Արմաթ I Գանձակի N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց

Արմաթ I Գանձակի N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արմաթ I Գանձակի N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց, Gandzak, Gavar.

ԱՏՁՄ-ի կողմից իրականացվող Արմաթ ծրագրով 10-18 տարեկան երեխաներն ԱՆՎՃԱՐ սովորում են՝
Ծրագրավորման հիմունքներ
Ռոբոտաշինություն
Եռաչափ մոդելավորում և տպագրություն
Աշխատանքներ CNC հաստոցով

Խմբավար՝ Գևորգ Ղարիբյան

23/12/2025

❓ Ինչպե՞ս է երեխան սովորում տրամաբանորեն մտածել
❓ Ինչպե՞ս է ձևավորվում ճիշտ, հերթական մտածողություն
❓ Ինչպե՞ս է սկսվում ծրագրավորման իրական ընկալումը

👉 Այս ամենի հիմքում է Aghues ծրագիրը։

🧩 Aghues-ը օգնում է երեխային․
✔️ մտածել քայլ առ քայլ
✔️ հասկանալ պատճառ–հետևանք կապերը
✔️ սովորել խնդիր լուծել, ոչ թե գուշակել
✔️ զարգացնել ուշադրություն և համբերություն

📚 Խմբակում Aghues-ը օգտագործվում է որպես
ալգորիթմիկ մտածողության ամուր հիմք,
որից հետո երեխան ավելի հեշտ է սովորում՝
Scratch, ծրագրավորում, ռոբոտաշինություն և ինժեներական առարկաներ։

18/12/2025

🦖🎮 Google Dino խաղը՝ Aghues ծրագրով

Aghues ծրագրով ստեղծում ենք Google Dino հայտնի խաղի պարզ տարբերակը։

17/12/2025

#Ծրագրավորում #Կրիա #Քառակուսի #Ուսուցում #Արմաթ
🐢🟥 Կրիայով ծրագրավորում

Ծրագրի մեջ կրիան 🐢 գծում է քառակուսի։
Քառակուսու կողմի չափը մուտքագրում է օգտատերը,
իսկ կրիան 🐢 հենց այդ չափով է կատարում քառակուսու գծագրությունը։

17/12/2025

🔧💧 Arduino-ով ուսուցողական աշխատանք

Այս փոքրիկ նախագծով մենք օգտագործում ենք Arduino տպասալ և խոնավության սենսոր 📟
Սենսորը չափում է օդի խոնավությունը, իսկ տվյալները անմիջապես ցուցադրվում են էկրանին։

17/12/2025
17/12/2025

Ստեղծում ենք Pac-Man խաղը Aguhes-ով։💻

08/12/2025

Կատարում ենք քայլային շարժիչով փոքրիկ աշխատանք

27/03/2025

Հայրենասիրությունը, քաջությունը և պատասխանատվությունը
հերոսների ամենակարևոր արժեհամակարգերն են։
Կրիաները՝ Լեոն, Միկին, Թոնին և Ռաֆը, խաղաղ զբոսնում էին,
երբ հանկարծ չարագործ ռոբոտները ներխուժեցին Հայաստան ու
գողացան երկրի խորհրդանիշը՝ եռագույնը։ Մեծ աղետ սկսվեց.
հողի վրա ճաքեր առաջացան, օդը լցվեց խավարով,և խուճապը
տարածվեց մարդկանց շրջանում։ Կրիաները, տեսնելով այս ամենը,
հասկացան, որ այլևս ժամանակ չկա.
նրանք պետք է շտապեն հետ բերել Հայաստանի դրոշը։ Միայն
նրանց համարձակությունն ու թիմային ոգին կարող են
վերականգնել արդարությունը։ Կկարողանա՞ն նրանք դիմակայել
վտանգներին ու վերադարձնել Հայաստանի դրոշը։
Մարտահրավերը սկսվում է՝ փորձության ենթարկելով
կրիաների ողջ ուժն ու նվիրվածությունը։

https://scratch.mit.edu/projects/1146840072

27/03/2025

Մեր Ninja Armats խաղը անցել էր մարզային փուլ, որը այսօր տեղի ունեցավ Մարտունի քաղաքում։ Անկախ արդյունքներից՝ այս ընթացքում յուրաքանչյուր սան ունեցավ իր ձեռքբերումները։ Շնորհավորում եմ թիմին՝ Ատոմին, Արսենին, Սաշային, Միշային և Գագիկին։ Ամեն մեկը իր կարողությամբ նպաստեց աշխատանքի իրականացմանը։ Խաղը չհաղթահարեց այս փուլը՝ ամբողջական չլինելու պատճառով, բայց հուսով եմ, որ թիմը կզարգացնի իր կարողություններն ու գիտելիքները՝ հաջորդ մարտահրավերին պատրաստ լինելու համար։

Photos from Արմաթ I Գանձակի N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց's post 14/01/2025

Տեղադրվեց ևս մեկ դպրոցական զանգի ավտոմատացման համակարգ Ստեփանավանի դպրոցներից մեկում, որը ստեղծել է մեր սան՝ Ատոմ Հակոբյանը։ Շարունակում ենք կիրառել մեր գիտելիքները իրական խնդիրների լուծման վրա։

Want your school to be the top-listed School/college in Gavar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Gandzak
Gavar
1201

Opening Hours

Saturday 11:00 - 14:00
Sunday 11:00 - 14:00