Lusatoon Gyumri

Lusatoon Gyumri Կրթական և ստեղծագործական կենտրոն | Քո լուսավոր ժամերը դպրոցից հետո

Լուսատունը դպրոցից հետո երեխաների համար ստեղծված ջերմ և հաճելի միջավայր է, որտեղ նրանք կարող են պատրաստել դասերը՝ ստանալով անհրաժեշտ աջակցություն, իսկ ազատ ժամանակը անցկացնել հետաքրքիր և զարգացնող զբաղմունքներով։

Գույների հետ առնչվելը զարգացնում է երեխայի երևակայությունը, ուշադրությունն ու գեղագիտական ճաշակը։ ✨️Նկարելիս ու գունավոր...
13/09/2026

Գույների հետ առնչվելը զարգացնում է երեխայի երևակայությունը, ուշադրությունն ու գեղագիտական ճաշակը։
✨️
Նկարելիս ու գունավորելիս երեխան նաև մարզում է մանր մոտորիկան, սովորում ընտրություն կատարել և արտահայտել սեփական զգացմունքները։ 🎨

☀️Քո լուսավոր ժամերը դպրոցից հետո

Սեպտեմբերը նոր սկիզբ է ոչ միայն երեխաների, այլև ամբողջ ընտանիքի համար։ Նոր դասարան, նոր առաջադրանքներ, նոր նպատակներ… Իս...
01/09/2026

Սեպտեմբերը նոր սկիզբ է ոչ միայն երեխաների, այլև ամբողջ ընտանիքի համար։ Նոր դասարան, նոր առաջադրանքներ, նոր նպատակներ… Իսկ հաջող մեկնարկի համար ամենակարևորը ճիշտ ռիթմն ու դրական տրամադրությունն են։ 🌿

Մի քանի փոքր քայլ կարող են մեծ տարբերություն ստեղծել․
📚 դեռ առաջին օրերից ձևավորեք դասերը ժամանակին կատարելու սովորություն,
⏰ սահմանեք քնի, հանգստի և դասերի հստակ ռեժիմ,
💬 հետաքրքրվեք ոչ միայն գնահատականներով, այլև՝ ինչ նոր բան սովորեց երեխան,
🎨 անպայման թողեք ժամանակ նաև խաղի, ստեղծագործելու և պարզապես հանգստանալու համար,
❤️ և ամենակարևորը՝ մի համեմատեք նրան ուրիշների հետ․ նկատեք ու գնահատեք հենց իր փոքր առաջընթացը։

Լավ ուսումնական տարին սկսվում է ոչ թե կատարյալ տետրերից ու բարձր գնահատականներից, այլ այն գիտակցումից, որ սովորելը կարող է լինել հետաքրքիր, իսկ սխալվելը՝ սովորելու բնական մասը։

Թող այս ուսումնական տարին երեխաների համար լինի բացահայտումների, նոր գիտելիքների և ինքնավստահության տարի։ ✨📖

Սիրով՝ ԼուսաՏուն✨

🏡 «ԼուսաՏուն»-ը միայն դասապատրաստման կենտրոն չէԱյսօրվա բազմազբաղ առօրյայում ծնողի համար միշտ չէ, որ հեշտ է հասցնել ամեն ...
26/08/2026

🏡 «ԼուսաՏուն»-ը միայն դասապատրաստման կենտրոն չէ

Այսօրվա բազմազբաղ առօրյայում ծնողի համար միշտ չէ, որ հեշտ է հասցնել ամեն ինչ՝ աշխատանք, կենցաղային հոգսեր, երեխայի դասեր ու նրա հետ որակյալ ժամանակ։

Հենց այստեղ է «ԼուսաՏուն»-ի մեր գլխավոր առաքելությունը՝ աջակցել ծնողին՝ միաժամանակ երեխայի համար ստեղծելով ջերմ, ապահով ու հոգատար միջավայր։ 💛

Մեզ համար կարևոր է, որ դպրոցից հետո երեխան ոչ թե պարզապես «մնա մինչև ծնողը գա», այլ՝

📚 հանգիստ ու անհրաժեշտ աջակցությամբ պատրաստի դասերը,
🎨 ստեղծագործի ու բացահայտի իր հետաքրքրությունները,
🧩 խաղա ու զարգացնի մտածողությունը,
📖 կարդա ու նոր բաներ սովորի,
🤝 շփվի ու ընկերանա,
✨ և ամենակարևորը՝ իրեն լավ զգա։

Մենք ուզում ենք, որ «ԼուսաՏուն»-ը երեխայի համար լինի դպրոցից հետո մի փոքրիկ երկրորդ տուն, որտեղ սովորելը պարտականություն չէ միայն, իսկ ազատ ժամանակը՝ պարզապես սպասելու ժամանակ չէ։

Երբ ծնողը վստահ է, որ իր երեխան ապահով, հոգատար միջավայրում է, իր օրն էլ մի փոքր ավելի հանգիստ է դառնում։

