28/04/2026
🎉 Շնորհավորո՜ւմ ենք ՀօԹ կրթաթոշակ ստացած բոլոր ուսանողներին։
Ընդունելության փուլն ավարտվեց։ Մենք արդեն ուղարկել ենք բոլոր պատասխան նամակները։
✨ Եթե դուք այն 180 հաջողակների թվում եք, ովքեր անցել են ընտրության 2 փուլերը, ապա պատրաստվեք՝ առջևում սպասվում են 4 ամիս ինտենսիվ աճ ու բացահայտումներ։
📩 Ստուգե՛ք Ձեր մեյլը հենց այս պահին ։
(Չմոռանաք նայել նաև Spam կամ Promotions բաժինները)։
🙌 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր դիմորդներին: Իսկ նրանց, ովքեր չեն ընտրվել այս անագամ, կոչ ենք անում հետևել մեր էջին և դիմել գալիք ծրագրերին:🚀
07/04/2026
Մինչ հայտը լրացնելը, եկե՛ք հասկանանք՝ արդյո՞ք Վիրտուալ քոլեջը ձեզ համար է․
ՀօԹ Ակադեմիան փնտրում է ոչ թե պասիվ ունկնդիրների, այլ նպատակասլաց և ակտիվ ներգրավվելու պատրաստ մասնակիցների։
✅ ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ ՁԵՐ ՀԱՄԱՐ Է, ԵԹԵ՝
Ձեր տարիքը 16-ից 50 է.
Բնակվում եք հետևյալ մարզերում՝ Սյունիք, Շիրակ, Կոտայք, Արարատ, Արմավիր կամ Երևան:
Կարևորում եք շարունակական կրթությունը և աճը
Պատրաստ եք շաբաթական ~6 ժամ ներդնել Ձեր ապագայի մեջ։
Պատրաստ եք միացված տեսախցիկով ակտիվ մասնակցել դասերին.
💡Մենք խրախուսում ենք դիմել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին:
❌ ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՉԷ, ԵԹԵ՝
Փնտրում եք դասեր պասիվ ունկնդրելու համար. Մեր ծրագիրը պահանջում է անմիջական ներգրավվածություն։
Չունեք համակարգիչ կամ կայուն ինտերնետ. Դասընթացներին արդյունավետ մասնակցելու համար նվազագույն անհրաժեշտ պայմանն է։
Պատրաստ չեք թիմային աշխատանքի. Մենք կարևորում ենք համագործակցությունն ու փոխօգնությունը։
Ժամանակ չունեք. Եթե Ձեր զբաղվածությունը թույլ չի տալիս լիարժեք ներկա գտնվել ուղիղ միացումներին (շաբաթական 1-2 ժամ)։
Ի՞ՆՉ ԿՏԱ ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋԸ
Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված կետերին և հաջողությամբ հաղթահարեք ընտրական փուլը, ապա 5 ամիս անց.
🔸Կբարելավեք ձեր արդյունավետությունը թվային գործիքներով աշխատելիս
🔸Կկարողանաք գործել արդյունավետ թե՛ ինքնուրույն և թե՛ թիմում
🔸Անձնական և գործնական հաղորդակցման մեջ ավելի վստահ և համոզիչ կլինեք
🔸Ավելի լավ կկողմնորոշվեք ֆինանսական և իրավական հարցերում
🔸Մուտք կգործեք դեպի ՀօԹ համայնք, որտեղ աջակցությունն ու աճը շարունակական են։
🔸Այս ամենը՝ 100% կրթաթոշակով ֆինանսավորված, շնորհիվ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և գերմանական Sign of Hope կազմակերպությունների աջակցության:
📍Դիմեք հիմա՛. Տեղերը սահմանափակ են և ընտրությունը մրցակցային է․
👉 Լրացրե՛ք հայտը այս հղումով
https://hotacademy.org/virtual-college
🏁Դիմումների վերջնաժամկետ՝ Ապրիլի 12
#ՎիրտուալՔոլեջ #Կրթություն #ՄասնագիտականԱճ #ՀօԹԱկադեմիա
07/04/2026
