Fab Lab Armenia

Website Contact the school

Fab Lab Armenia Connect, Empower and Transform the Community. Together, we aim to amplify our voices and make a lasting impact on a broader scale.

The Fab Lab Armenia Education Foundation extends a warm welcome to the community, providing unrestricted access to cutting-edge digital manufacturing technologies paired with open-source software. This inclusive initiative empowers everyone with the chance to conceptualize, fabricate, prototype, and test their ideas and innovations. Serving as a secure haven for individuals of all ages and backgrounds, it serves as a hub for learning, collaboration, and creativity. Our overarching vision involves fostering a transformative impact at the local level, enhancing education, igniting entrepreneurial spirit, and instilling the belief that limitless possibilities exist in Armenia. Beyond our local aspirations, we are poised to actively contribute to the global dialogue through the Fab Lab network, engaging in knowledge-sharing and co-creation that transcends geographical boundaries.

«Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամը հրավիրում է մասնակցելու “Նեքսիալ Դիզայն․ Նոր բանականություն՝ փոխկապակցված աշխարհի ...
23/09/2026

«Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամը հրավիրում է մասնակցելու “Նեքսիալ Դիզայն․ Նոր բանականություն՝ փոխկապակցված աշխարհի համար” համաժողովին, որը նվիրված է դիզայնի, արվեստի, արհեստական բանականության, տեխնոլոգիաների և թվային արտադրության հատման կետում համակարգային խնդիրների լուծմանը։

Մարդկության առջև ծառացած մարտահրավերները՝ կլիմայական փոփոխությունները, էկոլոգիական ճգնաժամերը, տեխնոլոգիական արագընթաց թռիչքը, մշակութային բևեռացումն ու սոցիալական բարդ գործընթացները, խորապես փոխկապակցված են։ Դրանք պահանջում են նոր տեսակի մտածողություն․ ունակություն՝ միավորելու գիտելիքը, տեսնելու համակարգերի միջև կապերն ու գաղափարները վերածելու գործողությունների։

Համաժողովի ընթացքում սպասվում են առանցքային ելույթներ և պանելային քննարկումներ մեր կյանքը ձևավորող համակարգերի նախագծման, տեխնոլոգիական դարաշրջանում մշակույթ ստեղծելու և ապակենտրոնացված կրթական համայնքներ ձևավորելու շուրջ։ Միջոցառմանը զուգահեռ կգործի նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն «Ֆաբ Լաբ Հայաստանի» նեքսիալիստների նախագծերի նախատիպերը։

Միջոցառումը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կերտում են ապագան՝ կրթության, արվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում։

📅 Հոկտեմբերի 9, 2026 | 09:30–16:00
📍 ՀՀ Կենտրոնական բանկ, Դիլիջան
🎟️ Մուտքն ազատ է (նախնական գրանցումը պարտադիր է)
🔗 Իմանալ ավելին և գրանցվել՝ https://fablabarmenia.com/nexial-design/

----

Fab Lab Armenia Education Foundation invites you to “NEXIAL DESIGN: A NEW INTELLIGENCE FOR AN INTERCONNECTED WORLD” symposium exploring how design, art, artificial intelligence, technology, and digital fabrication converge to address the challenges that demand a multidisciplinary approach.

The challenges confronting humanity — climate change, ecological disruption, technological acceleration, cultural fragmentation, and growing social complexity — are deeply interconnected. They ask for a new kind of intelligence: one capable of connecting knowledge, seeing relationships across systems, and transforming ideas into action.

The symposium will feature keynotes and panels on designing the systems we live within, creating culture in a technological age, and building distributed learning communities, alongside an exhibition of prototypes and projects by the Nexialists of Fab Lab Armenia.

We look forward to welcoming pioneers, educators, artists, designers, technologists, institutional leaders, and a new generation of practitioners.

