ՇՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ՇՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Share

ՇՊՀ ավագ և հիմնական դպրոցների պաշտոնական էջ

14/06/2026

🎓 Սիրելի՛ 9-րդ դասարանցի,
Սիրով ողջունում ենք քեզ Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի էջում։ 💙
Այստեղ դու լինելու ես ոչ միայն սովորող, այլ մեր մեծ ու համախմբված ընտանիքի կարևոր անդամը։ ✨
📚 Մենք առաջարկում ենք՝
✅ Որակյալ և հեռանկարային կրթություն
✅ Անվճար տրանսպորտ — ավտոբուսը լիովին անվճար քեզ կհասցնի տնից դպրոց և դպրոցից տուն 🚌
✅ Բարձր արդյունքներ ունեցող, փորձառու և գիտակ մանկավարժներ
✅ Լեզուների լայն ընտրություն՝
🇬🇧 Անգլերեն
🇫🇷 Ֆրանսերեն
🇩🇪 Գերմաներեն
🇷🇺 Ռուսերեն
🌍 Միջազգային համագործակցություն և փոխանակման ծրագրեր տարբեր երկրների հետ․
🇩🇪 Գերմանիա
🇦🇹 Ավստրիա
🇨🇭 Շվեյցարիա
🇷🇺 Ռուսաստան
🎭 Արտադասարանական խմբակներ և ակտիվ դպրոցական կյանք՝
🧠 Ինտելեկտուալ
🎨 Արվեստի և ստեղծագործական ուղղություններ
📖 Հոսքային առարկաների ընտրության լայն հնարավորություն
🔬 Համագործակցություն ՇՊՀ-ի հետ՝ լաբորատորիաներ, դասախոսություններ, էքսկուրսիաներ, ծրագրեր, համալսարանական միջավայրին ինտեգրում
🏛️ Էքսկուրսիաներ և ճանաչողական այցեր
⭐ Հանդիպումներ հայտնի մարդկանց հետ
🎓 Բուհի կողմից ՇՊՀ ավագ դպրոցի շրջանավարտների համար իրականացվում են առավել հասանելի ընդունելություն համալսարան և ուսման վարձի զեղչեր։
Քո ապագան սկսվում է այստեղ։
ՇՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Բարի՛ գալուստ ՇՊՀ ավագ դպրոց։ 💙
Կապ մեզ հետ՝ ինչպես քեզ հարմար է
📲Telegram WhatsApp Viber
+374 94 32 72 40
+374 77 11 24 28
+374 77 85 71 12

14/06/2026

✨ ՇՊՀ ավագ դպրոցը սիրով սպասում է Ձեզ իր մեծ ընտանիքում։

🎓 Սիրելի՛ հիմնական դպրոցների շրջանավարտներ.

📣 ՇՊՀ ավագ դպրոցում սկսվել է աշակերտների ընդունելության դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը։

Դուք սովորելու եք զարգացող կրթական միջավայրում, մասնակցելու եք բազմաբնույթ ծրագրերի, դառնալու եք հետաքրքիր նախաձեռնությունների հեղինակներ և իրականացնողներ։
Դուք ձևավորվելու եք որպես աջակցող, պատասխանատու և առաջնորդող անհատներ։
🎯 Դպրոցի էջում կարող եք ծանոթանալ մեր առօրյային, կրթական ծրագրերին, ձեռքբերումներին և հնարավորություններին։

Սիրով սպասում ենք Ձեզ։
📞 Կապ մեզ հետ՝

📱 +374 94 32 72 40

📱 +374 77 11 24 28

📱 +374 77 85 71 12

🕙 Ընդունելությունը՝ յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00–14:00

01/06/2026

ՇՊՀ ավագ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական համայնքը սրտանց շնորհավորում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Երեխաներն են մեր ներկան ու ապագան, մեր հույսն ու ուժը։ Մաղթում ենք, որ յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության, խաղաղության և ջերմության մթնոլորտում՝ շրջապատված ուշադրությամբ ու բարությամբ։
Թող նրանց աչքերում միշտ փայլեն երջանկության ժպիտները, իսկ երազանքները դառնան իրականություն։
🎈🎈🎈 Շնորհավոր հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օր։
#ԵրեխաներիՊաշտպանությանօր #ՇՊՀԱվագԴպրոց
#ՇնորհավորՀունիսի1

28/05/2026

ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսի 28-ը մեր ժողովրդի պատմության ամենափառավոր և խորհրդանշական էջերից մեկն է։ Այս օրը մենք խոնարհվում ենք մեր ազատամարտերի անմահ հերոսների հիշատակի առջև, որոնց անձնազոհության շնորհիվ վերածնվեց հայկական պետականությունը՝ որպես անկախ Հայաստանի Հանրապետություն։
Մայիսի 28-ը միայն հաղթանակի օր չէ, այն ազգային արժանապատվության, միասնության և ազատ ապրելու կամքի խորհրդանիշ է։

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, վստահ եմ, որ ձեր գիտելիքների, ստեղծարար ու համախմբված աշխատանքի շնորհիվ մենք շարունակելու ենք ամրապնդել մեր անկախ պետության հիմքերը և կերտել արժանապատիվ ապագա։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

Շնորհավո՛ր Մայիսի 28:

26/05/2026

ՇՊՀ ավագ դպրոցի աշակերտները ևս միացել են «Վիզուալ Հայաստան»-ի կազմակերպած ֆլեշմոբին, որը կրում է «Հոբելյարներն Աշխարհացույցում. անվանիները մեր կողքին» խորագիրը։


#ՎիզուալՀայաստանՀիմնադրամ
#ԱշխարհացույցիԴեսպաններ
#ՏարեդարձերըԱշխարհացույցում

25/05/2026

🎓✨ 12 Գ դասարան
Վերջին զանգի տոնական միջոցառումից՝ լեցուն ժպիտներով, անկեղծ հույզերով ու անմոռանալի ակնթարթներով 🤍🔔
Դասղեկ՝ Ա. Մելքոնյան
#12Գ
#ՎերջինԶանգ
#ՇՊՀԱվագԴպրոց2026

#ՇՊՀԱՎԱԳԴՊՐՈՑ

25/05/2026

🎓✨ 12 Բ դասարան
Վերջին զանգի տոնական միջոցառումից՝ լեցուն ջերմ հույզերով, գեղեցիկ ակնթարթներով ու հիշվող պահերով 🤍🔔
Դասղեկ՝ Ա. Միքայելյան
#12Բ
#ՎերջինԶանգ
#ՇՊՀԱվագԴպրոց2026

#ՇՊՀԱՎԱԳԴՊՐՈՑ

25/05/2026

🎓✨ 12 Ա դասարան
Վերջին զանգի տոնական միջոցառումից՝ լի ժպիտներով, հույզերով ու անմոռանալի հիշողություններով 🤍🔔
Դասղեկ Լ. Կարապետյան
#12Ա
#ՎերջինԶանգ
#ՇՊՀԱվագԴպրոց2026

ՇՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Photos from ՇՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ's post 24/05/2026

🔔✨ 🇦🇲
📸Կադրեր ՇՊՀ ավագ դպրոցի 2026թ.
Վերջին զանգից...🔔
ՇՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ֊ի մանկավարժներ և բուհի ղեկավարություն։
Հույզերով, ժպիտներով ու անմոռանալի պահերով լի օր, որը դեռ երկար կմնա բոլորիս հիշողություններում 💛
Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին ու մաղթում լուսավոր ու հաղթական ճանապարհ 🎓
#ՇՊՀ
#ՇՊՀԱվագԴպրոց
#ՎերջինԶանգ2026

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00