Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ, School, Առաքելյան 32, Goris.

26/08/2026

📣ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍՆ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում առկա է «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության արտադրության ՎԱՐՊԵՏԻ թափուր աշխատատեղ՝ վարսահարդար որակավորմամբ:

🕖Աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ 0,5 դրույք

📄Պահանջվող փաստաթղթերն են՝
🖇դիմում
🖇կրթության մասին հավաստող փաստաթուղթ. դիպլոմ (բնօրինակը և պատճենը). միջին մասնագիտական կրթություն կամ վերջին 10 տարվա ընթացքում 2 տարվա տվյալ մասնագիտությամբ աշխատանքային փորձ կամ վերջին 5 տարվա ընթացքում տվյալ մասնագիտությամբ վերապատրաստման վկայական՝ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված ուսուցման ծրագրով՝ վարսահարդար որակավորմամբ
🖇ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ)
🖇ինքնակենսագրություն
🖇մեկ լուսանկար` 3x4 չափի,
⏳Փաստաթղթերն ընդունվում են ս/թ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 16:00-ը:
Մրցույթը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 9-ին:

🏛Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Կոմերիտմիության փող. 2/3
📞Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098 53 05 96 հեռախոսահամարին

26/08/2026

Մեր քոլեջի աշխատակազմի և ուսանողական համայնքի անունից սրտանց շնորհավորում ենք տնօրենի ուսումնական գծով տեղակալ Shushanik Hovhannisyanի ծննդյան օրը:

Սիրելի՛ ընկեր Հովհաննիսյան,
Ձեր նվիրվածությունը կրթական գործին և հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի և աշխատակցի նկատմամբ մեծապես նպաստում են մեր քոլեջում ջերմ, ստեղծագործական և առողջ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը:

Շնորհակալ ենք Ձեր տքնաջան աշխատանքի, սկզբունքայնության և մարդկային բարձր որակների համար:

Մաղթում ենք Ձեզ անսպառ առողջություն, արևշատություն, նորանոր ձեռքբերումներ և հարատև հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Թող Ձեր բոլոր նպատակներն ու նախաձեռնությունները կյանքի կոչվեն:

26/08/2026

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ,

Ողջունում ենք ձեզ՝ մեր քոլեջի մեծ ու ջերմ ընտանիքը համալրելու կապակցությամբ։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2026-2027 ուստարվա ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքներով մեր քոլեջ է ընդունվել 234 ուսանող։

Ի սրտե շնորհավորում ենք բոլորիդ այս կարևոր ձեռքբերման առթիվ։
Թող այս նոր սկիզբը ձեզ համար դառնա գիտելիքի, բացահայտումների, նոր ընկերությունների և արժեքավոր ձեռքբերումների ճանապարհ։

Մաղթում ենք, որ ուսանողական տարիները լինեն հետաքրքիր ու բովանդակալից, իսկ յուրաքանչյուր նոր քայլ ձեզ ավելի մոտեցնի ձեր նպատակներին։

Հավատացե՛ք ձեր ուժերին, բացահայտե՛ք ձեր հնարավորությունները, սովորե՛ք սիրով և ստեղծե՛ք ձեր հաջողության պատմությունը։

Բարի գալուստ ԳԲՊՔ💚

24/08/2026

Այսօր Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ընդունելության դիմում-հայտերի ընդունման վերջին օրն է:

23/08/2026

🇦🇲 Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ուսանող ԷԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ 🥉🔥

🎉Հպարտությամբ ենք տեղեկացնում, որ Աբու Դաբիում ընթացող խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում փայլուն հաջողության է հասել մեր քոլեջի ուսանող Էդիկ Մարտիրոսյանը: Նա, ցուցադրելով անհավանական կամք, վճռականություն և բարձրագույն պատրաստվածություն, հաղթանակով է ավարտել 3 դժվարին մենամարտ՝ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ 🌍💪

🎉 Սրտանց շնորհավորում ենք Էդիկին, նրա մարզիչին` Ժորա Թումանյանին` ոգեշնչող հաղթանակի կապակցությամբ։

Էդիկի հաղթական հաջողությամբ հիանում և ոգեշնչվում է մեր ամբողջ քոլեջը։ Նորանոր բարձունքներ և անպարտելի ուղի ենք մաղթում նրան:

✨Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը🇦🇲

Աղբյուրը` MMA Federation of Armenia

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality
Գորիսի Մանկապատանեկան Մարզադպրոց
Սպորտի կառավարման կենտրոն - Sports Management Center

21/08/2026

Մանկության հետաքրքրությունից՝ դեպի մասնագիտություն և երազանքի իրականացում 🚜🌟

Narek Parsyanը մեր քոլեջի «Գյուղատնտեսական մեքենայացում» մասնագիտության շրջանավարտներից է։ Նրա պատմությունը վառ հիշեցում է, որ ճիշտ հնարավորությունն ու գործնական ուսուցումը կարող են պարզ մանկական հետաքրքրությունը վերածել հաջողված մասնագիտական ճանապարհի:
🌱 Սկիզբը. Ամեն ինչ սկսվեց տեխնիկայի նկատմամբ սիրուց, որը մեր քոլեջում շարունակվեց նպատակային ուսուցմամբ ու արժեքավոր պրակտիկայով։
💪 Այսօր. Այսօր այդ սերը վերածվել է վստահ մասնագիտության, որտեղ Նարեկը հաստատուն քայլերով առաջ է շարժվում:
🎯 Նպատակը. Նարեկի մեծ երազանքն է՝ ստեղծել սեփական ֆերման, համալրել այն անհրաժեշտ տեխնիկայով և կառուցել սեփական բիզնեսը։

