«Նավակ» ընտանիքի և երեխայի զարգացման Գյումրիի համայնքային կենտրոն

«Նավակ» ընտանիքի և երեխայի զարգացման Գյումրիի համայնքային կենտրոն

Share

Վորլդ Վիժնը Հայաստանի 12 համայնքներում հիմնել է «Նավակ» կենտրոններ, որոնք տրամադրում են մի շարք կարևորագույն ծառայություններ:

Այստեղ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները պատրաստում են դասերը, ստանում առողջ սնունդ ու օգտվում հոգեբանի, լոգոպեդի և այլ հատուկ մանկավարժների ծառայություններից:

Photos from «Նավակ» ընտանիքի և երեխայի զարգացման Գյումրիի համայնքային կենտրոն's post 01/06/2022

🥳Հունիսի 1_ը նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր։ Երեխաների օրը հիշարժան դարձնելու համար Գյումրիի Նավակ կենտրոնը կազմակերպեց միջոցառում, որի ընթացքում երեխաները խաղացին տարբեր սպորտային խաղեր ու զբաղվեցին իրենց սիրելի զբաղմունքով։
Շնորհավոր Ձեր տոնը սիրելի երեխաներ։ Թող բոլոր երեխաները առողջ, անհոգ ու երջանիկ մեծանան և միշտ շողա անսպառ ժպիտը պայծառ դեմքերին։❤
#Հունիսի1 #ԵրեխաներիՊաշտպանությանՄիջազգայինՕր

17/04/2022

🧡Շնորհավոր Սուրբ Զատիկ 😇

#մայրուբալիկ - Կամակոր փոքրիկ (ֆիլմ 1) 22/03/2022

🙎Կամակորությունը բնորոշ է բոլոր փոքրիկներին։ Փոքրիկների այդ զայրացնող վարքը զարգացման շրջան է, որին ծնողը պետք է մոտենա ըմբռնումով և համբերությամբ։
Երեխայի կամակորության դրսևորումները մեղմացնելու համար եկե՛ք դիտենք հետևյալ տեսանյութը 👇
#ԴրականԾնողավարում #ԵրեխայիԿամակորություն

#մայրուբալիկ - Կամակոր փոքրիկ (ֆիլմ 1)

15/03/2022

❗Այսօր Սոցիալական աշխատողի միջազգային օրն է❗

✨Սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծել իրենց սոցիալական խնդիրները։
Սոցիալական աշխատողները մարդիկ են, ովքեր օգնում են մարդկանց։

Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ենք նորանոր հաջողություններ, շնորհակալություն ձեր նվիրումի համար։ 🧡

Ինչպես բարելավել մարդու կյանքը սոցիալական աշխատանքի միջոցով․ դիտենք տեսանյութում։ 👇


#ՍոցիալականԱշխատողիՕր

09/03/2022

Շնորհավոր կանանց նվիրված տոնի միամսյակը🌷

Մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր, իսկ Հայաստանում այն բացում է տոնի մեկամսյակը, որն ավարտվում է ապրիլի 7-ին։

Շնորհավոր Ձեր տոնը սիրելի կանայք և աղջիկներ։ Թո՛ղ Ձեր կյանքը լցվի խաղաղությամբ ու սիրով։
Ձեր հոգատարության շնորհիվ ընտանիքները լինում են կայուն և հաղթահարում ամենօրյա դժվարությունները։
Մարտի 8-ի գլխավոր խորհուրդը կնոջ ակտիվ դերն է հանրային կյանքում, պայքարն իր իրավունքների ու ազատ ինքնարտահայտման համար, ուժեղ կինը կայացած հասարակության ցուցիչ է և գլխավոր գրավականը, որ երեխան կմեծանա առողջ միջավայրում։❤️
#ԿանանցՄիջազգայինՕր #Միամսյակ

#մայրուբալիկ - Կնոջ հոգեկան առողջությունը հետծննդյան շրջանում 22/02/2022

🤰Երեխայի ծնունդին կինը սպասում է մի ամբողջ կյանք ու ինը ամիս․ երբ երեխան ծնվում է ի հայտ են գալիս նաև որոշակի դժվարություններ, որոնք հանգեցնում են հետծննդյան դեպրեսիայի։
Դեպրեսիան շատ տարբեր ձևերով է արտահայտվում, սակայն այն հնարավոր է հաղթահարել, թե՝ ինչպես, դիտենք տեսաանյութում։👇
#ՀետծննդյանԴեպրեսիա #ԴեպրեսիայիՀաղթահարում

#մայրուբալիկ - Կնոջ հոգեկան առողջությունը հետծննդյան շրջանում Ուսուցողական ֆիլմ երիտասարդ ծնողների և հղի կանանց համար:Այս ֆիլմի` ժեստերի լեզվով (սուրդոթարգմանություն) ուղեկցվող տարբերակը դիտեք այստեղ` https://youtu.be/...

18/02/2022

Գյումրիի Նավակ կենտրոնի լոգոպեդի մոտ հաճախում են հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաներ։ 😶
Այդ դժվարությունները հաղթահարելու համար Նավակ կենտրոնում լոգոպեդի կողմից կիրառվում է PECS մեթոդիկան։ PECS-ը (նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգ՝ բաղկացած վեց փուլից) այլընտրանքային հաղորդակցման միջոցներից է: Այն ձևավորվել է 1985 թվականին աուտիզմ ունեցող երեխաների համար, բայց այժմ լայնորեն կիրառվում է հաղորդակցության ցանկացած խնդիր ունեցող անձանց հետ շփվելու համար: 🗣
PECS-ի հիմնական նպատակն է երեխայի մոտ ձևավորել գործառական հաղորդակցման հմտություններ և խոսք:
PECS – ի նպատակներն են՝ ։📈
▪ Երեխայի մոտ ձևավորել հաղորդակցման
հմտություններ,
▪ Ձևավորել խոսք,
▪ Երեխային դրդել ինքնուրույնության
▪ Երեխայի խոսքը կանոնակարգել
Առաջին փուլում երեխան կատարում է պարզ փոխանակում. տալիս է նկար-պատկեր, ստանում համապատասխան պատկեր: Այս փոքրիկն արդեն հաղթահարել է առաջին փուլը։ Աշխատանք է տարվում հաջորդ փուլերի համար։👉
#Լոգոպեդիա