📅 October 9, 2026 | 09:30–16:00
📍 Central Bank of Armenia, Dilijan
🎟️ Free admission (registration required)
🔗 Explore more and register: https://fablabarmenia.com/nexial-design/

«Ֆաբ Լաբ Հայաստանի» իմերսիվ մեդիա դիզայներ և Fabricademy-ի միջազգային հրահանգիչ Էրիկա Միրզոյանն իր աշխատանքն է ներկայացր...
20/09/2026

«Ֆաբ Լաբ Հայաստանի» իմերսիվ մեդիա դիզայներ և Fabricademy-ի միջազգային հրահանգիչ Էրիկա Միրզոյանն իր աշխատանքն է ներկայացրել Պորտուգալիայում կայացած Maker Faire 2026 համաշխարհային ցուցահանդեսին։

Maker Faire-ը ստեղծարարների, դիզայներների և նորարարների համաշխարհային հավաք է, որտեղ մասնակիցները կիսվում են իրենց ստեղծագործություններով ու դրանք պատրաստելու հմտություններով։

Էրիկայի «Bioleather Clay Wallet & Sustainable Fabrication» նախագիծը կենսաքայքայվող նյութերից (դոնդող, գլիցերին, կավ, մոմ, բնական օճառ ու պիգմենտներ) ստացված ֆունկցիոնալ դրամապանակ է՝ պատրաստված լազերային կտրման ու ձուլման եղանակով․ իր, որը բնության մեջ հետք չի թողնում։

Maker Faire-ի շրջանակում նա անցկացրել է նաև գործնական աշխատարան, որի մասնակիցները բիոնյութի պատրաստի մոդուլներից հավաքել են իրենց աշխատանքները։ Նրանք ուսումնասիրել են շրջանաձև նորաձևության տեխնիկաներն ու մնացորդային նյութերը ստեղծագործաբար օգտագործելու ուղիները՝ կենտրոնանալով վերաօգտագործման, թափոնների կրճատման և փորձարարական դիզայնի վրա։

Նախագիծը լավագույնս ցույց է տվել, թե ինչպես են կայուն նյութերը, ձեռքի աշխատանքն ու թվային արտադրությունը վերածվում կիրառական արդյունքի։

Իր աշխատանքի նորարարության և ազդեցության շնորհիվ՝ Էրիկան ընդգրկվել է լավագույն 3 ստեղծարարների (Top 3 Makers) շարքում։

Հպարտ ենք տեսնել Էրիկային և «Ֆաբ Լաբ Հայաստան»-ը միջազգային այս հարթակում։

----

Erika Mirzoyan —Immersive Media Designer and Fabricademy Global Instructor at Fab Lab Armenia Education Foundation — took her work to Maker Faire 2026 in Portugal.

Maker Faire is a global gathering of makers, designers, and innovators who come together to share what they build and how they build it.

Erika presented her project, Bioleather Clay Wallet & Sustainable Fabrication. She developed a biodegradable material from gelatin, glycerol, natural soap, clay, wax, and natural pigments — then cast it, dried it, and used laser cutting to produce the wallet components. The result was a functional everyday object made from ingredients that leave no trace.

She also led a hands-on workshop at the Maker Faire, where participants assembled pre-made biomaterial modules into their own objects. They learned circular fashion techniques and how to use leftover material creatively — focusing on reuse, waste reduction, and experimental design.

The project showed how sustainable materials can move from experiment to practical product, combining craft processes with digital fabrication.

Erika was also selected as one of the Top 3 Makers at the event — a recognition of her work's innovation and impact.

We are proud to have seen Erika and Fab Lab Armenia represented on this international stage.

Դիլիջանի կենտրոնական դպրոցի դասղեկ և գրադարանի պատասխանատու Ելենա Պրոկոֆևան Fab Learning Academy 2025/26-ի շրջանավարտ է:...
19/09/2026

Դիլիջանի կենտրոնական դպրոցի դասղեկ և գրադարանի պատասխանատու Ելենա Պրոկոֆևան Fab Learning Academy 2025/26-ի շրջանավարտ է:

Ակադեմիայի շրջանակում նա ստեղծեց գործնական նախագծերի շարք՝ թվային արտադրությունն ու ստեղծարար մշակույթը դարձնելով իր դասապրոցեսի անբաժան մասը:

