16/08/2026
🍇 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Այն մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված ամենահին տոնակատարությունը։
Ժողովրդական կենցաղում տոնն առավել հայտնի է «Խաղողօրհնեք» կամ «Աստվածածին» անուններով։ Ավանդույթի համաձայն՝ Սուրբ Պատարագից անմիջապես հետո կատարվում է խաղողօրհնության հատուկ կարգ, որից հետո օրհնված ողկույզները բաժանվում են հավատացյալներին։
Բոլոր պտուղներից առավել հենց խաղողի ողկույզն է արժանանում օրհնության․ Տերը խաղողի որթն ամենազորավոր ծառերից առավել բարձրացրեց ու պատվեց՝ Իրեն անվանելով Խաղողի որթ։
✨ Շնորհավորում ենք Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարիք ու առատություն։
🖼️ Մինաս Ավետիսյան, Նատյուրմորտ խաղողով (Հր. Բունիաթյանի անվ. Գավառի պատկերասրահի հավաքածու)
#Խաղողօրհնեք #ԱստվածածնիՎերափոխմանՏոն #ՀայԱռաքելականԵկեղեցի
04/08/2026
💦Ռաֆայել Աթոյանի «Գուրզուֆ» (1963) կտավում ժամանակը կարծես կանգ է առել։ Ծովի անվերջ տարածությունը ստեղծում է ազատության ու միայնության տպավորություն։ Միաժամանակ կարմիր շեշտադրումները կենդանություն ու թաքնված հուզական լարում են հաղորդում ամբողջ տեսարանին՝ դարձնելով այն ոչ միայն հանգիստ, այլև խորհրդավոր։
#ՌաֆայելԱթոյան #ԳավառիՊատկերասրահ
23/07/2026
✨ Կոջոյանի այս ստեղծագործությունը գյուղական կյանքի հանդարտ ռիթմի և հայրենի բնաշխարհի հմայքի նուրբ արտացոլումն է։ Ջերմ գունապնակն ու ազատ վրձնահարվածները ստեղծում են մտերմիկ մթնոլորտ՝ ընդգծելով այն գեղեցկությունը, որը ծնվում է առօրյա ամենապարզ տեսարաններից։
🖼Լևոն Կոջոյան, Տատիկի ուլիկները․Կոնդ, 1967
#ԳավառիՊատկերասրահ #ՀրաչյաԲունիաթյան
20/07/2026
✨ Այսօր հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ու սիրված վարպետներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է։ Այս տոնական օրը սիրով կիսվում ենք մեր հավաքածուի ամենաքնարական գործերից մեկի՝ Մինաս Ավետիյանի «Վալյա» կտավի ստեղծման բացառիկ պատմությամբ։
Կտավը ծնվել է հենց անվանի գիտնական Հրաչյա Բունիաթյանի տանը։ Ամեն անգամ Բունիաթյանների ընտանիքին հյուրընկալվելիս՝ Մինասի ուշադրությունը գրավում էր տան անկյունում՝ լամպի թույլ լույսի տակ, ձեռքերը խոնարհաբար իրար վրա դրած նստած ռուս աղջիկը՝ Վալյան։ Նա միշտ նույն դիրքով էր, նույն լուռ ու խորհրդավոր կեցվածքով։
Հերթական այցելության ժամանակ Մինասը պարզապես չի դիմանում գեղեցիկ պատկերն անմահացնելու գայթակղությանը։ Նա իր հետ վերցնում է նկարչական ներկերն ու վրձինները, հենց տեղում վրձնում «Վալյա» կտավն ու սիրով նվիրում տանտիրոջը։
#ՄինասԱվետիսյան #ԳավառիՊատկերասրահ #Մինաս #ծննդյանօր #ՀրաչյաԲունիաթյան
10/07/2026
Նորատուս գյուղի «Discovery Zone» կենտրոնի սաները եղան Գավառի Հ․ Բունիաթյանի անվան պատկերասրահում։
05/07/2026
🌊 Կապուտակ Սևանը՝ Արփենիկ Նալբանդյանի աչքերով
Արփենիկ Նալբանդյանի գործերում բնությունն ու մարդիկ շնչում են առանձնահատուկ ջերմությամբ և լույսով։ Լինելով ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի հիմնադիր դասախոսներից մեկը՝ նա իր ստեղծագործական 25 տարվա ընթացքում հասցրեց ստեղծել շուրջ 300 կտավ։ Նրա տաղանդը հավասարապես փայլում էր թե՛ բարդ կոմպոզիցիոն պատկերներում, թե՛ հոգեբանական դիմանկարներում և թե՛ հայրենի բնության պատկերներում։
Այս թեթև ու թափանցիկ էտյուդում նկարչուհին կարողացել է որսալ Սևանի ակնթարթային տրամադրությունը, ջրի ու երկնքի անեզր խաղը։ Նրա վրձնահարվածները փոխանցում են այնպիսի անմիջականություն, որ թվում է՝ հենց նոր կանգնել ես լճափին ու զգում ես Սևանի զով քամին։
