«Պատանի առաջնորդների դպրոց»-ի 2025–2026 ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր միջոցառման ամենատպավորիչ պահերը՝ մեկ տեսանյութում։ ✨
Շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին եղել են մեր կողքին։ 💛
📍 Հատուկ շնորհակալություն Վաղարշապատի համայնքապետարան / Vagharshapat municipality միջոցառումը հյուրընկալելու և աջակցելու համար։
Պատանի առաջնորդների դպրոց
Առաջնորդության զարգացման կրթական ծրագիր
🎓 2 տարիքային խումբ՝ 11-13 և 14-19 տարեկան
Ընդունելությունը՝ գրավոր և բանավոր քննությամբ
Տևողությունը՝ 6 ամիս
Վեց ամիս տևող դասընթացների ընթացքում պատանիներին փոխանցում ենք արժեքների, հմտությունների և գիտելիքի ամուր պաշար, որոնք անհրաժեշտ են կյանքում և աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։
10/07/2026
Կայացավ «Պատանի առաջնորդների դպրոց»-ի Առաջնորդության զարգացման դասընթացի 2025–2026 ուսումնական տարվա ավարտական միջոցառումը, որի ընթացքում մեր շրջանավարտները ստացան իրենց ավարտական վկայականները։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր բանախոսներին, գործընկերներին և աջակիցներին, ովքեր իրենց արժեքավոր ներդրումն ունեցան այս հաջողության մեջ։
Ձեր աջակցության շնորհիվ մենք միասին կշարունակենք ձևավորել ապագայի առաջամարտիկներին։ 💛
Ավարտական միջոցառումը հյուրընկալելու համար հատուկ շնորհակալություն Վաղարշապատի համայնքապետարան / Vagharshapat municipality։
🔹 «Պատանի առաջնորդների դպրոց»-ի ավարտական քննության տեսական մասը սաներին հնարավորություն տվեց ոչ միայն վերլուծելու ստացած գիտելիքները, այլև դրանք կապելու սեփական փորձի, արժեքների և ապագա քայլերի հետ։
Սաները ներկայացրին ծրագրի ընթացքում իրենց համար ամենաարժեքավոր երեք սեմինարների վերլուծությունը՝ անդրադառնալով ստացած գաղափարներին, անձնական բացահայտումներին և այն հարցին, թե ինչպես կարող են հետագայում կիրառել այդ գիտելիքները գործնական կյանքում։
Քննության կարևոր հատվածներից էր նաև Jonathan Livingston Seagull գրքի վերլուծությունը։ Սաները խոսեցին գրքի հիմնական գաղափարների, Ջոնաթանի կերպարի և նրա առաջնորդական հատկանիշների մասին՝ փորձելով կապել դրանք սեփական կյանքի ու ձգտումների հետ։
🔹 The theoretical part of the Young Leaders School final examination gave students the opportunity not only to reflect on the knowledge they had gained, but also to connect it with their personal experiences, values, and future goals.
Students presented analyses of the three most valuable seminars for them throughout the program, sharing the key ideas they learned, their personal insights, and how they plan to apply this knowledge in practice in the future.
Another important part of the examination was the analysis of Jonathan Livingston Seagull. Students explored the main ideas of the book, discussed Jonathan’s character and leadership qualities, and connected them to their own aspirations and understanding of leadership.
🔹 «Պատանի առաջնորդների դպրոց»-ի ավարտական քննությունն այս տարի միտված էր ոչ միայն ստացված գիտելիքների ստուգմանը, այլև իրական աշխատանքային փորձի ձեռքբերմանը, նախաձեռնողականության խթանմանն ու նոր կապերի ստեղծմանը։
Մեր սաների հաղթահարած 4 առաջադրանքներից այսօր առանձնացրել ենք առաջին երկուսը․
1️⃣ Գործնական պրակտիկա
Սաներն ընտրել էին տարբեր համայնքային ու բիզնես կազմակերպություններ, ուսումնասիրել դրանց գործունեությունն ու անցել կարճաժամկետ պրակտիկա։ Նրանք ներկայացրին իրենց դիտարկումները աշխատանքի մոդելի, թիմային մշակույթի և առաջնորդության վերաբերյալ, ինչպես նաև կիսվեցին ստացած փորձով ու սեփական առաջարկներով։
2️⃣ Միջազգային networking
LinkedIn-ի միջոցով սաները կապ հաստատեցին արտասահմանում սովորող և բնակվող ուսանողների հետ ու կազմակերպեցին օնլայն քննարկումներ։ Զրույցների ընթացքում ձևավորվեց միջազգային փորձի և գաղափարների փոխանակման հետաքրքիր ու ոգեշնչող միջավայր։
🎥 Կից տեսանյութում՝ սաների ելույթներից հատվածներ։
🔹 This year, the final examination of the Young Leaders School was designed not only to assess the knowledge gained throughout the program, but also to encourage real-world work experience, initiative, and the development of new connections.
Today, we would like to highlight the first two out of the four tasks successfully completed by our students:
1️⃣ Practical Internship
Students selected various community and business organizations, explored their activities, and completed short-term internships. During their presentations, they shared observations about work models, team culture, and leadership, as well as the experience they gained and their own suggestions and ideas.
2️⃣ International Networking
Through LinkedIn, students connected with peers studying and living abroad and organized online discussions. These conversations created an inspiring environment for international exchange of experience and ideas.