«ԼուսաՏուն» - քո լուսավոր ժամերը դպրոցից հետո։
📍Գյումրի, Ալեք Մանուկյան 1

24/08/2026

Մինչ մենք շտապում ենք, որ հավուր պատշաճի ընդունենք մեր փոքրիկներին, դուք գրեք, թե հատկապես ի՞նչ ծառայություն կուզեիք տեսնել նորաբաց LusaToon_Gyumri -ում։
☀️
ԼուսաՏուն - քո լուսավոր ժամերը դպրոցից հետո։

🌟 Ամեն երեխայի մեջ մի յուրահատուկ բան կա։Մեկը հեշտությամբ լուծում է մաթեմատիկական խնդիրները։Մյուսը հրաշալի պատմություննե...
22/08/2026

🌟 Ամեն երեխայի մեջ մի յուրահատուկ բան կա։

Մեկը հեշտությամբ լուծում է մաթեմատիկական խնդիրները։
Մյուսը հրաշալի պատմություններ է հորինում։
Մեկը նկարում է, մյուսը՝ կառուցում, երգում, կազմակերպում, հարցեր տալիս կամ նկատում այնպիսի մանրուքներ, որոնք ուրիշները չեն տեսնում։

Երբեմն այդ ուժեղ կողմը միանգամից է երևում։ Սակայն շատ հաճախ այն աննկատ է մնում առաջին հայացքից։

Լավ մանկավարժի աշխատանքը միայն երեխային սովորեցնելը չէ։ Կարևոր է նաև ճանաչել նրան, հասկանալ՝ ինչն է նրան հետաքրքրում, ինչն է հեշտությամբ ստացվում, ինչից են փայլում նրա աչքերը։ ✨

Երբ երեխան զգում է, որ իրեն ոչ միայն ուղղում են, այլ նաև տեսնում ու գնահատում են այն, ինչ իր մոտ լավ է ստացվում, նա ավելի վստահ է դառնում նաև այն ամենում, ինչը դեռ դժվար է։

☀️ «լուսաՏՈՒՆ»-ում ուզում ենք, որ ամեն երեխա ոչ միայն սովորի դպրոցական դասերը, այլև բացահայտի իր հատուկ ունակությունը, որը գուցե աննկատ էր մնացել։

❓«Չգիտեմ»-ը վատ պատասխան չէԵրբ երեխան ասում է՝ «չգիտեմ», հաճախ մեր առաջին ցանկությունն է անմիջապես բացատրել կամ ճիշտ պատ...
19/08/2026

❓«Չգիտեմ»-ը վատ պատասխան չէ

Երբ երեխան ասում է՝ «չգիտեմ», հաճախ մեր առաջին ցանկությունն է անմիջապես բացատրել կամ ճիշտ պատասխանը հուշել։

Բայց երբեմն մի փոքր ավելի օգտակար է պատասխանել՝
«Արի միասին մտածենք»։

Երեխային ժամանակ է պետք փորձելու, սխալվելու, նորից փորձելու և վերջապես ինքնուրույն գտնելու պատասխանը։

Որովհետև դասապատրաստման նպատակը միայն այն չէ, որ օրվա վերջում բոլոր վանդակներում ✓ լինի։

Կարևոր է նաև, որ երեխան սովորի՝
✨ հարցեր տալ,
✨ չվախենալ սխալվելուց,
✨ փորձել տարբեր ճանապարհներ,
✨ և կամաց-կամաց ավելի ինքնուրույն դառնալ։

ԼուսաՏՈՒՆ-ում մենք չենք շտապում երեխայի փոխարեն գտնել ճիշտ պատասխանը։ Օգնում ենք, որ նա գտնի այն ինքնուրույն։ 💛

📚 Տնային աշխատանքը երեխայի՞, թե՞ ծնողի գործն էԵրբեմն տնային աշխատանքը դառնում է ամբողջ ընտանիքի «առաջադրանքը»։ 😊-Դասերդ ...
17/08/2026

📚 Տնային աշխատանքը երեխայի՞, թե՞ ծնողի գործն է

Երբեմն տնային աշխատանքը դառնում է ամբողջ ընտանիքի «առաջադրանքը»։ 😊
-Դասերդ արե՞լ ես։
-Բա սա ինչո՞ւ չես գրել։
-Արի՛ նստենք, միասին անենք...

Բայց դասապատրաստման նպատակը միայն ճիշտ պատասխան ստանալը չէ։

Երեխան աստիճանաբար պետք է սովորի ինքնուրույն կարդալ առաջադրանքը, հասկանալ՝ ինչ է իրենից պահանջվում, փորձել լուծում գտնել, սխալվել, ուղղել և միայն անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել։

Ուսուցչի դերն էլ հենց այստեղ է՝ ոչ թե կատարել երեխայի փոխարեն, այլ ուղղորդել նրան դեպի ինքնուրույնություն։ 🌱

«լուսաՏՈՒՆ»-ում ուզում ենք, որ երեխան ոչ միայն պատրաստ դասերով տուն գնա, այլև ժամանակի ընթացքում սովորի ասել՝

-Ես կարող եմ ինքս կատարել։ 💛

Address

Gyumri

Opening Hours

Monday 23:45 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lusatoon Gyumri posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share