🎓Վիրտուալ քոլեջ. բարձրակարգ կրթություն՝ առանց ֆինանսական բեռի:
🔶Վիրտուալ քոլեջը բացառիկ կրթական նախագիծ է, որին մասնակցելով Դուք հասանելիություն եք ստանում առաջատար մասնագետների կողմից մշակված այնպիսի բովանդակություն, որը սովորաբար հասանելի է միայն վճարովի ծրագրերի շրջանակներում։
☑️Ծրագրի ամբողջ արժեքը ֆինասնավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ Sign of Hope կազմակերպության հետ համատեղ, ինչպես նաև անհատ բարերարների աջակցությամբ։ Այս համագործակցության շնորհիվ է, որ ընտրված մասնակիցները հնարավորություն ունեն զարգացնել իրենց հմտությունները՝ առանց ֆինանսական բեռի։
🤩Այսինքն՝ ընտրված մասնակիցների համար այն դառնում է 100% ԱՆՎՃԱՐ։
❗️Ընտրության փուլերը հաղթահարելուց հետո ծրագրին մասնակցելու հնարավորություն կունենա ընդամենը 180 մասնակից։
😊Եթե Դուք, կամ Ձեր ընկերները պատրաստ եք ներդրում կատարել ձեր շարունակական աճի և զարգացման մեջ, գնահատում եք որակյալ կրթությունը և ցանկանում եք օգտվել այս բացառիկ հնարավորությունից՝ բաց մի թողեք այս շանսը և հասցրեք դիմել մինչև վերջնաժամկետը։
🎯Դիմել կարող եք, եթե՝
🔹16-50 տարեկան եք
🔹Բնակվում եք Սյունիքում, Շիրակում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում կամ Երևանում։
➕Ողջունում ենք Արցախից տեղահանված մասնակիցների դիմումները։
📍 Տեղերը սահմանափակ են, հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 12-ն է:
📃Հայտը և մանրամասները՝ https://hotacademy.org/virtual-college
06/04/2026
Վիրտուալ քոլեջ 2026. Տեղեկատվական հանդիպում ՀօԹ ակադեմիայի հետ ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ ։
Պատրա՞ստ եք վերածել տեսական գիտելիքը իրական փորձառության:
Ունե՞ք՝ հարցեր հայտադիմումի, 100% կրթաթոշակի կամ ընդունելության փուլերի վերաբերյալ: Հուսով ենք արդեն հասցրել եք ուսումնասիրել մեր կայքը և ստանալ շատ հարցերի պատասխաններ․ https://hotacademy.org/virtual-college
Միացե՛ք ՀօԹ Ակադեմիայի տեղեկատվական հանդիպմանը և բացահայտեք, թե ինչպես դառնալ անկախ մտածող և արդյունավետ գործող անհատ:
💡 Ի՞նչ ենք քննարկելու.
Վիրտուալ քոլեջի էությունը. Ինչու՞ է սա ավելին, քան պարզապես առցանց դասընթացը:
•4 հենասյուները. Թվային, հաղորդակցման, ֆինանսական և իրավական գրագիտություն:
•Ներգրավվածությունը․ Ի՞նչ ձևաչափով է անցկացվում ուսուցումը և որքան ժամանակի ներդրում է պահանջվում։
•Ավարտական նախագիծ. Ինչպե՞ս լուծել իրական կյանքի բարդ խնդիրներ։
•Որակի վերահսկողություն. Ինչու՞ պիտի տեսախցիկները միշտ միացված լինեն և ինչպես է աշխատում գնահատման համակարգը:
•100% Կրթաթոշակ. Ինչպե՞ս անցնել մրցակցային ընտրությունը և դառնալ ՀօԹ համայնքի մաս:
Պատրաստե՛ք Ձեր հարցերը, կհանդիպենք շուտով։
📅 ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
🗓 Ե՞րբ. Երկուշաբթի, ապրիլի 6, 2026
🕒 Ժամը. 19:00
📍 Որտե՞ղ. meet.google.com/ahr-szgh-bbb
