվա ընթացքում կունենաք հատուկ հյուրեր՝ անցածն ամրապնդելու և նոր ծրագրեր իրականացնելու համար🫶
#Փորձի փոխանակում
#Մասնագիտական աճ
#Միասին կարող ենք ավելին...
24/08/2026
Այսօր հաճախ ենք լսում, որ դրսում երեխաներին պետք է թողնել, որպեսզի իրենք ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները։
Սակայն եթե երեխաների միջև կոնֆլիկտային իրավիճակ է առաջացել, անհրաժեշտ է գնահատել՝
🔹 արդյո՞ք կոնֆլիկտն անվտանգ է՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հուզական առումով,
🔹 արդյո՞ք երեխաները հավասար հնարավորություններ ունեն,
🔹 արդյո՞ք երեխան կարողանում է արտահայտել իր ցանկությունը կամ պաշտպանել իր սահմանները,
🔹 արդյո՞ք երեխաները կարող են կանգ առնել և լսել միմյանց,
🔹 արդյո՞ք երեխան ունի իրավիճակի վրա ազդելու որևէ միջոց։
Եթե ոչ, ապա մեծահասակի միջամտությունն ամենևին էլ չի նշանակում «երեխայի փոխարեն լուծել խնդիրը»։ Դա նշանակում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում երեխան ապահով կլինի և կկարողանա սովորել արդյունավետ փոխգործակցել։
Որքան փոքր են երեխաներն, այնքան ավելի մեծ աջակցություն է նրանց անհրաժեշտ մեծահասակից։ Որքան մեծանում են, այնքան ավելի հաճախ կարող են ինքնուրույն կամ ավելի քիչ աջակցությամբ հաղթահարել նման իրավիճակները։
Կարևոր է հիշել, որ ցանկացած տարիքում երեխային կոնֆլիկտները լուծելիս կարող է անհրաժեշտ լինել մեծահասակի օգնությունը։ Իսկ այդ օգնությանը ժամանակին դիմելու կարողությունը նույնպես ինքնուրույնության կարևոր հմտություններից է։
#երեխա #ծնողավարում #ծնողներ
21/08/2026
#21.08.2026
#Շիրակի ՏՄԱԿ
📍Հոգեբանների ակումբ📚
#Պատասխանատու՝ տնօրենի տեղակալ Ա.Կոստանյան
📌 Հանդիպման ընթացքում ներկայացվեց ։
Տեխնիկայի նպատակն է բացահայտել անձի սոցիալական վարքի և ուրիշների հետ փոխհարաբերությունների որոշ առանձնահատկություններ։
Ներկայացվեց տեխնիկայի սկիզբը, ընթացքը,ավարտը,և արդյունքների վերհանման ձևաչափը:
📍Նյութը ներկայացրեց Շիրակի ՏՄԱԿ-ի վերապատրաստման բաժնի հոգեբան՝Նոյեմզար Ազիզյանը։
#Թիմային աշխատանք🫶
# իասին կարող հնք ավելին…
21/08/2026
🔹 Երեխայի վարքը հաղորդագրություն է։
Շատ հաճախ այն խոսում է ոչ թե «վատ պահվածքի», այլ որևէ չբավարարված կարիքի, ուժեղ հույզի կամ դեռևս չձևավորված հմտության մասին։ Փորձեք տեսնել ոչ միայն վարքն, այլ նաև այն, ինչ թաքնված է դրա հետևում։
🔹 Երեխան դեռ սովորում է։
Նա չի փորձում դիտավորյալ նյարդայնացնել ձեզ, փչացնել օրը կամ հանել ձեզ հավասարակշռությունից։ Նրա ուղեղը դեռ հասունանում է, և ինքնակարգավորման համակարգերը դեռ ձևավորման փուլում են։
🔹 Հիշեք՝ երեխայի ուղեղը չի աշխատում այնպես, ինչպես մեծահասակինը։
Ուժեղ հույզերի պահին նա չի կարող լիարժեք տրամաբանել, լսել բացատրությունները կամ վերահսկել իր վարքը։ Այդ պահին նրան առաջին հերթին պետք է ոչ թե խրատ կամ պատիժ, այլ` հանգիստ և վստահ մեծահասակ։
🔹 «Հիստերիան» հիստերիա չէ։
