Գյումրի Զարգացման Լաբորատորիա / Gyumri Development Laboratоry

Գյումրի Զարգացման Լաբորատորիա / Gyumri Development Laboratоry

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գյումրի Զարգացման Լաբորատորիա / Gyumri Development Laboratоry, Education, Մուշ 2 թաղամաս 4/18, Gyumri.

30/11/2025

✈️ Մեր GDL-ցիները վերադարձան Հայաստան։
Օդանավակայանում նրանց դիմավորեցինք մեծ սիրով, ծափերով, հայկական դրոշներով ու հպարտությամբ լի աչքերով։ 🇦🇲

Հիշեցնենք, որ WRO2025-ի միջազգային եզրափակչում մեր GDL թիմը հանդես եկավ բարձր մակարդակով։ Իրենց կատարած աշխատանքի, ինժեներական և ստեղծարար մոտեցման շնորհիվ նրանք արժանացան բրոնզե հավաստագրի։ 🥉🤖

Մեր հայ պատանիները ևս մեկ անգամ միջազգային հարթակում հաստատեցին, որ Հայաստանի ռոբոտաշինական համայնքը զարգանում է ճիշտ ուղղությամբ՝ հմտություններով, մտածողությամբ և ապագան ձևավորելու կարողությամբ։ 🇦🇲🌍

Բարի վերադա'րձ, դուք մեր հպարտությունն եք ❤️

Շնորհակալ ենք Մեր ձևով / Mer dzevov շարժմանը և Gohar Ghumashyan-ին, ովքեր մեր թիմի մասնակցությունը միջազգային օլիմպիադային դարձրեցին իրական։

#Հայաստան

29/11/2025

Շնորհակալ ենք Մեր ձևով / Mer dzevov շարժմանը «Տաղանդներին աջակցության» ծրագրի շրջանակներում GDL-ի խելացիների կողքին կանգնելու և աջակգության համար 🇦🇲

28/11/2025

Սիրելի մեր համա’յնք, ահա և երկար սպասված արդյունքները։ Շնորհավորում ենք, մեր խելացիներին, շատ ոգևորված ենք իրենց ձեռբերումներով և անհամբեր սպասում ենք դիմավորելու Հայաստանում ❤️💙🧡

🇦🇲 ՌՈԲՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ ԱՐԺԱՆԱՎՈՒՅՆՍ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՆԵԼՈՎ ԱՐԾԱԹԵ ԵՎ ԲՐՈՆԶԵ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ 🇦🇲

WRO2025-ի եզրափակիչ փուլում հայկական թիմերն՝ Armath-ը և GDL-ը հանդես եկան բարձր մակարդակով՝ իրենց կատարված աշխատանքի, ինժեներական ու ստեղծարար մոտեցման համար արժանանալով արծաթե և բրոնզե հավաստագրերի։
Մեր հայ պատանիները միջազգային հարթակում ևս հաստատեցին, որ Հայաստանի ռոբոտաշինական համայնքը զարգանում է ճիշտ ուղղությամբ:

Միջազգային ռանկավորման արդյունքներով մեր թիմերը գնահատվեցին՝ ըստ ռոբոտի ներկայացրած աշխատանքի որակի, ինժեներական լուծումների և նախագծի ամբողջականության։ Համաշխարհային մասշտաբով մրցակցային դաշտում սա իսկապես մեծ ձեռքբերում է։

👏 Շնորհավորում ենք պատանիներին՝ խելացի աշխատանքների, տքնաջան պատրաստությունների և հայրենիքը արժանապատիվ ներկայացնելու համար։
👏 Շնորհակալություն մարզիչներին, ծնողներին և բոլոր աջակիցներին։

Հայաստանում ռոբոտաշինությունը բարձրացնում է իր նշաձողը՝ յուրաքանչյուր նոր մրցույթում մոտենալով ավելի մեծ հաջողությունների։

26/11/2025

Շնորհակալություն Քոնթեստս Լաբ / Contests Lab-ին մեր թիմերին ներկայացնելու համար։ 🇦🇲✨
Այսօր Սինգապուրում մեկնարկեց WRO 2025-ը, և մենք այստեղ ենք՝ մեր պատանի ինժեներներով, մեր մեծ հավատով ու Հայաստանի անունը բարձր պահելու պատրաստակամությամբ։

Առջևում պատասխանատու օրեր են․ GDL-ը պատրաստ է պայքարելու ամբողջ ուժով 🚀💛

25/11/2025

❤️💙🧡

Photos from Գյումրի Զարգացման Լաբորատորիա / Gyumri Development Laboratоry's post 25/11/2025

🇸🇬🇦🇲 GDL-ի ուսանողները՝ Սինգապուրը բացահայտելով

Photos from Գյումրի Զարգացման Լաբորատորիա / Gyumri Development Laboratоry's post 24/11/2025

✈️ Մեր GDL-ի ուսանողները Սինգապուրում են։
📸 Տեսեք նրանց ճանապարհորդության ու հետաքրքիր պահերի նկարները։

#Հայաստան #Սինգապուր #ԱշխարհըԲացահայտել #ՈւսումնականՃանապարհորդություն

Photos from Գյումրի Զարգացման Լաբորատորիա / Gyumri Development Laboratоry's post 23/11/2025

✈️ Ազգային փուլում հաղթած GDL թիմի մեր ուսանողնդրը ճանապարհ ընկան դեպի Սինգապուր՝ ներկայացնելու Հայաստանը WRO (Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադա) միջազգային հարթակում։
Ուղևորությունն սկսված է, և մենք համոզված ենք՝ նրանց ճանապարհը դեպի հաջողություն է։

🇦🇲 Մաղթում ենք հաջողություն մեր թիմին․ վստահ ենք, որ կվերադառնաք ոչ միայն արդյունքներով, այլ նաև նոր երազանքներով։

💫 Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են մեզ այս կարևոր ճանապարհին։


Photos from Գյումրի Զարգացման Լաբորատորիա / Gyumri Development Laboratоry's post 22/11/2025

🧱✨ Գյումրին, բայց LEGO-ներով…
Ինչպիսի՞ն կլիներ մեր քաղաքի մթնոլորտը, եթե այն կառուցված լիներ LEGO աղյուսներով։

#Գյումրի #ԼԵԳՈԳյումրի #ՍտեղծարարՔաղաք

17/11/2025

Մեր օրն՝ ինչպես կա՝ ժպիտներով, շարժումով ու էներգիայով 🤍🚀






#ՄերԹիմը
#Հաղթանակ #Շնորհակալություն

Photos from Գյումրի Զարգացման Լաբորատորիա / Gyumri Development Laboratоry's post 17/11/2025
Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Մուշ 2 թաղամաս 4/18
Gyumri