05/04/2022
🍀 🍀Մեր` Կրծքով կերակրելու սենյակ նախաձեռնությունը դարձավ 8 տարեկան։🎈🥳🥳
Այն այսքան տարի միայն աճում և զարգանում է (արդեն ունենք 46.000-ից ավել անդամ), համալրվում է նորանոր մասնագետներով և սրտացավ մայրիկ ադմիններով, որոնք պատրաստ են ժամեր տրամադրել դրա կարիքը շատ ունեցող այլ մայրիկների։
Մենք աշխատում ենք մի համերաշք ընտանիքի պես` իրար աջակցելով, կրթելով, քննարկելով, սովորելով և ամեն մեկիս հիվանդացած բալիկի հետ սրտացավ մոտեցմամբ։ Մաղթում ենք թե´ խմբին, թե´ www.kksenyak.am կայքին, և թե´ Կրծքով կերակրելու սենյակ նախաձեռնությանը շարունակել աշխատել և մասնագիտանալ, ելքեր գտնել, լավ ծրագրերը իրականացնել և ավելի լայն շրջանակներով ընտանիքների կրթել։
Մայրիկներ ջան, ձեզ էլ շնորհակալ ենք, որ հարգում եք մեր կանոնները և կարողանում եք պահպանել սիրալիր միջավայր և հիմնականում աջակցել իրար։
Տոնդ շնորհավոր, մեր շատ սիրելի խումբ❤️ 🤱
Կրծքով կերակրելու սենյակ
Search for: Միացեք մեզ և տվեք ձեզ անհանգստացնող հարցերը մեր էջում: Ձեզ կպատասխանեն կրծքով կերակրելու մասնագետները և փորձառու մամաները:ՀայտարարությունՏրվում է վարձով Med...
01/03/2022
Երեխայի հավաքած քաշով պետք է որոշել երեխան կշտանում է, թե՛ ոչ։
30/01/2022
Նորածինը բալիկը միայն երեք կենսական պահանջ ունի.
1) Մայրիկի գիրկը ՝ ձեռքերի մեջ տաքանալու համար
2) Կուրծքը՝ սնվելու համար
3) Մայրիկի ֆիզիկական ներկայությունը՝ իրեն անվտանգ ու ապահով զգալու համար։
Կրծքով Կերակրման շնորհիվ միանգամից բավարարվում են բոլոր երեքը 🤱🏻🤱🏼🤱🏽🤱🏾🤱🏿♥️🌷
A newborn baby has only three demands
They are warmth in the arms of its mother, food from her breast, and security in the knowledge of her presence . Breastfeeding satisfies all three 🤱🏻🤱🏿🤱🏾🤱🏽🤱🏼♥️🌷
Repost from
12/09/2021
#կկՄայրեր Մարզուհի Սոֆի Փաուերն է՝ մրցումների ժամանակ բալիկին կերակրելիս, ♥️🌷🤱🏻մեջբերում եմ.
-Այն փաստը, որ ես հրապարակայնորեն կերակրում եմ բալիկիս անակնկալի է բերում ու ավելի անհանգստացնում մարդկանց, քան այն, որ ես 106 մղոն վազում եմ ծննդաբերելուց ընդամենը երեք ամիս անց։ 🤦🏻♀️ #ԵսԱջակցումեմԿերակրողՄայրերին ♥️🤱🏻
25/05/2021
Շատերդ կմտածեք, թե արդյո՞ք արժե
միասին լոգանք ընդունել 🛁 , արդյոք արժե այդքան ջանք ու ժամանակ ծախսել 🤔. վստահ կարող եմ ասել` արժե🤍:
🤱 Միասին լոգանքը ոչ միայն հանգստացնող է, այլև թույլ է տալիս մորն ու մանկանը ունենալ մաշկը մաշկին շփում, խթանում է մոր կաթնարտադրությունը, լավացնում երեխայի և մոր ինքնազգացողությունը☀️:
Ձեր լոգարանը պետք է հաճելի տաք լինի✨: Պատրաատեք մի քանի մեծ սրբիչ և հագուստ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար: Հնարավոր է նույնիսկ ցանկանաք մոմ վառել ու մի փոքր թուլացնել լույսերը: Դա ձեզ թույլ կտա երկուսով ավելի հանգստանալ relaxing 👼🏻:
Ձեզ օգնական է պետք, և ամենալավ օգնականը, այս դեպքում, հայրիկն է👩❤️👨, ով ձեզ կփոխանցի երեխային, ինչպես նաև լոգանքից հետո կվերցնի երեխային, կփաթաթի սրբիչով, մինչ դուք էլ դուրս կգաք ջրից:
❗️Այնուամենայնիվ, եթե միայնակ եք և ցանկանում եք լողանալ ձեր երեխայի հետ, կարևոր է կատարել հետևյալ քայլերը.
