11/08/2026
✈️🚀 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ 🚀✈️
MODUL AIR-ը հայտարարում է նոր ընդունելություն ԱԹՍ-ների գործնական և տեխնիկական ուսուցման ծրագրերում։
Այս փուլում հասանելի են 3 ուսումնական ուղղություններ:
💥 «Անվտանգ Գորիս»-ի և գործընկերների հովանավորությամբ՝ ուսանողների համար կրկին հասանելի է մինչև 75% զեղչ։
⚡️⚡️Գրանցումը սկսած 12 տարեկանից⚡️⚡️
🌐 Գրանցման հայտը՝ https://forms.gle/HHwtfo1xLLxeUp4H6
📞Հարցերի դեպքում՝ 033 287-287
━━━━━━━━━━━━━━━
🛰️ MAVIC 3
💰 25.000 դրամ
📅 1 ամիս
📚 10 պարապմունք
⏰ 1 ժամ
📌 12+ տարիքային խմբի համար
Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
✅ ծանոթանում են Mavic 3 ԱԹՍ-ի կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին,
✅ սովորում են անվտանգ կառավարել և շահագործել ԱԹՍ-ն,
✅ կատարում են գործնական թռիչքներ,
✅ աշխատում են տարբեր թռիչքային պայմաններում,
✅ սովորում են նախորոշված ուղեգծերով թռիչքների պլանավորում և իրականացում։
━━━━━━━━━━━━━━━
🧒🎮 FPV — ԲԱԶԱՅԻՆ ԿՈՒՐՍ
💰 15.000 դրամ
📅 3 ամիս
📚 30 պարապմունք
⏰ 2 ժամ
📌 Սկսնակների համար
Կուրսը նախատեսված է FPV թռիչքների հիմքերը յուրացնելու և հետագա մասնագիտացմանը պատրաստվելու համար։
Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
🎯 սկսում են թռիչքային վարժանքներից և սիմուլյատորներից,
🚁 անցնում են իրական FPV թռիչքների,
🎮 զարգացնում են դրոնի կառավարման և տարածական կողմնորոշման հմտությունները,
🛠️ ծանոթանում են FPV ԱԹՍ-ի հիմնական բաղադրիչներին և աշխատանքին,
🧰 սովորում են սարքավորումների անվտանգ օգտագործում և խնամք։
⚡️⚡️Իսկ հետո՞
FPV-ի հիմնական փուլն ավարտելուց հետո ուսանողները հնարավորություն ունեն շարունակել ուսուցումը՝ ընտրելով իրենց նախընտրած մասնագիտացման ուղղությունը.
🔧 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
Զոդում, էլեկտրոնիկա, դրոնների հավաքում և կարգավորում, անսարքությունների հայտնաբերում և տեխնիկական խնդիրների լուծում։
🎮 ԹՌԻՉՔԱՅԻՆ
Թռիչքի կառավարում, մանևրում, տարբեր չափերի դրոնների կառավարում, թռիչքային վարժություններ և գործնական առաջադրանքներ։
━━━━━━━━━━━━━━━
⚔️ ԱՐԱՄԱԶԴ
💰 50.000 դրամ
📅 1–1.5 տարի
📚 120–180 պարապմունք
⏰ 2 ժամ
📌 Ծրագիրը նախատեսված է զինված ուժերում ծառայող և պահեստազորի անձանց համար։
«Արամազդ»-ը երկարաժամկետ ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից ԱԹՍ տեխնոլոգիաներին և դրանց կիրառությանը խորությամբ տիրապետելու համար։
Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
🛡️ ծանոթանում են ժամանակակից ԱԹՍ համակարգերին,
🎯 զարգացնում են գործնական կիրառման հմտություններ,
🚁 սովորում են FPV ԱԹՍ-ների կառավարում և շահագործում,
📚 անցնում են փուլային, շարունակական ուսուցում՝ տեսական և գործնական բաղադրիչներով։
⚡️⚡️Գրանցումը սկսած 12 տարեկանից⚡️⚡️
🌐 Գրանցման հայտը՝ https://forms.gle/HHwtfo1xLLxeUp4H6
📞Հարցերի դեպքում՝ 033 287-287