🎥 In the video, you can watch highlights from the students’ presentations.
11/05/2026
🔹️Պատանի առաջնորդների դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա ավարտական քննություն։
🔹️Final exam of the 2025-2026 academic year at the Young Leaders School.
09/04/2026
🔹️«Արժեքների բախում․ երբ սկզբունքները փորձության են ենթարկվում» թեմայով ուսանողների հետ ոգեշնչող հանդիպում անցկացրեց ՀՀ նախկին վարչապետ (1998-1999թթ․), տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։ Պրն. Դարբինյանն իր խոսքում առանձնակի շեշտադրեց անձի ինքնաճանաչողության, ընտանեկան ու ազգային պատասխանատվության գիտակցման դերը։ Մասնակիցների համար հատկապես տպավորիչ էր վեհ և արժանապատիվ կյանքի համատեքստում համամարդկային արժեքներ ստեղծելու ձգտման կարևորության մասին ուղերձը։ Շնորհակալ ենք պրն Դարբինյանին՝ պատանիներին նոր հորիզոններ բացահայտելու և արժեքային կարևոր շեշտադրումների համար։
🔹️"Former Prime Minister of Armenia (1998-1999), Doctor of Economics and Professor Armen Darbinyan held an inspiring meeting with students on the topic "Clash of Values: When Principles are Put to the Test".In his speech, Mr. Darbinyan placed special emphasis on the role of self-awareness and the consciousness of family and national responsibility. Participants were particularly moved by his message regarding the importance of striving to create universal human values within the context of a noble and dignified life.
We extend our gratitude to Mr. Darbinyan for opening new horizons for the youth and for highlighting these vital value-based perspectives."
03/04/2026
🔹️«Հայ Ազգային Տոնացույց» ՀԿ նախագահ Գոհար Գորգիսյանը ուսանողների հետ հանդիպեց ազգային առաջնորդության թեմայով։ Զրույցի առանցքում առկա մարտահրավերներն էին և այն կարևոր դերը, որն այսօր ունի երիտասարդությունը դրանց հաղթահարման գործում։ Հանդիպման շեշտադրումները վերաբերում էին ազգային արժանապատվությանը և ինքնագիտակցված անհատ ձևավորելու հրամայականին։ Լինելով Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դուստրը՝ Գոհարը սեփական օրինակով ու գործունեությամբ է փոխանցում այն պատասխանատվությունը, որը պետք է կրի յուրաքանչյուր հայ երիտասարդ։
🔹️Gohar Gorgisyan, President of the "Armenian National Calendar" NGO, met with students to discuss the theme of national leadership. The conversation focused on current challenges and the vital role youth play in overcoming them.
Key highlights of the meeting centered on inner strength, dignity, and the importance of developing self-aware and responsible individuals. As the daughter of Armenia’s National Hero, Movses Gorgisyan, Gohar conveys—through both her words and her work—the profound responsibility that every young Armenian carries.
27/03/2026
🔹️Կրթությունը՝ որպես մարդակերտման արվեստ 🌿
Ճանաչողական այց կատարեցինք «Արեգնազան» կրթահամալիր, որտեղ դպրոցի համահիմնադիր, արվեստաբան և մանկավարժ Արա Աթայանի հետ քննարկումը կենտրոնացած էր ոչ միայն գիտելիքի, այլև այն արժեքների շուրջ, որոնք ձևավորում են Մարդուն։
Խոսեցինք ամենաառանցքայինի մասին՝ ինչպե՞ս սովորել սովորել, ինչպե՞ս պատրաստ լինել ապագայի մարտահրավերներին և ինչպիսի՞ն պետք է լինի իրական կրթությունը, որն արթնացնում է ստեղծագործական միտքը։ 🚀
🔹️Education as the Art of Shaping Humanity 🌿
We conducted a study visit to the "Aregnazan" Educational Complex, where our discussion with co-founder, art historian, and pedagogue Ara Atayan focused not only on knowledge but also on the values that shape a Human being.
We touched upon the most essential topics: learning how to learn, how to be prepared for the challenges of the future, and what true education should look like to awaken the creative mind.
🔹️Հայկ Ասրիյանցը (ձեռներեց, Startup Büro ձեռներեցության զարգացման աջակցման կազմակերպության հիմնադիր, Axel՝ Վրաստանի հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր) ուսանողներին ներկայացրեց Բիզնես կանվաս մոդելի հիմնական բաղադրիչներն ու արժեքի առաջարկի ձևակերպման նրբությունները։ Տեսական մասից հետո ուսանողները գործնական աշխատանքի միջոցով փորձեցին իրենց գաղափարները տեղավորել կանվասի կառուցվածքում։
🔹️Hayk Asriyants (entrepreneur, founder of Startup Büro, an organization supporting entrepreneurship development, and founder of Axel, a Georgian angel investors network) introduced students to the key components of the Business Model Canvas and the nuances of formulating a value proposition. The theoretical session was followed by a practical workshop where students integrated their own ideas into the canvas structure.
20/03/2026
🔹️Առաջնորդության, մեր կյանքի պատմությունը ինքներս կերտելու և նոր գաղափարներ գեներացնելու մասին ոգեշնչող հանդիպում Առաջնորդության դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանի հետ։
🔹️A truly inspirational meeting with Samvel Movsisyan, the founder of the Leadership School, about leadership, shaping our own life story, and generating new ideas.
Click here to claim your Sponsored Listing.