23/06/2024
Գյուլագարակում է իր երկրորդ տունն է գտել Արցախցի մի գեղեցիկ ընտանիք, իրենց 4 հրաշալի տղաներով։ Նրանց այստեղ ընդունել են ջերմորեն հարազատի պես, իսկ ընտանիքի հայրը` աշխատասեր ու համեստ Նարեկը, շատ արագ գտել է աշխատանք։ Հիմա ցանկանում են տուն գնել (ֆինանսական աջակցություն է պետք) ու հիմնական բնակություն հասատատել այս համայնքում։ Մեր կազմակերպությունը հետևողական կապի մեջ լինելով մեր շահառուների հետ, շարունակում է օգնել, նրանց։ Ընտանիքի տատիկը հացթուխ սարք էր խնդրել, այսօր մենք նրանց նվիրեցինք հացթուխ սարք ու էլի լիքը նվերներ, կրկին մեր ընկերների ու ամերիկահայ բարերարների օգնությամբ💕
10/05/2024
Ուշադրություն✨️
Գյուլագարակ համայնքի բնակիչներ, մեր կենտրոնում կազմակերվում են ծրագրավորման հեռավար դասընթացներ, որը վարելու է երիտասարդ մասնագետ ԱՄՆ֊ից։ Դասընթացները կազմակերպվում են անվճար հիմունքներով,
շտապեք գրանցվել, շուտով կներկայացնենք լրացուցիչ տեղեկություն դասընթացի վերաբերյալ։ Շտապեք, տեղերը սահմանափակ են, հարցերի համար զանգահարեք 093884677
09/05/2024
"Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել"✨️ այս կարգախոսն ինձ համար ավելի քան արդիական է։ Նրանք ունեին գաղափարախոսություն, վաղվա օրվա հավատ ու ես հարգում եմ գաղափարով ապրող յուրաքանչյուրին, նրանք անկեղծ հավատում էին ու փողի կամ աթոռի համար չէին տալիս իրենց երիտասարդ կյանքը։ Պապիկս` Խաչիկ Բաղդենցը, լինելով գրող, ուսուցիչ Ստեփանավանի շրջանի Գյուլագարակի դպրոցում (ուր երիտասարդ համալսարական ամուսինները աշխատում էին ), մեկնեց կամավոր, կռվեց ու զոհվեց Սևաստոպոլի մատույցներում, չտեսնելով իր միակ դստերը, որին մեծ սիրով կրթեց ու դաստիարակեց նրա սիրասուն կինը` հերոսուհի, վաստակավոր մանկավարժ Գայանե Ղուկասյանը։ Նրանց սիրո մասին պատկերացում կազմել կարելի է այն նամակներից, որոնք ուղարկել է պապիկս ռազմի դաշտից✨️✨️✨️ ։
29/01/2024
Այսօր Գյուլագարակ համայնքի Վարդաբլուրում ապրող մի ընտանիքի փայտե ամուր մահճակալ նվիրեցինք, տեղափոխելուն օգնեցին վարորդ Արթուրն ու էլեկտրիկ Միսակը, սոցիալական աշխատող Ալվարդ Դավոյանն էլ մեր փրկիչն է, ապրեք բոլորդ...
30/12/2023
Վերջին ընտանիքը, որ ուզում ենք ներկայացնել կրկին երեք լավ բալիկներ են, մեկ աղջիկ🌼 ու երկու տղա✨️✨, ️️երբ մենք գնացինք նրանց հյուր, տանը ծնողների հետ միայն գեղեցկուհի շիկահեր ու կապուտաչյա աղջիկն էր... մաղթենք մեր ընկերներին առողջություն ու երջանկություն, նրանք օգնեցին մեզ այս ողջ ընթացքում իրականացնել այս հեքիաթը, Կարինե ու Սամվել Խռլոբյաններին, Աստղիկին, Անուշին, Անդրանիկին, Անիին, Լիլյային ու շատ ու շատ ուրիշների🙏🙏🙏 ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ բոլորին
30/12/2023
Ներկայացնեմ ևս մի լավ ընտանիք, որ ունեն 3 բալիկ, երեք լավ տղաներ, նրանք ևս ուրախ էին ստանալ տոնածառ, Ձմեռ պապիկ ու լիքը լավ նվերներ...
