📚Մկրտիչ Արմեն - Հեղնար Աղբյուր
📱Տեսանյութը պատրաստեց ՝ Xanum Khachatryan
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation
🎥 Նկարահանումը իրականացվել է Աժդահակ սոցիալ բնապահպանական կենտրոն - ում
Գեղարքունիքի միջնակարգ դպրոց
📜 Կրթությունն ազատության ավելի լավ պահապան է, քան մեծաքանակ բանակը
24/12/2025
📚 Նախագծային աշխատանք — Ռուսերեն առարկայից (7-րդ դասարան)
🧵 Թեմա՝ «Նորաձևության պատմություն» / «История моды»
🧑🏻🎓• Սովորողները ներկայացրին նորաձևության զարգացման հիմնական փուլերը։
• Ծանոթացան տարբեր դարաշրջանների հագուստի առանձնահատկություններին։
• Հարստացրին ռուսերեն լեզվական բառապաշարը թեմային համապատասխան տերմիններով։
📜 Նախագծային աշխատանքը նպաստեց լեզվական, ստեղծագործական և հետազոտական կարողությունների զարգացմանը՝ միաժամանակ բարձրացնելով սովորողների հետաքրքրությունը առարկայի նկատմամբ։
22/12/2025
🎨📘Նախագծային աշխատանք (11-րդ դասարանում) արվեստ առարկայից:
🏛️ Թեմա՝ «Վերածնունդ»
📚 Նախագծի շրջանակում՝ սովորողները ուսումնասիրեցին Վերածննդի ժամանակաշրջանի արվեստը, գաղափարախոսությունն ու դրա ազդեցությունը մշակույթի զարգացման վրա։
🧑🏻🎓• Ներկայացվեցին Վերածննդի շրջանի հայտնի արվեստագետների կյանքն ու ստեղծագործական ուղին։
• Քննարկվեցին նրանց ամենահայտնի գործերը և դրանց նշանակությունը համաշխարհային արվեստում։
🎭• Կատարվեցին համեմատություններ Վերածննդի ժամանակաշրջանի գրականության և արվեստի միջև։
• Քննարկվեց Վերածննդի գաղափարների արտացոլումը ժամանակակից ամերիկյան գրականության մեջ։
• Վերլուծվեցին Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը» և Դեն Բրաունի ստեղծագործությունները՝ «Ինֆերնո», «Հրեշտակներ և դևեր»։
🎬 Սովորողները նշեցին, որ նշված ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են նաև հայտնի ֆիլմեր, որոնք նպաստել են Վերածննդի գաղափարների և դասական գրականության տարածմանը ժամանակակից մշակույթում։
21/12/2025
🧪 Նախագծային աշխատանք 10-րդ դասարանում (բնագիտություն առարկայից)
🧬 Թեմա՝ «Սպիտակուցների դերը մարդու կյանքում»
📚 Նախագծի շրջանակում՝ սովորողները ուսումնասիրեցին սպիտակուցների կառուցվածքը և նշանակությունը մարդու օրգանիզմում։
👩🔬👨🔬 • Քննարկվեցին սպիտակուցների գործառույթները՝ աճ, զարգացում և առողջության պահպանում։
• Վերլուծվեցին սպիտակուցներով հարուստ սննդամթերքները և դրանց ազդեցությունը մարդու կյանքի վրա։
Լաբորատոր փորձ՝
🔬• Սովորողները իրականացրին լաբորատոր փորձ՝ սպիտակուցների առկայության հայտնաբերման նպատակով։
• Կատարեցին դիտարկումներ և արձանագրեցին արդյունքները։
🧫• Ամրապնդեցին տեսական գիտելիքները գործնական փորձի միջոցով։
• Զարգացրին հետազոտական և փորձարարական հմտությունները։
Նախագծային աշխատանքը նպաստեց սովորողների գիտական մտածողության ձևավորմանը և բնագիտական գիտելիքների խորացմանը։
👩🏻🏫 Ուսուցիչ ՝ Ն.Դռնոյան
20/12/2025
📌Նախագծային աշխատանք — 9-րդ դասարանում՝ համաշխարհային պատմություն առարկայից։
📚Թեմա՝ «Ազգային ինքնության մարտահրավերները բազմազգ պետություններում և դրանց արտացոլումն այսօր»
📘 Նախագծի շրջանակում՝ սովորողները ուսումնասիրեցին ազգային ինքնության ձևավորման և պահպանման խնդիրները բազմազգ պետություններում՝ ժամանակակից աշխարհի համատեքստում։
👩🎓👨🎓 • Կատարեցին հետազոտություններ տարբեր բազմազգ պետությունների օրինակներով։
• Վերլուծվեցին մշակութային, լեզվական և սոցիալ-քաղաքական գործոնները։
• Քննարկվեց ազգային ինքնության դերը գլոբալացման պայմաններում։
📜 Աշխատանքը նպաստեց քաղաքացիական գիտակցության, համագործակցության և հետազոտական հմտությունների զարգացմանը։