Այսօր նկարչուհու թողած հարուստ ժառանգությունը զարդարում է Հայաստանի և Վրաստանի ազգային պատկերասրահները, տարբեր թանգարաններ ու մասնավոր հավաքածուներ։ Իսկ մենք մեծ սիրով հրավիրում ենք ձեզ Գավառի պատկերասրահ՝ տեղում վայելելու հայկական արվեստի այս լուսավոր պատառիկը։
🖼️ Արփենիկ Նալբանդյան, Սևան, էտյուդ, 1958
#ԱրփենիկՆալբանդյան #ԳավառիՊատկերասրահ #Սևան
05/07/2026
✨Շնորհավոր ՀՀ Սամանադրության օրը
🇦🇲 Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։
Մայր օրենքն այն ամուր հիմնաքարն է, որը երաշխավորում է մեր պետականությունը, ժողովրդավարական արժեքները և, որպես մշակութային հաստատություն մեզ համար հատկապես կարևոր՝ ստեղծագործելու, մշակութային կյանքին մասնակցելու և ինքնաարտահայտվելու բացարձակ ազատությունը։
Ազգային ինքնությունն ու պետականությունը մարմնավորվում են ոչ միայն օրենքի տառով, այլև մեր հոգևոր ու նյութական ժառանգությամբ, որը դարեր շարունակ կերտել ու պահպանել է մեր ինքնատիպ դիմագիծը։
Շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր տոնի առթիվ՝ մեր հայրենիքին մաղթելով խաղաղություն, զարգացում և ամուր պետականություն։
-
July 5th marks the Constitution Day of the Republic of Armenia. 🇦🇲
The Constitution is the cornerstone that guarantees our statehood, democratic values, and, of fundamental importance to us as a cultural institution, the absolute freedom of creation, participation in cultural life, and self-expression.
National identity and statehood are embodied not only in the letter of the law but also in our spiritual and tangible heritage, which has shaped and preserved our unique identity for centuries.
We congratulate everyone on this important day, wishing our homeland peace, progress, and strong statehood.
#ՍահմանադրությանՕր #արիՀԱՊ #Հայաստան
30/06/2026
Գավառի պատկերասրահում բացվեց «Հաջողության կայծը» խորագրով ցուցահանդեսը։ Կայծը այն փոքրիկ,բայց զորեղ լույսն է,որից ծնվում է կրակը, իսկ մեր երեխաների այսօր ստեղծած աշխատանքները հաջողության այն փոքրիկ կայծերն են,որոնք դառնալու են վաղվա հաղթանակները։
Մեր հարկի ներքո ներկայացվեցին Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքները։Այս հրաշալի ստեղծագործությունները դեռ մի քանի օր կշարունակեն զարդարել մեր սրահը։ Սիրով հրավիրում ենք ձեզ հյուրընկալվելու մեզ և սուզվելու այս գունեղ, կախարդական ու ներշնչող աշխարհի մեջ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին' մեզ հետ համագործակցության համար։ Մեր պատկերասրահը պատրաստակամ է մասնակցություն ցուցաբերել բոլոր այն ձեռնարկներին,որոնք նպաստելու են մշակույթի տարածմանն ու մեր երիտասարդ տաղանդների հանրահռչակմանը։
#արիԳավառիպատկերասրահ
#արիցուցահանդես
#Գավառիմանկապատանեկանստեղծագործականկենտրոն
28/06/2026
Հ. Բունիաթյանի անվ. Գավառի պատկերասրահը
սիրով հրավիրում է բոլոր արվեստասերներին՝ ներկա գտնվելու երիտասարդ տաղանդների գույների ու երևակայության տոնին:
«Հաջողության կայծը» խորագիրը կրող ցուցահանդեսին կներկայացվեն Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների լավագույն, ինքնատիպ ու ջերմությամբ լի աշխատանքները:
Եկե՛ք միասին բացահայտենք մեր պատանիների ստեղծագործական աշխարհը և քաջալերենք նրանց։
📅 Մանրամասներ.
Օրը՝ Հունիսի 30
Ժամը՝ 15:00
Վայրը՝ Գավառի պատկերասրահ
📍 Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին կիսելու այս գեղեցիկ պահը:
✨ Բաց մի՛ թողեք տարվա ամենավառ ու տպավորիչ մշակութային միջոցառումներից մեկը:
#արիԳավառիպատկերասրահ
#ցուցահանդես
#Գավառիմանկապատանեկանստեղծագործականկենտրոն