Տեղերը սահմանափակ են, մոտիվացիան՝ պարտադիր: 🚀
03/04/2026
Վիրտուալ քոլեջի նոր կրթաշրջանին ընդառաջ եկեք հիշենք այն ճանապարհը, որն անցել ենք մի քանի տարի առաջ։ Մեր 2022-2023 թթ. ՀօԹ վիրտուալ քոլեջ ծրագիրը դարձավ շրջադարձային կետ շատերի համար։
✔️22 շաբաթ անդադար աշխատանք և աճ։
✔️7 առանցքային մոդուլ (Թվայինից մինչև Ձեռնարկատիրություն)։
✔️ 223 ուսանող, որոնցից շատերն այսօր արդեն հաջողել են իրենց կարիերայի մեջ։
✔️ 660 վկայական, որոնք դարձան հաջողության գրավական։
🤩Մենք հպարտ ենք մեր անցած ճանապարհով և այն մարդկանցով, ովքեր մեզ հետ էին հենց սկզբից։
📢Դարձեք այս ամենի մի մասը, դիմեք ՀօԹ վիրտուալ քոլեջ ծրագրի նոր կրթաշրջանին։
📍Դիմեք հիմա՛. Տեղերը սահմանափակ են և ընտրությունը մրցակցային է․
👉 Լրացրե՛ք հայտը այս հղումով, կամ հավաքեք՝ https://hotacademy.org/virtual-college
Ուսումնասիրեք կայքը և եթե դեռ ունեք հարցեր՝ միացեք տեղեկատվական հանդիպմանը ապրիլի 6-ին, ժամը՝ 19:00 meet.google.com/ahr-szgh-bbb
🏁Դիմումների վերջնաժամկետ՝ Ապրիլի 12
#ՎիրտուալՔոլեջ #Կրթություն #ՄասնագիտականԱճ #ՀօԹԱկադեմիա
02/04/2026
🚀 ՀօԹ ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋ 2026 — ՀԱՅՏԵՐԸ ԲԱՑ ԵՆ
Շտապեք դառնալ Վիրտուալ քոլեջի 180 մասնակիցներից մեկը
💥 Ինչո՞ւ դիմել
✨ 21-րդ դարի ամենապահանջված հիմնարար հմտությունները մեկ տեղում
Թվային, հաղորդակցման, իրավական, ֆինանասկան գրագիտություն
✨ 5 մոդուլ․ 200+ թեմա․ մեկ համապարփակ ծրագիր
✨ Առցանց, բայց խիստ և արդյունքակենտրոն կրթություն։
✨ Վկայականներ յուրաքանչյուր մոդուլից + ամբողջական ծրագրի հավաստագիր հաջողությամբ հաղթահարելու դեպքում
✨ 100% կրթաթոշակ
Այո, դու ճիշտ կարդացիք։ Ընտրված մասնակիցների համար ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է։
📚 Ինչ կսովորեք
🔹 Թվային գրագիտություն
🔹 Հաղորդակցման գրագիտություն
🔹 Իրավական գրագիտություն
🔹 Ֆինանսական գրագիտություն
🔹 Կաշխատեք ավարտական նախագծի վրա
🎯 Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե
✔️ 16–50 տարեկան եք
✔️ ապրում եք Սյունիք, Շիրակ, Կոտայք, Արարատ, Արմավիր մարզերում կամ Երևան քաղաքում
✔️ ցանկանում եք բարելավել ձեր հմտությունները և ավելի մրցունակ դառնալ աշխատաշուկայում
🔥Հատուկ ողջունում ենք Արցախից տեղահանված և վերոնշյալ թիրախային մարզերում բնակվող անհատների դիմումները:
⏳ Ընդունելությունը բաց է մինչև ապրիլի 12-ը
👉 Կարդացեք մանրամասները կայքում և լրացրե՛ք հայտը նշված հղումով։
🔗 hotacademy.org/virtual-college
Եթե դեռ ունեք հարցեր՝ միացեք տեղեկատվական հանդիպմանը ապրիլի 6-ին, ժամը՝ 19:00 meet.google.com/ahr-szgh-bbb
Այս նախագիծը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ համագործակցությամբ Hoffnungszeichen | Sign of Hope-ի հետ։
Նախագիծը իրականացվում է Development Principles NGO / Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի կողմից։