15/02/2022

Երեխաների գլլխուղեղը աստիճանաբար է ձևավորվում և վերջինիս զարգացումն առավելապես կախված է այն խնամքից, որը նրանք ստանում են իրենց ծնողներից։👨‍👩‍👦
Երեխայի զարգացումը ենթադրում է կենսաբանական, սոցիալական և հոգեբանական մի շարք փոփոխություններ, որոնք կատարվում են երեխաների՝ ձևավորումից մինչև չափահաս դառնալը։ Այս փոփոխությունները ազդեցություն են ունենում երեխաների ֆիզիկական, սոցիալական, հուզական և ինտելեկտուալ կարողությունների վրա։ Թեև բոլոր երեխաների գլխուղեղը միաժամանակ զարգանում է գրեթե նույն կերպ, այնուհանդերձ, կան անհատական տարբերություններ՝ կախված իրենց բնավորությունից ու ակտիվությունից։
Անկախ կարողություններից բոլոր երեխաների գլխուղեղը 🧠սովորելու, խելացի, բարի կամ հնազանդ լինելու ունակություններ ունի, ինչը կախված է ծնողի կամ խնամակալի մոտեցումից։ Սերը, աջակցությունը և խրախուսանքը, տեղին խորհուրդները ձևավորում են ուժեղ, առողջ ուղեղներ, որից բխում է զարգացած խոսքը, մտածելը, ուրիշներին վստահելը, հույզերի կառավարումը, որոնք էլ հնարավորություն են տալիս երեխաներին լինել առողջ, երջանիկ և դառնալ ընտանիքի ու համայնքի պատասխանատու անդամներ։
💁‍♀️Էական նշանակություն ունի երեխաների գլխուղեղի շարունակական առողջ զարգացմանը նպաստելը կանխատեսելի, խթանող և հոգատար ծնողավարման միջոցով, ինչպես օրինակ․
✅Դրական վերաբերմունքի ցուցաբերումը Ձեր երեխային և նրանց ձեռքբերումները հիշել։
✅Ձեր երեխային օգնելը զարգացնել պատասխանատվության զգացում՝ խնդրելով նրան օգնել տնային գործերում, ինչպես օրինակ մթերք լվանալը և նախաճաշն պատրաստելը։
✅Ձեր երեխայի հետ դպրոցի, ընկերների ր ապագայի, ինչպես նաև ուրիշներին հարգելու կամ օգնելու մասին խոսելը։
✅Ձեր երեխային օգնելը լինել համբերատար՝ մյուսներին որոշ հարցերում զիջելով կամ խաղալու գնալուց առաջ առաջադրանքն ավարտին հասցնելով։ Նրանց խրախուսելը նախքան գործելը մտածել հնարավոր հետևանքների մասին։
✅Պարզ կանոններ սահմանելը և դրանց հետևելը, ինչպես օրինակ՝ կանոն այն մասին, թե ինչքան ժամանակ կարող են դրսում մնալ և երբ են տուն գալու։ Հստակ կերպով ձևակերպել և ներկայացնել, թե որ վարքն է ճիշտ, որը՝ ոչ։
✅Ընտանիքի անդամների հետ զվարճալի խաղեր խաղալը, կարդալը կամ պատմություններ պատմելը։
Առողջ երեխան պահանջում է սեր ու խնամք, որը ապահովում է ճիշտ ապագա ու սերունդ:❤️
#ԴրականԾնողավարում #ԾնողավարումՎեցիցՏասներկուՏարեկանԵրեխաներիՀամար

Photos from «Նավակ» ընտանիքի և երեխայի զարգացման Գյումրիի համայնքային կենտրոն's post 12/02/2022

Սուրբ Սարգիսը (Նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր), Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող տոն է, որը նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։👩‍❤️‍👨
Ըստ ավանդության տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր 🐴ձիու պայտի հետքերը և այն մարդուն, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։
Այսօր Գյումրիի Նավակ կենտրոնի դեռահասները պատրաստեցին աղի բլիթներ և բաժանեցին երիտասարդներին՝ ցանկանալով մեծ սեր ու երջանկություն։❤
#ՍուրբՍարգիս #ՍիրահարներիԲարեխոս

11/02/2022

🤩Այսօր Գյումրի մեր ցերեկային կենտրոնի ծրագրի համակարգող Կարինե Կուրղինյանի ծննդյան օրն է։ Շուրջ քսան տարի Կարինեն եղել է World Vision Հայաստանի մեծ ընտանիքի անդամը։
Այս տարիների ընթացքում Կարինեն իր ներդրումն է ունեցել բազմաթիվ երեխաների կյանքի որակի բարձրացման գործում։ Լինելով լավ ղեկավար և միաժամանակ լավ մարդ՝ նա վայելում է բոլորիս սերն ու հարգանքը։
Ծնունդդ շնորհավոր, Կարինե ջան, ցանկանում ենք քեզ նորանոր հաջողություններ և աշխատանքային ձեռքբերումներ:
#ԳյումրիՆավակԿենտրոն #ՆավակԿենտրոնիԱշխատակիցներ

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Մարմաշենի խճուղի, 55 թ-ս/Շերամ/, 2-2ա շենք, 5 բն
Gyumri