Էկո-էջանիշների նախագիծը ծնվեց Fab Learning Academy-ում ուսումնասիրվող առանցքային թեմաներից մեկի շուրջ` ինչպես ներդնել կայուն լուծումներն ուսումնական ծրագրի մեջ։ Ելենայի աշակերտները պատասխանը գտան՝ դոնդողից, գլիցերինից ու չորացրած ծաղիկներից ստանալով էկոլոգիական էջանիշներ։ Լազերային կտրմամբ ստացված շրջանակներում ձուլված էջանիշները Գիրք նվիրելու օրը նրանք նվիրեցին իրենց ուսուցիչներին։ Նախագիծը ցույց տվեց, թե ինչպես կարելի է գիտության ու դիզայնի միջոցով ստեղծել պլաստիկին փոխարինող կայուն լուծումներ։

Տեխնոլոգիան նպատակային կիրառելու նույն մոտեցմամբ ծնվեց մեկ այլ նախագիծ՝ ուղղված բնության պահպանմանն ու հոգատարությանը։ Ելենան աշակերտներին սովորեցրեց, թե ինչպես կառուցել Arduino-ի վրա հիմնված սարք, որն ինքնուրույն հետևում է հողի խոնավությանը։ Ծրագրավորման ու ավտոմատացման բարդ հասկացությունները կյանքի կոչվեցին կիրառական ու օգտակար գործիք ստեղծելու միջոցով։

Ստեղծարար մտածողությունն ու խնդիրներ լուծելու հմտությունը ձևավորվում են նման փորձառություններով, երբ տեսական գիտելիքը վերածվում է իրական արդյունքի:

Fab Learning Academy 2026/27-ի հայտերի ընդունումն արդեն բաց է: Նոր փուլի մեկնարկը՝ հոկտեմբերի 5-ին։ Հարցերի կամ մանրամասների համար գրեք մեր էջին։
🔗 Գրանցման հղումը՝ https://fablabarmenia.com/fab-learning-academy/

----

Yelena Prokofeva, a class teacher and a librarian at Dilijan Central School, is a graduate of the 2025/26 Fab Learning Academy.

As part of the program, she developed a series of applied projects, making digital fabrication and maker culture an integral part of her teaching.

The eco-friendly bookmarks project grew out of one of the core topics explored in Fab Learning Academy: how to bring sustainable practices into everyday teaching. Yelena's students found their answer by making eco-friendly bookmarks from gelatin, glycerin, and dried flowers. The mixture was poured into laser-cut frames, and on Book Gifting Day, the students gifted the finished bookmarks to their school teachers. The project merged science and design, showing how practical experimentation can yield sustainable alternatives to plastic.

That same spirit of using technology thoughtfully — to create, not just consume — carried into another project, this time focused on caring for living things. Yelena taught her students how to build an Arduino-powered device that autonomously monitors soil moisture. Complex programming and automation concepts came to life through the creation of a genuinely useful, real-world tool.

Creative confidence and problem-solving skills take root in experiences like these—where theoretical knowledge turns into tangible impact.

Applications for Fab Learning Academy 2026/27 are now open. The new cycle begins October 5. If you have questions about the program, send us a message!
🔗 Apply: https://fablabarmenia.com/fab-learning-academy/

Դիլիջանի կենտրոնական դպրոցի կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Արևիկ Մկրտչյանը Fab Learning Academy 2024/25-ի շրջանա...
15/09/2026

Դիլիջանի կենտրոնական դպրոցի կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Արևիկ Մկրտչյանը Fab Learning Academy 2024/25-ի շրջանավարտ է:

Ծրագրի ընթացքում նա մշակել է մի շարք գործնական նախագծեր, որոնք կամուրջ են հանդիսանում արվեստի, գիտության և տեխնոլոգիայի միջև:

RGB դասի հիմքում աշակերտներին զարմացնող մի հարց էր․ կարմիր ու կանաչ ներկերը խառնելիս ստացվում է շագանակագույն, իսկ ի՞նչ է ստացվում նույն երանգների լույսը խառնելիս։ Այս հարցի պատասխանը գտնելու համար Արևիկն ու գիտության լաբորանտ Սյուզաննա Մարտիրոսյանը մշակեցին արվեստի ու կենսաբանության միջառարկայական դաս։ Մինչ Սյուզաննան բացատրում էր լույսի ալիքների ընկալումը, Արևիկը օգնում էր փորձեր կատարել։ Աշակերտները հավաքեցին պարզ էլեկտրական շղթաներ RGB լեդերով ու բացահայտեցին, որ լույսը ենթարկվում է բոլորովին այլ օրենքների՝ կարմիրն ու կանաչը միախառնվելիս տալիս են դեղին։ Համեմատելով ներկերի (RYB) և լույսի (RGB) համակարգերը, ինչպես նաև թվային մանրադիտակներով ուսումնասիրելով հեռախոսների էկրանները՝ նրանք տեսան ցանկացած թվային պատկերի հիմք կազմող RGB պիքսելները։