👩🏻🏫 Ուսուցիչ՝ Լ.Աբրահամյան
19/12/2025
🔬 Լաբորատոր աշխատանք — Կենսաբանություն (7-րդ դասարան)
🐟 Թեմա՝ «Ձկների արտաքին կառուցվածքը և տեղաշարժման առանձնահատկությունները»
🧠 Դասի ընթացքում՝
• Սովորողները իրականացրին ձկան հերձում ուսումնական նպատակներով։
• Ուսումնասիրվեց ձկների ներքին օրգանների կառուցվածքը։
🧪• Սովորողները առանձնացրին ձկան ներքին օրգանները։
• Դասավորեցին դրանք պաատառի վրա։
• Նշեցին յուրաքանչյուր օրգանի անվանումը և գործառույթը։
🌡️• Լաբորատոր աշվատանքը նպաստեց կենսաբանության նյութի ավելի խոր ըմբռնմանը և ուսուցման արդյունավետ կազմակերպմանը։
Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» ֆիլմը նկարահանվել է ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation - ի կողմից «Ֆիլմ,ֆիլմ,ֆիլմ» մրցույթի շրջանակներում։
👩🏻🏫 Ուսուցիչ՝ Խանում Խաչատրյան Xanum Khachatryan
👧🏻 Սովորողներ՝ Նարե Այվազյան, Մարի Առաքելյան, Մարի Հարոյան
#ԿԶՆԱԿ
18/12/2025
📌 Նախագծսյին աշխատանք 8- րդ դասարանում
🌍Առարկա՝ Աշխարհագրություն
✈️ Թեմա՝ «Զանգվածային տուրիզմի աշխարհագրական հետևանքները Եվրոպայում»
📘 Սովորողները ուսումնասիրեցին զանգվածային տուրիզմի ազդեցությունը Եվրոպայի տարբեր տարածաշրջանների վրա՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական տեսանկյուններից։
👩🎓👨🎓 • Սովորողները կատարեցին հետազոտական աշխատանքներ եվրոպական տարբեր երկրների վերաբերյալ։
• Վերլուծեցին զանգվածային տուրիզմի դրական և բացասական հետևանքները։
🍽️• Ներկայացվեցին եվրոպական տարբեր երկրների ավանդական ուտեստներ։
• Պատրաստվեցին թեմային համապատասխան մակետ՝ արտացոլելով ուսումնասիրված նյութը։
👩🏻🏫 Ուսուցիչ՝ Վ.Վարդանյան
18/12/2025
👩🏻🏫Ջերմորեն շնորհավորում ենք անգլերենի ուսուցչուհի Անժելա Գիչունցին՝ AELTA /Armenian English Language Teachers' Association/ (Հայաստանի անգլերենի ուսուցիչների ասոցիացիա) անդամ դառնալու կապակցությամբ:
17/12/2025
📌7-րդ դասարանում անցկացվեց նախագծային աշխատանք հասարակագիտություն և գրականություն առարկաների համատեղ շրջանակում։
🐎Թեմա՝ Ակսել Բակունց - Սպիտակ ձի
📜 Սովորողները ներկայացրին Ակսել Բակունցի «Սպիտակ ձի» ստեղծագործության գաղափարական ուղղվածությունն ու սյուժեն։
👨🏻⚖️Աշխատանքի ավարտին կազմակերպվեց դերային խաղ՝ դատավարության ձևաչափով, որի միջոցով սովորողները զարգացրին քննադատական մտածողությունը, բանավոր խոսքը և թիմային աշխատանքի հմտությունները:
👩🏻🏫 Ուսուցիչներ՝ Ռ.Հակոբյան, Ս.Աբրահամյան
16/12/2025
📐Նախագծային աշխատանք երկրաչափություն առարկայից (8-րդ դասարան)
📌Թեման՝ «Դինամիկ մաթեմատիկա»
🖥️ Օգտագործված ծրագրեր՝
• GeoGebra
• Cabri 3D
• GraphCalc
👧🏻👦🏻Սովորողները ծանոթացան դինամիկ
մաթեմատիկական ծրագրերի հնարավորություններին։Կատարեցին գործնական աշխատանքներ և ստեղծեցին մոդելներ թվային միջավայրում։
📊 Արդյունքում սովորողները ակտիվորեն աշխատեցին ծրագրային միջավայրում։ Զարգացրին մաթեմատիկական մտածողությունը և տեխնոլոգիական հմտությունները։ Ամրապնդեցին տեսական գիտելիքները գործնական կիրառման միջոցով։
👩🏻🏫 Ուսուցիչ՝ Ս. Մարկոսյան
16/12/2025
📌Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ, որը նպատակ ուներ նպաստել սովորողների գիտելիքների և մտածողության զարգացմանը։
🏢Միջոցառումն իրականացվեց Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։
Խաղի կազմակերպիչն էր Մկրտիչ Հակոբյանը։
🧩Ինտելեկտուալ խաղը անցկացվեց ակտիվ և կազմակերպված մթնոլորտում՝ ապահովելով ուսուցողական և մրցակցային ձևաչափ։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Address
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |