Tatev Community Center / Տաթևի համայնքային կենտրոն

Tatev Community Center / Տաթևի համայնքային կենտրոն

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tatev Community Center / Տաթևի համայնքային կենտրոն, Educational consultant, Halidzor, Street 1, N15, Goris.

2023 թ.-ի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Տաթևի համայնքային կենտրոնի բացումը, որի գործունեությունն ուղղված է բնակավայրի զարգացմանն ու համայնքային կյանքի ակտիվացմանը:
Տաթևի համայնքային կենտրոնը բացվել և գործում է Ռուբեն Վարդանյան հիմնադրամի աջակցությամբ։

«Կանչէ»-ն կրկին Սյունիքում 🎶

Մեծ ուրախությամբ վերադառնում ենք Սյունիք՝ նոր երաժշտական հանդիպումներով, որտեղ ռիթմը, ստեղծագործությունն ու համագործակցությունը կրկին կհամախմբեն երեխաներին։

📍 Օգոստոսի 6 — Գորիս
🕔 17:00
AKAS երիտասարդական կենտրոն / «Վիննեթ» զարգացման հիմնադրամ

📍 Օգոստոսի 7 — Հալիձոր, Տաթև համայնքային կենտրոն
🕔 17:00

📍 Օգոստոսի 8 — Կոռնիձոր, KorniTun Community Home
🕛 12:00

Մասնակիցները միասին կբացահայտեն ռիթմի աշխարհը, կստեղծեն երաժշտություն թմբուկների միջոցով, կփորձարկեն տարբեր հնչողություններ և կդառնան մեկ ընդհանուր ստեղծագործական ընթացքի մասնակիցներ։

Հատուկ հյուրն է Մարոկկոյից ժամանած երաժիշտ Մուրադ Հաջաջին, ով կներկայացնի իր երաժշտական մշակույթը, կկիսվի իր ստեղծագործական փորձով և երեխաների հետ միասին կմասնակցի համատեղ երաժշտական ստեղծագործությանը։

Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին ստեղծելու, լսելու, բացահայտելու և կիսելու երաժշտության ուժը։

Տարածե՛ք ընկերների և համադասարանցիների շրջանում։🤎 04/08/2026

🎶«Կանչէ» երաժշտական ծրագիրը կրկին Տաթևի համայնքային կենտրոնում

«Կանչէ»-ն կրկին Սյունիքում 🎶 Մեծ ուրախությամբ վերադառնում ենք Սյունիք՝ նոր երաժշտական հանդիպումներով, որտեղ ռիթմը, ստեղծագործությունն ու համագործակցությունը կրկին կհամախմբեն երեխաներին։ 📍 Օգոստոսի 6 — Գորիս 🕔 17:00 AKAS երիտասարդական կենտրոն / «Վիննեթ» զարգացման հիմնադրամ 📍 Օգոստոսի 7 — Հալիձոր, Տաթև համայնքային կենտրոն 🕔 17:00 📍 Օգոստոսի 8 — Կոռնիձոր, KorniTun Community Home 🕛 12:00 Մասնակիցները միասին կբացահայտեն ռիթմի աշխարհը, կստեղծեն երաժշտություն թմբուկների միջոցով, կփորձարկեն տարբեր հնչողություններ և կդառնան մեկ ընդհանուր ստեղծագործական ընթացքի մասնակիցներ։ Հատուկ հյուրն է Մարոկկոյից ժամանած երաժիշտ Մուրադ Հաջաջին, ով կներկայացնի իր երաժշտական մշակույթը, կկիսվի իր ստեղծագործական փորձով և երեխաների հետ միասին կմասնակցի համատեղ երաժշտական ստեղծագործությանը։ Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին ստեղծելու, լսելու, բացահայտելու և կիսելու երաժշտության ուժը։ Տարածե՛ք ընկերների և համադասարանցիների շրջանում։🤎

Photos from Tatev Community Center / Տաթևի համայնքային կենտրոն 's post 26/07/2026

