24/06/2026
Ուսումնաճանաչողական այց դեպի Գյումրի։
8-րդ Ա դասարանի աշակերտները՝ դասղեկ Գ. Ջրաղացպանյանի գլխավորությամբ, տպավորիչ ու ճանաչողական ճամփորդություն իրականացրին դեպի Հայաստանի մշակութային մայրաքաղաք:
Ճանապարհին մեր առաջին կանգառը եղավ հոգևոր խաղաղությամբ լեցուն Մարմաշեն եկեղեցին, որտեղից էլ օրհնությամբ շարունակեցինք մեր ուղին: Գյումրիում աշակերտները այցելեցին պատմական հզոր կառույց հանդիսացող Սև բերդ, ծանոթացան դրա պաշտպանական նշանակությանն ու պատմությանը: Այնուհետև քայլեցինք քաղաքի սիրտը համարվող, կոլորիտային Վարպետաց փողոցով, որտեղ ապրել ու արարել են հայ մեծանուն տաղանդները:
Այս հագեցած օրը ոչ միայն հարստացրեց երեխաների պատմամշակութային գիտելիքները, այլև դարձավ ևս մեկ գեղեցիկ հիշողություն դասարանական կյանքում:
24/06/2026
Այսօր 9-րդ դասարանում անցկացվեց ինտեգրված քննական աշխատանք՝ «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաներից։
Քննական աշխատանքը հնարավորություն տվեց սովորողներին ցուցադրելու ոչ միայն իրենց գիտելիքները, այլև տարբեր առարկաների միջև կապեր հաստատելու, վերլուծելու և սեփական մտքերն ու դատողությունները ներկայացնելու կարողությունները։
Մաղթում ենք մեր աշակերտներին բարձր արդյունքներ և նոր հաջողություններ։
24/06/2026
Ավելացավ ևս մեկ հետաքրքիր պատմության էջ 3 - րդ Ա դասարանցիների կյանքի օրագրում….
Առավոտ ծեգին նրանց ուրախ երգն ու ծիծաղը խառնվել էր Սևանի ծփանքին,որից ջերմ ժպտում էր արևը…
Զվարթնոցի, Էջմիածնի մայր տաճարի պատերի մանրանկարները համեմատեցին իրենց զգեստների ժանյակների ու ասեղնագործության հետ , հիացան վարպետների ձեռքի աշխատանքով…
Իսկ վերջում իրենց հանգիստն ամփոփեցին հանգստյան գոտում …
Տունդարձին նրանց զրույցից հասկանալի էր, որ էքսկուրսիան կհիշեն ընդմիշտ…
24/06/2026
📚👏 Շնորհավորում ենք մեր աշակերտներին՝ կրթական ծրագրին ակտիվ մասնակցության և շնորհակալագրերի արժանանալու կապակցությամբ։
Ուրախ ենք, որ մեր աշակերտները ցուցաբերել են հետաքրքրվածություն, պատասխանատվություն, ինքնակրթության ձգտում և ստեղծագործ մտածողություն՝ արժանանալով այս գնահատանքին։
Մաղթում ենք նոր գիտելիքներ, հաջողություններ և շարունակական ձեռքբերումներ ուսումնառության ճանապարհին։ Մենք հպարտ ենք ձեր հաջողություններով և վստահ ենք, որ առջևում ձեզ սպասում են նոր հաղթանակներ։ 🌟📖🎓
24/06/2026
Մեր դպրոցի ուսուցիչներ մասնակցել են «Կրթություն և համերաշխություն» արհմիության կողմից կազմակերպված «ԱԲ գործիքները և մեդիամանիպուլացիաների կանխարգելում» և «Ուսուցիչների բարեվարքության կանոնները» թեմաներով վերապատրաստման դասընթացներին և ստացել հավաստագրեր։
Շնորհավորում ենք մեր մանկավարժներին մասնագիտական հերթական ձեռքբերման կապակցությամբ։ Վստահ ենք, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։
Հպարտ ենք մեր ուսուցիչներով, ովքեր մշտապես ձգտում են ինքնազարգացման, նոր գիտելիքների ձեռքբերման և ժամանակակից կրթական պահանջներին համահունչ գործունեության։ 👏🎓🌟
22/06/2026
Մենք՝ տասներորդցիներս, մեր ծնողների նախաձեռնությամբ և դասղեկ Լ.Մելքոնյանի առաջնորդությամբ ունեցանք մի հրաշալի և հիշարժան օր Լոռվա գեղատեսիլ աշխարհում։ Այդ օրը մեզ համար իսկական հոգևոր ու ճանաչողական ճամփորդություն էր դեպի մեր հայրենիքի պատմական, մշակութային ու բնության գանձերը։
Էքսկուրսիայի առաջին կանգառը եղավ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։ Այնտեղ մենք ամրապնդեցինք մեր ստացած գիտելիքները Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական ուղու վերաբերյալ և զգացինք այն միջավայրը, որտեղ ապրել ու արարել է մեծ լոռեցին։ Այցը թանգարան մեզ օգնեց մոտիկից ճանաչել բանաստեղծին և նորովի գնահատել նրա մեծությունը։
Այնուհետև այցելեցինք հայկական ճարտարապետության ու հոգևոր մշակույթի փառահեղ կոթողները՝ Սանահինն ու Հաղպատը։ Դարերի խորքից մեզ հասած այս վանքերը ոչ միայն քարաշեն կառույցներ են, այլև մեր ժողովրդի հավատքի, գիտության և մշակույթի կենդանի վկաները։ Քայլելով հինավուրց վանքի բակերով՝ մենք զգում էինք պատմության շունչը, լսում անցյալի արձագանքը և հիանում մեր նախնիների ստեղծած անմահ արժեքներով։
Մեր ճանապարհը շարունակվեց դեպի Զարնի-Պարնի։
Օրվա վերջին կանգառը եղավ Ախթալան՝ իր պատմական հմայքով ու հոգևոր վեհությամբ։
Ամբողջ ճանապարհի ընթացքում մեզ ուղեկցում էր Դեբեդը՝ ջրառատ, հզոր ու խորհրդավոր։
Այս ճամփորդությունը երկար կմնա մեր սրտերում՝ որպես մի լուսավոր օր՝ լի հիացմունքով, ճանաչողությամբ և հայրենիքի հանդեպ սիրով։
22/06/2026
Այսօր տեղի ունեցավ առարկայական մեթոդական միավորումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր և առաջիկա անելիքները։ Նիստն անցավ գործնական և արդյունավետ մթնոլորտում։
20/06/2026
Հունիսի 19-ին տեղի ունեցավ «Տողեր, որ պիտի ընթերցվեն» ընթերցանության մրցույթի ամփոփիչ հանդիպումը Երևանի «Գլաձոր» համալսարանի գիտաժողովների սրահում։
Մրցույթի ձևաչափը հետևյալն էր՝ 14-18 տարեկան մասնակիցները պիտի ընթերցեին
1. Սուրեն Հանեսեանի֊֊ «Կյանքիս պատմության խորքերով»
2. Գևորգ Պապիրյանի֊֊ «Հոլիվուդի կաղնին»
3. Անի Մանուկյանի֊֊ «Խաչված ճակատագրեր»
գրքերն ու նամակ գրեին իրենց հավանած գրքի գլխավոր հերոսին փորձելով վերլուծել ընթերցածը։
Շնորհավորում ենք մեր աշակերտուհի Միլենա Մարտոյանին, ով արժանացել է երկրորդ մրցանակի , ստացել գեղեցիկ հուշանվերներ ու գրքեր։
Ընթերցանության մրցույթը շարունակական է լինելու։