Նույն հետաքրքրությունը դրվեց ուղղանկյուն պրոյեկցիաների դասի հիմքում․ ինչպե՞ս եռաչափ օբյեկտը պատկերել հարթության վրա։ Լույսի աղբյուրների և լազերով կտրված մոդելների միջոցով աշակերտներն ուսումնասիրեցին ստվերներն ու սովորեցին գծել առարկաների վերևի, առջևի ու կողային տեսքերը։ Արվեստի, երկրաչափության և տեխնոլոգիայի համադրությամբ նրանք զարգացրին տարածական մտածողությունը՝ 2D գծագրերը կապելով 3D իրականության հետ։

Անդրադառնալով իր անցած ուղուն՝ Արևիկը նշում է՝ «Սա հրաշալի հնարավորություն էր վերաիմաստավորելու և համադրելու տեխնոլոգիական ու մանկավարժական փորձառությունները։ Դարձել եմ ավելի բաց և համարձակ: Խորհուրդ կտայի միանալ ծրագրին, որովհետև այստեղ յուրաքանչյուր առաջադրանք հետազոտությունների, բացահայտումների և ստեղծարար ու համարձակ մոտեցումներ կիրառելու լավագույն հնարավորություն է»:

Fab Learning Academy 2026/27-ի հայտերի ընդունումը մեկնարկել է:
🔗 Գրանցման հղումը՝ https://fablabarmenia.com/fab-learning-academy/

----

Arevik Mkrtchyan, Fine Arts and Technology teacher at Dilijan Central School, is a graduate of Fab Learning Academy 2024/25 at Fab Lab Armenia.

During the program, she developed a series of hands-on projects that bridge art, science, and technology — turning abstract concepts into tangible learning experiences for her students.

The RGB lesson came out of a question students find genuinely surprising: when you mix red and green paint, you get brown — but what happens when you mix red and green light? To find out, Arevik teamed up with Science Laboratory Specialist Syuzanna Martirosyan for a cross-disciplinary lesson blending art and biology. While Syuzanna explained how our eyes perceive light wavelengths, Arevik guided the hands-on exploration. Students built simple circuits with RGB LEDs, discovering that light follows entirely different rules — red and green combine into yellow, not brown. By comparing paint (RYB) and light (RGB) systems and using digital microscopes to examine phone screens, they uncovered the tiny RGB subpixels powering every digital image.

That same curiosity about how light shapes what we see carried into another lesson — this time, about how light defines form itself. The orthogonal projections lesson started with a challenge that sits at the heart of technical drawing: how does one represent a three-dimensional object on a flat surface? Arevik introduced her students to this problem through exploration. Using light sources and laser-cut models, students examined how shadows reveal form and learned to draw top, front, and side views of simple objects. By blending art, geometry, and technology, they built strong spatial reasoning skills — experiencing firsthand how 2D drawings connect to 3D reality.

Reflecting on her experience, Arevik shared: "This was a wonderful o
pportunity to rethink and combine experiences from the technological and pedagogical fields. I have become more open and confident. I would recommend joining the program because every task here is a great opportunity for research, discovery, and the application of creative and bold approaches."

Arevik has since integrated these projects into her teaching, demonstrating how digital fabrication can enrich art education and encourage students to explore the intersection of tradition, technology, and creative expression.