Երբ հետաքրքրությունը դառնում է մասնագիտություն, իսկ մասնագիտությունը՝ կյանքի նպատակ, արդյունքն անպայման տեսանելի է դառնում։

Հպարտ ենք մեր շրջանավարտով և վստահ, որ Նարեկն իրականություն է դարձնելու իր բոլոր նպատակները:

Աղբյուրը` https://www.facebook.com/share/r/18qVQduvzN/?mibextid=wwXIfr

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
GIZ Armenia
ՄԱՎԵՏԱ ծրագիր / MAVETA project
Bundesministerium für wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung (BMZ)

21/08/2026

Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ընդունելության լրացուցիչ փուլ

Բաց մի՛ թողեք քոլեջում սովորելու և ձեր նախընտրած մասնագիտությունը ձեռք բերելու 2026-2027 ուստարվա վերջին հնարավորությունը: Ովքեր դուրս են մնացել մրցույթից կամ չեն հայտագրվել առաջին փուլով, կարող են մասնակցել երկրորդ փուլին:

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️ Տեղերը և ժամկետները խիստ սահմանափակ են. շտապե՛ք։
⏳Ժամկետը՝ ՕԳՈՍՏՈՍԻ 21–24-ը

📋 Թափուր տեղերը` ըստ մասնագիտությունների և կրթական հիմքերի.
✳️Անասնաբուժություն, որակավորումը՝ կրտսեր անասնաբույժ (միջնակարգ կրթության հիմքով)
✳️Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում, որակավորումը՝ տրակտորիստ-մեքենավար, (հիմնական/9-ամյա կրթության հիմքով)՝
✳️Ֆերմերային տնտեսության կազմակերպում, որակավորումը՝ ֆերմեր. (հիմնական/9-ամյա կրթության հիմքով, միջնակարգ կրթության հիմքով)
✳️Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, որակավորումը՝ տեխնոլոգ՝ կաթի, կաթնամթերքի (միջնակարգ կրթության հիմքով)
✳️Գյուղատնտեսության մեքենայացում, որակավորումը՝ տեխնիկ` գյուղմեքենայացման (միջնակարգ կրթության հիմքով)
✳️Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, որակավումը՝ տեխնիկ-ծրագրավորող (միջնակարգ կրթության հիմքով)՝
✳️Խոհարարական գործ, որակավորումը՝ խոհարար (միջնակարգ կրթության հիմքով)
✳️Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, որակավորումը՝ վարսահարդար, դիմահարդար, մատնահարդար (միջնակարգ կրթության հիմքով) ✳️Լուսանկարչական գործ, որակավորումը՝ լուսանկարիչ (միջնակարգ կրթության հիմքով)

🔎Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթացի՛ր այստեղ՝ https://www.facebook.com/share/p/1Yvu2Y8Gga/
📥Լրացրու՛ դիմում-հայտը՝ ըստ այս ուղեցույցի ՝ https://www.facebook.com/share/p/1EdX4smtMv/

✍️Գրե՛ք մեր էջին, զանգահարե՛ք կամ այցելե՛ք մեր քոլեջ:
🏛️Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Կոմերիտմիության 2/3
📞Հեռախոս՝ +374 77 866244

19/08/2026

📣Շուտով կմեկնարկի քոլեջի թափուր տեղերի ընդունելության լրացուցիչ փուլը, որը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր չեն հասցրել հայտագրվել կամ դեռևս որոնումների մեջ են կամ ցանկանում են վերջնականացնել իրենց մասնագիտական ընտրությունը։

📥Ընդունելության լրացուցիչ՝ 2-րդ փուլի մեկնարկի, մասնագիտությունների, թափուր տեղերի մասին մանրամասները կհրապարակվեն շուտով։

🔎Հետևե՛ք մեր էջին, որպեսզի այս անգամ ժամանակին հասցնեք հայտագրվել և դառնալ մեր քոլեջի ուսանող:

Photos from Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ's post 19/08/2026

📣Տեղեկացնում ենք, որ ամփոփվել են 2026-2027 ուսումնական տարվա հիմնական փուլի ընդունելության արդյունքները:

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր հաջողությամբ անցել են հիմնական փուլի ընդունելության շեմը և դարձել մեր քոլեջի մեծ ընտանիքի անդամ։

Մաղթում ենք արգասաբեր կրթական ուղի, անսպառ եռանդ և հաջողություններ մասնագիտական կայացման ճանապարհին։

Photos from Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ's post 17/08/2026

Հաղթանակի սպասումով🥇

🎉Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր քոլեջի ուսանող Էդիկ Մարտիրոսյանը պայքարում է աշխարհի առաջնության մեդալների համար: Հենց այն, որ նա իր նպատակասլացությամբ հասել է աշխարհի առաջնություն և Աբու Դաբիում ընթացող խառը մենամարտերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր ուժերն է չափում աշխարհի ուժեղների հետ, դա արդեն իսկ հպարտություն է ու հաղթանակ:

🌟Այս հեղինակավոր ստուգատեսում մեր Էդիկը աչքի է ընկնում հիանալի պատրաստվածությամբ և անկոտրում մարզական ոգով։

🏆Նրան մաղթում ենք հաջողություններ և տպավորիչ հաղթանակներ՝ հուսալով, որ նա կշարունակի բարձր պահել թե՛ հայրենի Գորիսի, թե՛ ողջ Հայաստանի մարզական պատիվը՝ աշխարհի ուժեղագույնների հետ պայքարում։

Ավելացնենք, որ Էդիկի հաղթանակներն անխուսափելի են, քանի որ նա Գորիսի Մանկապատանեկան Մարզադպրոցի սան է, և նրա մարզիչն է Ժորա Թումանյանը:

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Want your school to be the top-listed School/college in Goris?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Առաքելյան 32
Goris
3201