23/07/2022
Ներկայացնենք 1-ին ջոկատի թիմերն ու նախագծերը ⬇️
1. «Աղջիկների մոտիվացիան» թիմի նախագիծը “Go on rotate” բջջային հավելվածն է,որը լուծում է համայնքի տարբեր խնդիրներ: Այն հեծանվասերների համախմբման հարթակ է, որի միջոցով կարելի է ծանոթանալ եղանակային պայմաններին՝ արշավներ կազմակերպելու համար, կիսվել տպավորություններով, արշավների նկարներով, ծանոթանալ հեծանիվ վարելու կանոններին, օգտվել տեղորոշչից և այլն։ 🚲
2. «Իրուր հետ» թիմի նպատակն է զարգացնել հայկական մշակույթը, ներկայացնել և տարածել դրա առանձնահատկությունները։ Ստեղծված կայքէջի միջոցով, որը հետագայում կունենա նաև հավելված, ներկայացվելու են հայկական տարազները, նախշերի առանձնահատկությունները։ Կայք մուտք գործողը կգտնի նաև անհրաժեշտ տեղեկատվություն մշակութային կենտրոնների վերաբերյալ և կունենա առցանց հերթագրվելու հենարավորություն։ 🇦🇲
3. «ԱԼԻԲԻ»-ն խոսքի ճանաչման հավելված է, որը մարդկային խոսքը փոխակերպում է տեքստի։ Հավելվածի միջոցով օգտատերը կարող է զանգահարել, հաղորդագրություն ուղարկել՝ ձայնային հրամանի միջոցով, լսել տեքստային հաղորդագրությունները, սահմանել ահազանգեր, հիշեցումներ, դիտել օրացույցը, գտնել իր ցանկացած երգը կամ ֆայլը հազարավոր պանակների միջից, կատարել հաշվարկներ, հեշտությամբ գտնել մեքենայի կայանման վայրը և այլն։ Այս ամենն իրականացվում է ընդամենը «Բարև ԱԼԻԲԻ» հրամանի միջոցով։ 📱
Ջոկատավարը Անահիտ Մկրտչյանն է ✨