Applications for Fab Learning Academy 2026/27 are now open.
🔗 Apply: https://fablabarmenia.com/fab-learning-academy/

Ի՞նչ է պետք գաղափարն իրականություն դարձնելու համար։ Մեր համայնքի անդամ նկարազարդող և ուսուցանող Պոլշա Լարինովայի համար հ...
11/09/2026

Ի՞նչ է պետք գաղափարն իրականություն դարձնելու համար։

Մեր համայնքի անդամ նկարազարդող և ուսուցանող Պոլշա Լարինովայի համար համար ամեն ինչ սկսվեց պարզ, բայց կարևոր մի նպատակից՝ դասավանդումն ավելի հետաքրքիր դարձնելու ձգտումից։

Պոլշան երեխաների համար աշխատարաններ է վարում և ցանկանում էր ստեղծել մի գործիք, որը ջուլհակագործությունը փոքրիկների համար կվերածեր խաղային ու շոշափելի փորձառության։ Նա գծագրեց դազգահի իր գաղափարն ու 2025-ին Ֆաբ Լաբ Հայաստանում ստեղծեց առաջին նախատիպը։

Վերջերս՝ մեր բաց դռների օրերից մեկի ընթացքում, նա վերադարձավ լաբորատորիա և պատրաստեց դազգահների ամբողջական խմբաքանակ։

Աշխատարաններից մեկի ժամանակ դրանք փորձարկելիս պարզ դարձավ, որ դիզայնը հիանալի աշխատում է բոլոր տարիքի մասնակիցների համար։ Սա ապացույց է, որ ճիշտ իրագործված գաղափարը հասանելի է բոլորին։

Սովորական ուրվագծից մինչև պատրաստի գործիքներ՝ սա հենց այն ճանապարհն է, որի համար գոյություն ունի Ֆաբ Լաբը։ Անհրաժեշտ էր միայն հստակ նպատակ, ճիշտ գործիքներ և աջակցող համայնք։

Ֆաբ Լաբի դռները բաց են բոլորի համար։ Այցելե՜ք, հարցե՛ր տվեք ու սկսե՜ք ստեղծագործել։

🔗Բաց դռների օրվա գրանցման հղումը՝ https://bit.ly/4r4hlZO

How do you take an idea from a rough sketch to a finished product?

For Polsha Larionova — illustrator, educator, and long-time member of our community — it started with a simple need: a better way to teach.

Polsha runs her own workshops for kids, and she wanted a hands-on tool that could make weaving feel playful and tangible for young learners. So she sketched an idea for a loom, and in 2025, brought it to life for the first time at Fab Lab Armenia.

Recently, during one of our Community Open Days, she turned that first prototype into a full batch of finished looms.

She's already put them to the test, running a weaving workshop that showed the design works beautifully for all ages — proof that a good idea, built right, can teach anyone.

From a rough sketch to a set of looms ready for any hands — that's the kind of journey Fab Lab exists for.

All it took was a clear goal, the right tools, and a community ready to collaborate.
Fab Lab is open to everyone — bring your idea, ask questions, and start crafting.

🔗Register for Community Open Days: https://bit.ly/4r4hlZO

Միշտ ձգտելով բնագիտությունն ավելի ինտերակտիվ դարձնել՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցի գիտության լաբորանտ և Ֆաբ Լաբ Հայաստան ...
09/09/2026

Միշտ ձգտելով բնագիտությունն ավելի ինտերակտիվ դարձնել՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցի գիտության լաբորանտ և Ֆաբ Լաբ Հայաստան կրթական հիմնադրամի STEAM կրթական ծրագրերի մշակման և Labster ինտերակտիվ գիտական առցանց ծրագրերի ղեկավար Սյուզաննա Մարտիրոսյանը որոշեց թվային արտադրությունը ներդնել իր դասապրոցեսում։ Fab Learning Academy 2024/25-ում ուսանելու ընթացքում նա մշակեց մի շարք գործնական նախագծեր, որոնք գիտությունը դարձնում են շոշափելի ու հետաքրքիր։

Շնչառական համակարգին նվիրված դասն առաջացավ բնագիտության շատ ուսուցիչներին ծանոթ մի մարտահրավերից` «ինչպե՞ս կենսաբանական աբստրակտ պրոցեսը դարձնել շոշափելի ու հասկանալի աշակերտների համար»։ Սյուզաննան մշակեց դասի ամբողջական պլան՝ կիրառելով լազերային կտրմամբ պատրաստված շնչառական համակարգի փազլ։ Աշակերտները խմբերով հավաքում էին օրգանները, հետևում շնչառության ընթացքին, իսկ դասի վերջում անհատական առաջադրանքով ամրապնդում գիտելիքները։ Դասի պլանը հրապարակված է SCOPES-DF հարթակում, որից օգտվում են թվային արտադրությունն իրենց դասապրոցեսում կիրառող ուսուցիչները ամբողջ աշխարհում:

Մեկանգամյա օգտագործման իրերն ու նյութական թափոնները լուրջ մարտահրավեր են ինչպես արտադրության, այնպես էլ կրթության մեջ։ Այս խնդրին էկոլոգիական լուծում տալու համար Սյուզաննան նախագծեց և լազերով կտրեց բազմակի օգտագործման երկու մոդուլային կաղապար՝ աստղաձև ու կլոր։ Այնուհետև դոնդողի, գլիցերինի, քրքումի, աղի և հաղորդիչ թելի համադրությամբ նա ստացավ ֆունկցիոնալ բիոնյութ՝ որպես բնական դեկորացիա ավելացնելով չորացրած ծաղիկներ։ Այսպես նա ապացուցեց, որ թվային արտադրությունը կարող է կրճատել թափոնները՝ միանգամյա իրերը փոխարինելով բազմակի օգտագործման, ֆունկցիոնալ ու էկոլոգիապես անվտանգ գործիքների։

Այս նախագծերը փաստում են թվային արտադրության դերը կրթության մեջ՝ աբստրակտ երևույթները դարձնել շոշափելի, տալ աշակերտներին բարդ կառուցվածքների հետ գործնականում աշխատելու հնարավորություն և ստեղծել միջավայր՝ համագործակցության ու բացահայտումների համար։

Fab Learning Academy 2026/27-ի հայտերի ընդունումը մեկնարկել է:
🔗 Գրանցման հղումը՝ https://fablabarmenia.com/fab-learning-academy/

----

Always seeking ways to make science more interactive, Syuzanna Martirosyan — Science Laboratory Specialist at Central School, Lead for STEAM Education Program Development & Labster Online Immersive Science Programs at Fab Lab Education Foundation — set out to bring digital fabrication into her classroom. During her studies at the Fab Learning Academy 2024/25, she developed several hands-on projects that make science tangible and engaging․

The respiratory system lesson came out of a challenge familiar to many science teachers: how do you make an abstract biological process tangible for students? Syuzanna designed a full lesson plan around a laser-cut respiratory-system puzzle, where students work in groups to assemble the organs, then explain how gas exchange works and what role the diaphragm plays, closing with an individual worksheet to check understanding. The lesson is now published on SCOPES-DF, a public lesson-plan platform used by digital fabrication educators internationally.

The biomaterial mold assignment came out of a broader focus on sustainability in her teaching. Syuzanna designed and laser-cut two molds — one star-shaped, one circular — then formulated a biomaterial from gelatin, glycerin, and turmeric, mixing in salt and conductive thread to make it electrically conductive and embedding dried flowers as a natural decorative element. The goal was to show that digital fabrication can reduce material waste and create reusable, modular tools instead of disposable ones․

Together, these two projects show the range of what digital fabrication can bring to science education: making abstract processes tangible, giving students hands-on experience with complex structures, and creating opportunities for collaboration and discovery.

Applications for Fab Learning Academy 2026/27 are now open.
🔗 Apply: https://fablabarmenia.com/fab-learning-academy/

Այս սեպտեմբերից Դիլիջանի կենտրոնական դպրոցի 11-րդ դասարանցիներն իրենց դպրոցական ծրագրի շրջանակում կսովորեն, կփորձարկեն ո...
05/09/2026

Այս սեպտեմբերից Դիլիջանի կենտրոնական դպրոցի 11-րդ դասարանցիներն իրենց դպրոցական ծրագրի շրջանակում կսովորեն, կփորձարկեն ու կստեղծագործեն «Ֆաբ Լաբ Հայաստան»-ում։

Fab Academy-ի միջազգային մոդելով ստեղծված մեկամյա ծրագիրը ներառում է CAD մոդելավորում, լազերային կտրում, էլեկտրոնիկայի նախագծում և ծրագրավորում և եռաչափ տպագրություն՝ ամփոփելով բոլոր հմտությունները ավարտական նախագծերում։

Աշակերտները ոչ միայն կտիրապետեն տեխնոլոգիաներին, այլև կսովորեն ինքնուրույն պլանավորել և իրականացնել իրենց նախագծերը։

Սա դպրոցի կրթական ծրագրի մեջ ինտեգրված մեր առաջին ծրագիրն է, որը հույս ունենք ընդլայնել Հայաստանի բոլոր դպրոցների համար։

Առաջին դասընթացն արդեն կայացել է, իսկ մենք անհամբերությամբ սպասում ենք նրանց առաջին նախագծերին:

----

Starting this September, 11th graders from Dilijan Central School will be working, learning, and building at Fab Lab Armenia as part of their school program.