Դա ուղեղի ծանրաբեռնվածության հետևանք է։ Այդ պահին երեխան չի կարող «պարզապես հանգստանալ» կամ «իրեն հավաքել»։ Նրա նյարդային համակարգը ժամանակավորապես կորցրել է հավասարակշռությունը, և նա ձեր օգնության կարիքն ունի՝ կրկին կարգավորվելու համար։
🔹 Երբ երեխան ուժեղ հույզերի մեջ է, կարևոր չէ, թե որքան ճիշտ են ձեր խոսքերը։
Եթե նա իրեն անվտանգ չի զգում, նրա ուղեղը չի կարող լիարժեք ընկալել ձեր բացատրությունները։ Սկզբում անհրաժեշտ է վերականգնել անվտանգության զգացողությունը, հետո միայն խոսել, սովորեցնել և սահմաններ դնել։
🔹 Պահպանեք կապը։
Դժվար պահերին պահպանված կապը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս հետագայում շտկելու վարքը։ Երեխաներն ավելի պատրաստակամ են լսելու, համագործակցելու և հետևելու մեծահասակին, երբ զգում են, որ նա իրենց կողքին է։
🔹 Ձեր արձագանքն այսօր դառնում է երեխայի վաղվա արձագանքը։
Երեխան սովորում է ոչ միայն ձեր ասածներից, այլև նրանից, թե ինչպես եք դուք արձագանքում սեփական բարկությանը, հիասթափությանը և դժվար իրավիճակներին։
🔹 Զգույշ եղեք ձեր խոսքերի հետ։
Երեխաները հաճախ երկար են հիշում այն խոսքերը, որոնք ասվել են հույզերի պահին։ Եթե վիրավորել եք, բղավել կամ անարդար եք եղել, վերադարձեք այդ խոսակցությանը և վերականգնեք հարաբերությունները։
🔹 Դժվար պահերը չեն սահմանում ո՛չ երեխային, ո՛չ ձեզ։
Յուրաքանչյուր երեխա կարող է ունենալ «հիստերիաներ» , ծանր օրեր, հոգնածության, վախի կամ հիասթափության պահեր։ Եվ յուրաքանչյուր ծնող կարող է կորցնել համբերությունը։
🔹 Երեխան ամենից շատ ձեր սիրո կարիքն ունի հենց այն պահին, երբ թվում է, թե ամենաքիչն է դրան արժանի։
Միգուցե ձեզ թվա, թե նա փորձում է ձեզանից հեռվանալ, բայց հակառակը՝ նման պահերին նա ամենաշատն ունի ձեր ներկայության, հանգստության, ընդունման և անվտանգության կարիքը։
#ծնողավարում #երեխա #մայրիկ #հայրիկ
21/08/2026
20.08.2026
#Շիրակի ՏՄԱԿ
#ՄանկավարժահոգեբանականԱջակցության Բաժին
#Հատուկ Մանկավարժների Ակումբ
📌 Պատասխանատու՝ Շիրակի ՏՄԱԿ-ի տնօրենի տեղակալ, հատուկ մանկավարժ՝ Լիաննա Մելքոնյան
⚡️ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին հատուկ մանկավարժների մասնագիտական զարգացման կարևորությունը ու առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները։
💬 Քննարկումների ընթացքում մասնագետները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ կարևորելով մասնագիտական համագործակցությունը, փորձի փոխանակումն ու փոխադարձ աջակցությունը։
🤝 Արդյունավետ թիմային աշխատանք
#ՀզորԹիմ 💥
#Միասին Կարող Ենք Ավելին…
❤️💙🧡💚🩷💜🤍❤️💙🧡
20/08/2026
#20.08.2026
#Շիրակի ❤️ ՏՄԱԿ
🫶Սոցիալական մանկավարժների ակումբ📚
📍Պատասխանատու՝ Շիրակի ՏՄԱԿ-ի գնահատման և մշտադիտարկման բաժնի սոցիալական մանկավարժ՝ Անի Սարգսյան
📌 Հանդիպման ընթացքում քննարկվեց մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, կատարվեց դրանց վերլուծություն, ինչպես նաև ներկայացվեցին հետագա աշխատանքների իրականացման հիմնական մոտեցումներն ու ուղղությունները։
#Թիմային աշխատանք
#Մասնագիտական քննարկում
#Միասին կարող ենք ավելին...