14/05/2026
Սիրով տեղեկացնում ենք, որ Ընտանիքի միջազգային օրվա շրջանակում մայիսի 15-ին, ժամը 10:00-ին, Եզնիկ Կողբացի 69 հասցեում կկազմակերպվի ընտանեկան կրթական-ժամանցային միջոցառում՝ միտված ծնող-երեխա համագործակցության ամրապնդմանը, ընտանեկան արժեքների զարգացմանն ու համատեղ ակտիվ ժամանցի կազմակերպմանը։
☝🏻Միջոցառման ընթացքում նախատեսվում են՝
• ծնող-երեխա համագործակցային խաղեր և առաջադրանքներ,
• ընտանեկան սպարտակիադա,
• դիսկոտեկային ժամանց,
• մուլտհերոսների մասնակցություն և փրփուրային (foam party) շոու երեխաների համար,
• հյուրասիրություն
• մրցանակների և շնորհակալագրերի հանձնում։
Հայկական ավանդական շուրջ պար
Միջոցառման ավարտին կանցկացվի «Ամենաակտիվ ընտանիք» մրցանակաբաշխությունը։
Սիրով հրավիրում ենք բոլոր ընտանիքներին մասնակցելու և միասին անցկացնելու ջերմ, ակտիվ և հիշարժան օր։
Մուտքը անվճար է
18/04/2026
😇 Ընկեր Գոռը իր գործին մոտենում է լուրջ ու պատասխանատու։ Միշտ փորձում է անել ամեն ինչ ճիշտ և ժամանակին։
Նրա մեջ առանձնանում են աշխատասիրությունն ու հանգիստ, ադեկվատ վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ Հեշտ է աշխատել իր հետ, որովհետև պահում է խոսքը և չի խուսափում պարտականություններից։
😊 Իր օրինակով ցույց է տալիս, թե ինչ է նշանակում լինել նորմալ ու վստահելի մարդ թիմում։
😇 Հարգանք նման մարդկանց 👏
16/04/2026
🫂Գառնի գյուղի մասնաճյուղում մեր կրթական և վերականգնողական աշխատանքը կառուցված է մանկավարժական հիմնարար սկզբունքների վրա՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում և ներառական զարգացում։
😊Մասնաճյուղում իրականացվում են ադապտիվ ֆիզկուլտուրայի դասեր, որոնք ուղղված են երեխաների շարժողական հմտությունների զարգացմանը, մարմնի կոորդինացիայի բարելավմանը և ընդհանուր ֆիզիկական ակտիվության բարձրացմանը։ Դասերը կազմակերպվում են խաղային և մոտիվացնող մեթոդներով, ինչը նպաստում է երեխաների ներգրավվածությանը և հետաքրքրության պահպանմանը։
☝🏻Մեր մասնագետները կարևորում են ոչ միայն ֆիզիկական զարգացումը, այլև երեխաների հոգեբանական հարմարավետությունը, ինքնավստահության ձևավորումը և սոցիալական հմտությունների զարգացումը։ Յուրաքանչյուր պարապմունք իրականացվում է սիրով, հոգատարությամբ և մասնագիտական պատասխանատվությամբ։
✌🏻Գառնի գյուղի մասնաճյուղը հանդիսանում է մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա ստանում է աջակցություն, ուշադրություն և հնարավորություն՝ զարգանալու իր առավելագույն ներուժով։❤️