Սիսիանի գիտելիքի նորարարական հաբ / Sisian Innovation Knowledge Hub
Հնարավորություն՝ ձեռք բերելու աշխատաշուկայում պահանջարկված նոր հմտություններ։
🍓🍓🍓Շա՜տ համեղ են. դուք էլ փորձե'ք...
🍓🍓🍓 «ՍՔԱՅ» ակումբի նախաձեռնությամբ ելակի նոր սորտեր աճեցվեցին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ջերմատանը, այնուհետև ելակները ստացան ապրանքային տեսք և հանվեցին վաճառքի։
🍓🍓🍓Սա սոցիալական ձեռներեցության օրինակ էր, թե ինչպես կարելի է գաղափարը վերածել գործի և ստանալ եկամուտ։
🍓🍓🍓Գաղափարի իրականացման ողջ ընթացքում ՍՔԱՅ֊ականները ստացել են ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի մասնագետների աջակցությունը։
🍓🍓🍓Ծրագրին մասնակցել են նաև ուսանողները` իրենց պրակտիկան անցկացնելով ջերմատանը։
🍓🍓🍓Արցախից տեղահանված և սոցիալապես անապահով առնվազն 10 ընտանիք առաջիկայում կստանա ելակի սածիլներ։
🍓🍓🍓 Այս ամենը իրականացվում է «Ելակների և ծաղիկների սածիլների աճեցում՝ ջերմատան պայմաններում» ծրագրի շրջանակում։
💶 Ֆինանսավորումը` "World Vision" կազմակերպության։
#Ծաղկատունկ
🌼🌺🌼Սիսիան քաղաքի տարածքում իրականացված ծաղկատունկը «ՍՔԱՅ» ակումբի կողմից իրականացված «Ելակների և ծաղիկների սածիլների աճեցում՝ ջերմատան պայմաններում» ծրագրի բաղադրիչներից մեկն էր ։
🌸🌱 Ծաղիկների սածիլները «ՍՔԱՅ» անդամներն ու ուսանողները մասնագետների աջակցությամբ աճեցրել են ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ջերմատանը։
✅️Սա միջոց էր սոցիալական ձեռներեցության վերաբերյալ դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները կիրառելու կյանքում։
🟠Ծրագիրը ֆինանսավորել է "World Vision" կազմակերպությունը։
#Ծաղկատունկ
21/06/2025
🍓🍓🍓Նախապատրաստում ենք մեր արտադրանքի պիտակներն ու տարաները։
🍓«Ելակների և ծաղիկների սածիլների աճեցում՝ ջերմատան պայմաններում» ծրագիրն իրականացվում է Սիսիանի «ՍՔԱՅ» ակումբի կողմից "World Vision" կազմակերպության ֆինանսավորմամբ։
🍓Ելակները, որ շուտով կհանվեն վաճառքի, «ՍՔԱՅ» անդամներն ու ուսանողները մասնագետների աջակցությամբ աճեցրել են ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ջերմատանը՝ սոցիալական ձեռներեցության վերաբերյալ դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները կիրառելով կյանքում։
19/06/2025
🌺Աշխատանքային եռուզեռ` ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսական կենտրոնում...
🌼Ծաղիկների սածիլների խնամք, տեսակավորում...
19/06/2025
Մենք սիրում ենք մեր Սիսիանը...
18/06/2025
📌 ԿԱՄԱՎՈՐ ՋՈԿԱՏԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
💁♀️ Սիրելի ուսանողներ
✅️ «Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական ճամբարի կազմակերպման համար անհրաժեշտ են կամավոր ջոկատավարներ։
Ճամբարային հավաքներին մասնակցելու են Երևանի բոլոր վարչական շրջաններից, ՀՀ-ի բոլոր մարզերից, Արցախից տեղահանված, սփյուռքից և ՀՀ մանկատներից պատանիներ՝ աղջիկներ և տղաներ, այդ թվում՝ գործընկեր կառույցների աշխատակիցների 8-15 տարեկան երեխաներ:
👉Հերթափոխները կազմակերպվելու են ս.թ. հունիսի 27-ից մինչև օգոստոսի 21-ը: Յուրաքանչյուր հերթափոխում (10-օրյա տևողությամբ) ընդգրկված է լինելու 300 երեխա: Ճամբարային հավաքներն անցկացվելու են Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում գտնվող «Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական և հանգստի համալիրում:
Ջոկատավարների տեղափոխումն իրականացվելու է ԵԿՄ վարչության բակից (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 22):
🔗 Ավելին՝ կից հղումով
https://bit.ly/445xinj
18/06/2025
🌸🌱 Ծաղկատունկ. գեղեցկացնում ենք մեր քաղաքը
🌼 «Սոցիալական ձեռներեցություն» մոդուլի շրջանակում «ՍՔԱՅ» ակումբի կողմից իրականացվող «Ելակների և ծաղիկների սածիլների աճեցում՝ ջերմատան պայմաններում» ծրագրի հերթական փուլն էր՝ ծաղկատունկը։
📍Ծաղիկների սածիլները «ՍՔԱՅ» անդամներն ու ուսանողներն աճեցրել են ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ջերմատանը։
💚 Ծրագիրն իրականացվում է "World Vision" կազմակերպության ֆինանսավորմամբ։
Տեսանյութը` շուտով🤗
#Ծաղկատունկ2022
13/06/2025
Փաստերի ստուգման ճամբար – Mediainitiatives Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում իրականացնում է փ...
10/06/2025
🌸 Վաղը`ծաղկատունկ երիտասարդների նախաձեռնությամբ 🌿
🌼 Սիսիանի «ՍՔԱՅ» ակումբը
«Ելակների և սածիլների աճեցում՝ ջերմատան պայմաններում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է ծաղկատունկ քաղաքի տարածքում։
🌼 Սերմերը ձեռք են բերվել "World Vision" կազմակերպության աջակցությամբ, աճեցվել ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ջերմատանը։ Խնամքը մասնագետների հսկողությամբ իրականացրել են ուսանողները։
30/05/2025
📌 Շարունակում ենք ուսումնասիրել սոցիալական ձեռներեցություն։
Սիսիանի «ՍՔԱՅ» ակումբի անդամները «Մարքեթինգ» մոդուլի շրջանակում կայացած հերթական հանդիպումներում սովորեցին՝
📍 մշակել մարքեթինգային ռազմավարություն,
📍 հաշվարկել ապրանքի գինը և գտնել ճիշտ գնորդին,
📍կազմել իրացման և տարածման պլաններ:
🎯 Տեսական գիտելիքները վերածվում են գործնականի «Ելակների և ծաղիկների սածիլների աճեցում` ջերմատան պայմաններում» համայնքային հերթական ծրագրի շրջանակում։ Դրա շնորհիվ երիտասարդները լիարժեք կպատկերացնեն գաղափարից մինչև արտադրանք, փաթեթավորում և վաճառք շղթան։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Erewan
052