Built on the internationally recognized Fab Academy model, this year-long program spans CAD modeling, laser cutting, electronics, programming, and 3D printing, with students combining all their skills into a final project.

More than technical skills, students will gain the confidence to prototype an idea and see a project through from question to working object.

This is our first program integrated directly into a school's curriculum—a model we hope to expand to schools across Armenia.

The first session is already behind us, and we can’t wait to see their first projects!

«Ֆաբ Լաբ Հայաստանը» հայտարարում է Fab Learning Academy-ի նոր փուլի ընդունելություն: Fab Learning Academy-ն (FLA) միջազգա...
02/09/2026

«Ֆաբ Լաբ Հայաստանը» հայտարարում է Fab Learning Academy-ի նոր փուլի ընդունելություն:
Fab Learning Academy-ն (FLA) միջազգային որակավորման ծրագիր է, որը միտված է թվային արտադրության և ստեղծարար կրթության ինտեգրմանը հանրակրթական (K-12) համակարգում:

Ծրագիրը միավորում է երեք փոխկապակցված ոլորտ՝ տեխնոլոգիաներ, ուսումնառության գիտություն և նորարարական փորձ՝ համադրելով միջազգային առցանց դասերն ու տեղի թվային արտադրության լաբորատորիաներում իրականացվող գործնական աշխատանքները:

Առաջիկա վեց ամիսների ընթացքում մասնակից ուսուցիչները կզարգացնեն իրենց հմտությունները երեք փոխկապակցված ուղղություններով։ Նրանք գործնականում կտիրապետեն ժամանակակից տեխնոլոգիաներին՝ 3D մոդելավորմանը, ծրագրավորմանը, վեկտորային դիզայնին, լազերային կտրմանն ու էլեկտրոնիկային, ինչպես նաև կխորացնեն մանկավարժական գիտելիքները կոնստրուկտիվիզմի, դատողական մտածողության և նախագծային ուսուցման շրջանակում։ Ամենակարևորը՝ նրանք կսովորեն կիրառել այս գործիքները դպրոցում՝ դասերն առօրյա տեսությունից վերածելով գործնական նախագծերի, որոնք աշակերտների համար ուսումնառությունը կդարձնեն ավելի հետաքրքիր։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էջին կամ կապվել մեզ հետ [email protected] էլ․ հասցեով։

Ուսուցումը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին։ Պատրա՞ստ եք փոխակերպել ձեր դասավանդումը:
🔗 Գրանցման հղումը՝ https://fablabarmenia.com/fab-learning-academy/

----

Fab Lab Armenia is recruiting for the new Fab Learning Academy cycle.
Fab Learning Academy (FLA) is a global certification program that empowers educators to bring digital fabrication and maker-centered learning into K-12 classrooms.

The course brings together three interconnected domains—Technology, Science of Learning, and Innovative Practices—combining global virtual masterclasses with hands-on practice in local fabrication labs.
Taught by certified instructors, the course combines global virtual masterclasses with hands-on practice in local digital fabrication labs.

Over the next six months, educator-participants will develop skills across three interconnected areas. They will gain hands-on experience with technology — including 3D modeling, programming, vector design, laser cutting, and electronics — while deepening their understanding of pedagogy through constructionism, critical thinking, and project-based learning. Most importantly, they will learn to integrate these approaches into their classrooms, turning lessons into interactive, physical design challenges that engage students in new and meaningful ways.