✅ երեխային դնել իր զամբյուղի կամ քարսիթի մեջ, մտնել ջրի մեջ, նստել (սա կապահովի չսահելը) ու նոր միայն բարձրացնել երեխային իր տեղ ու բերել ձեզ մոտ: Նստելը ապահովում է ձեր անվտանգ դիրքը` նախքան ձեր երեխային վերցնելը: Երեխային նորից նստեցրեք իր տեղը, նախքան ջրից դուրս գալը:
✅ Անկախ նրանից, թե որևէ մեկն օգնում է ձեզ, թե միայնակ եք, լոգարանում սրբիչներ փռեք հատակին, որ չսահեք:
✅ Ստուգեք ջրի 💦 ջերմաստիճանը, այն պետք է ձեր մարմնի ջերմաստիճանից մի փոքր տաք լինի: Այնքան ջուր լցրեք, որ պառկելիս ծածկի ձեր կիսածալված ոտքերը:
✅ Երեխային պառկեցրեք ձեր ոտքերի վրա, կարծես գրկած երեխային, դեմքով դեպի ձեզ, ունեցեք փոքրիկ սրբիչներ, որոնցով կլվանաք երեխային ու պատրաստ եղեք կերակրել: Դա կհանգստացնի ձեզ երկուսիդ:
🤱 Կրծքով կերակրելու դեպքում պետք կլինի նստել, որ կուրծքը ջրից դուրս լինի, երեխան պառկած լինի կարծես ձեր որովայնի վրա: Ստուգեք ջրի մակարդակը, երեխայի դեմքը պետք է ազատ լինի ջրից 👶:
Երբ երեխան պատրաստ է ավարտելու լոգանքը, փաթաթեք երեխային սրբիչով, տվեք հայրիկին, եթե միայնակ եք, դրեք քարսիթի մեջ, դուք էլ սրբիչով փաթաթվեք ու դուրս եկեք ջրից` երեխային հագցնելու ու հագնվելու համար: ☘️ Լոգանքից հետո վայելեք ձեր հանգիստը ննջասենյակում:
📍 Նախապատրաստումը համատեղ լոգանքի առանցքային մասն է, այն կարող է հաճելի փորձ դառնալ ձեզ համար: Այն թույլ կտա,որ մայրիկը հանգստանա և թարմանա, ինչպես նաև կստեղծի մի քանի հիանալի հնարավորություններ մայրիկի և երեխայի կապը խորացնելու համար🧡: Նորածիններին 👶 կօգնի էլ ավելի անվտանգ ու ապահով զգալ: Համատեղ լոգանքի մեծ առավելությունն այն է, որ ընթացքում ձեր փոքրիկը կարող է կրծքով կերակրվել 🤱 ❤️
24/05/2021
Ինչպե՞ս նախապատրաստվել կրծքով կերակրելուն
21/05/2021
#միֆեր
Սիրելի մայրիկներ, վերջերս անընդհատ քննարկում ենք կրծքի կաթի յուղոտ ու անյուղ լինելը։ Խմբում ունենք շատ նոր անդամներ, ովքեր հաճախ գրում են կկ մասին՝ հիմնվելով միֆերի վրա։
Չկա անյուղ և յուղոտ կաթ, քանի որ կաթի յուղայնությունն անընդհատ փոխվում է:
Չնայած ճարպերը մայրական կաթի հարաբերականորեն փոքր մասն են կազմում՝ նրանք են մայրական կաթի կալորիականության համար հիմնական պատասխանատուները: Կաթի ճարպերի քանակը շատ փոփոխական է: Հարյուր միլիլիտր հասուն մայրական կաթը պարունակում է մոտավորապես 73 կիլոկալորիա: Սակայն կաթի կալորիականությունը զգալիորեն տատանվում է:
Յուղոտ և անյուղ կաթի առասպելը ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր կայքում՝ https://kksenyak.am/3492-2/
23/04/2021
Համբուրելով մայրը պաշտպանում է իր երեխային։
06/04/2021
Կրծքերս ցավում են: Ի՞նչ կարող եմ անել
Կրծքերս ցավում են: Ի՞նչ կարող եմ անել | Կրծքով կերակրելու սենյակ
1ShareՆրանց համար, ովքեր նոր են սկսում կրծքով կերակրել, կերակրելը կարող է դառնալ ցավոտ և լարված պրոցես: Ցավացող կրծքերով կանանց շատ ... Կարդալ...