💫Տաթևի համայնքային կենտրոնում երեկոները միշտ առանձնահատուկ ջերմություն ունեն։

🎬Այս անգամ համայնքի երիտասարդներին մեկ հարկի տակ համախմբեց Քրիս Սանդերսի «Նախնիների կանչը» ֆիլմը։

📌Ֆիլմը դարձավ ոչ միայն հետաքրքիր ժամանց, այլև առիթ՝ խոսելու հավատարմության, քաջության, ինքնաճանաչման, ներքին ուժի և սեփական ճանապարհը գտնելու կարևորության մասին։

💡Տաթևի համայնքային կենտրոնը շարունակում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր հանդիպում վերածվում է սովորելու, մտածելու և միասին աճելու հնարավորության։

📣Եթե դու նույնպես ցանկանում ես դառնալ այս ջերմ ու հետաքրքիր
հանդիպումների մասնակիցը, սիրով հրավիրում ենք միանալ մեզ․ մեր դռները միշտ բաց են նոր գաղափարների, նոր ընկերությունների և նոր բացահայտումների համար։

Photos from Tatev Community Center / Տաթևի համայնքային կենտրոն 's post 18/07/2026

📣Համայնքի զարգացումը սկսվում է գաղափարներից և նախաձեռնող երիտասարդներից։

💫Տաթևի համայնքային կենտրոնի կամավոր Արևիկ Վարդազարյանի նախաձեռնությամբ կայացավ երիտասարդների մասնակցային հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին համայնքի զարգացման հնարավորությունները, առկա խնդիրներն ու երիտասարդների դերը փոփոխություններ ստեղծելու գործում։

📍Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցները թիմերով ներկայացրին Հալիձորի զարգացման իրենց գաղափարներն ու առաջարկները, իսկ հանդիպման ավարտին յուրաքանչյուրն իր առջև դրեց մեկ փոքր, բայց իրական քայլ՝ համայնքի բարելավմանն իր ներդրումն ունենալու համար։

💡Փոփոխությունը սկսվում է այն պահից, երբ գաղափարները վերածվում են գործողությունների։

10/07/2026

🎨Տաթևի համայնքային կենտրոնի «Գեղանկարչություն» դասընթացն ամփոփեց իր ուսումնական տարին գեղեցիկ համայնքային միջոցառմամբ։

💡Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մեկ տարվա ընթացքում դասընթացի շրջանակում մեր 44 մասնակիցների ստեղծած աշխատանքները, որոնք իրականացվել էին դասընթացավար Հեղինե Սարգսյանի առաջնորդությամբ։

📌Երեխաների ստեղծագործությունները և գեղեցիկ մշակութային կատարումները դարձան նրանց երևակայության, ստեղծագործական մտածողության և ձեռք բերած հմտությունների լավագույն արտացոլումը։

📣Սիրով սպասում ենք բոլորին նոր ուսումնական տարում՝ հետաքրքիր գաղափարներով, գույներով և ստեղծագործական եռանդով։

🤝Դասընթացն իրականացվում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։
Dilijan Community Center Դիլիջանի համայնքային կենտրոն
Henrik Igityan National Centre for Aesthetics

Photos from Tatev Community Center / Տաթևի համայնքային կենտրոն 's post 06/07/2026

💡Տաթև գյուղում կայացավ «ՏաթևԱրի» փառատոնը, որի նպատակն էր վերարժևորել հայկական գյուղի մշակութային ժառանգությունը, պահպանել ազգային ավանդույթները և բացահայտել Տաթևի համայնքի պատմամշակութային ու զբոսաշրջային ներուժը։

📌Փառատոնին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Տաթևի համայնքային կենտրոնի «Գեղանկարչություն» դասընթացի սաները։

📣Այցելուներին ներկայացվեցին նրանց ստեղծագործական աշխատանքները, իսկ սաները հանդես եկան ազգային պարերով և անցկացրին վարպետության դասեր՝ ստեղծելով ջերմ, գունեղ և ստեղծագործական մթնոլորտ։
Dilijan Community Center Դիլիջանի համայնքային կենտրոն

Want your school to be the top-listed School/college in Goris?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Halidzor, Street 1, N15
Goris
3209