26/12/2023
Գյուլագարակում կա Արցախից վերաբնակեցված մի լավ ընտանիք, նրանք ունեն 4 որդի, երանի տեսնեք այս տղաների լուրջ հայացքները... Նրանց կազմակերպված օգնում են Գյուլագարակ համատիրության թիմը, սոցիալական աշխատող Ալվարդ Դավոյանը իր ամենօրյա ուշիմ հայացքի ներքո է պահում նրանց։ Երեխաները ունեն կոնկրետ ցանկություններ, համատեղ ուժերով կարծես ստացվեց գոհացնել նրանց, համեստ շնորհակալությունները խոսում էր նրանց դաստիարակված լինելու մասին.... կրկին նշենք մեր ամերիկահայ բարեկամներ Կարինե ու Սամվել Խռլոբյաններին, նրանց ընկերներին ու մեր մյուս ընկերնեին...
25/12/2023
Արդեն շատ ուշ է, բայց մենք հայտնվում ենք Գիտայենց տանը, անկոչ սակայն հաճելի հյուր ենք...
25/12/2023
Այս ընտանքում կա 9 երեխա, նրանք շատ ուրախ էին մեզ տեսնելով, յուրաքանչյուրը ստացավ ինչ ուզել էր ու մի բան էլ ավելին, նրանց մայրիկը` Գոհարը հոգում է այս մեծ ընտանիքի հոգսերը ոնց կարողանում է...իրականում դժվար է, շնորհակալություն Կարինե ու Սամվել Խռլոբյաններին ու մյուս մեր ընկերներին, ականջակալ, հետախոս, ժամացույց, կոնստրուկտոր, մեքենաներ ու լիքը լավ խաղեր, շնորհավոր բոլոր տոները...
25/12/2023
Բարի երեկո, սկսվեց մեր 3֊րդ հերթի աշխատանքը, այս ողջ ընթացքում մեծ է Յուրա Հարությունյանի օգնությունն ու դերը, անցանք գործի, Մհերին տաքացուցիչ էինք խոստացել, տունը 4 սենյակ է, իրենք բազմամարդ են, օգնեցին նաև Ապրեսյան Անահիտն ու Առուստամյան Կարինե և Սուսաննա քույրերը, շնորհակալություն նրանց, նվիրատուները չէին ուզում նշեմ իրենց անունները, բայց կարծում եմ մեր Արցախի բարեկամները պետք է իմանան նրանց մասին...շնորհակալություն
24/12/2023
Ամրակիցում մի գեղեցիկ ընտանիք ունենք Արցախից վերաբնակեցված, հանդիպեցինք ու շնորհավորեցինք գալիք տոները երեխաների, տաք հագուստ, տոնածառ, ձմեռ պապիկ ու լիքը խաղալիքներ...
23/12/2023
Այսօր Գառգառում մեր նախկին լավ Արցախից վերաբնակեցված ընտանիքին տանը չգտանք, սակայն երեկոյան Վանաձոր վերադառնալիս տեղեկացանք, որ վերադարձել են տուն, խնդրեցինք մեզ դիմավորել ու նվերները հանձնեցինք տան դիմաց, կրկին հետաքրքիր նվերներ ըստ տարիքի ու նախասիրության, կրկին մաղթեցինք առողջություն ու ուրախ տոնական օրեր, որքան հնարավոր է.... այս փոքրամարմին հայուհին ունի 5 բալիկ, պետք է տեսնեիք որքան մաքուր ու խնամված էին նրանք💕💕💕