Have questions or need more details? Send us a direct message here or reach out at [email protected]

Take the next step in your teaching journey. The program starts this October 5th!
🔗 Apply: https://fablabarmenia.com/fab-learning-academy/

Սովորիր թվային նախագծում և արտադրություն Ֆաբ Լաբում Ցանկանո՞ւմ ես գաղափարից ստանալ իրական, պատրաստի իր: Միացիր 4-շաբաթյա...
31/08/2026

Սովորիր թվային նախագծում և արտադրություն Ֆաբ Լաբում

Ցանկանո՞ւմ ես գաղափարից ստանալ իրական, պատրաստի իր: Միացիր 4-շաբաթյա գործնական աշխատարանին և ստեղծիր քո սեփական գործիքների վահանակը։

Ի՞նչ կսովորես.
> Երկչափ և եռաչափ նախագծում Fusion ծրագրով
> Լազերային կտրման և եռաչափ տպագրության տեխնոլոգիաներ
> Թվային մոդելավորումից մինչև գործնական պատրաստում

Շաբաթական ծրագիր
1 Շաբաթ – Սեպտեմբերի 5
Ծանոթություն Fusion-ին և պարամետրիկ դիզայնին: Հիմքի մոդելավորում և լազերային կտրում:
2 Շաբաթ – Սեպտեմբերի 12
Fusion-ի 3D գործիքների յուրացում: Գործիքների վահանակի ամրակի նախագծում և տպագրություն
3 Շաբաթ – Սեպտեմբերի 19
Առարկայի չափագրում, անհատական ամրակի մոդելավորում և տպագրություն:
4 Շաբաթ – Սեպտեմբերի 26
Ամրակների դիզայնի լրամշակում և 3D տպագրության ավարտ:

Տարիքը՝ 14–18 տարեկան
Տևողությունը՝ 4 շաբաթ (շաբաթական 1 դաս)
Վայրը՝ Ֆաբ Լաբ Հայաստան (Մոլդովական 77, Դիլիջան)
Լեզուն՝ Հայերեն
Տեղերը՝ Սահմանափակ
Աշխատարանի վարող՝ Արեգ Խալաթյան՝ Ֆաբ Լաբ Հայաստանի արդյունաբերական դիզայնի բաժնի ղեկավար, Erachap-ի հիմնադիր

Մասնակցությունը անվճար է
🔗Գրանցման հղումը՝ https://forms.gle/ULbzJb8Hac7rzB5s5

Learn digital design and fabrication at Fab Lab Armenia.

Want to turn an idea into a finished, ready-to-use object? Join our 4-week hands-on workshop and create your own tool organizer.

What you'll learn:
> 2D and 3D design in Fusion
> Laser cutting and 3D printing technologies
> From digital modeling to physical making

Weekly Breakdown:
Week 1 – Saturday, September 5
Intro to Fusion and design fundamentals. Organizer sketching and laser cutting.
Week 2 – Saturday, September 12
Mastering Fusion 3D tools. Hanger design and 3D printing.
Week 3 – Saturday, September 19
design custom objects based on reverse engineering and 3D printing.
Week 4 – Saturday, September 26
Custom design and 3D printing.

Age: 14–18 years
Duration: 4 weeks (1 session per week)
Location: Fab Lab Armenia (77 Moldovakan St, Dilijan)
Language: Armenian
Spots: Limited
Workshop Lead: Areg Khalatyan — Head of Industrial Design at Fab Lab Armenia, Founder of Erachap

Participation is free.
🔗 Registration link: https://forms.gle/ULbzJb8Hac7rzB5s5

Կոնստուկցիոնիզմից դեպի ստեղծարար աշխարհ Սեյմուր Փեյփերթի կարևորագույն պատգամներից էր կրթության հայեցակարգի արմատական վեր...
26/08/2026

Կոնստուկցիոնիզմից դեպի ստեղծարար աշխարհ

Սեյմուր Փեյփերթի կարևորագույն պատգամներից էր կրթության հայեցակարգի արմատական վերանայումը. առանցքային հարցը ոչ թե «Ինչպե՞ս ավելի լավ դասավանդելն» է, այլ «Ինչպե՞ս են մարդիկ սովորում, և ինչպե՞ս ստեղծել միջավայր, որտեղ ուսումնառությունը վերածվում է ստեղծարարության ու նորարարության»: Փեյփերթը, Մարվին Մինսկիի և Սինթիա Սոլոմոնի հետ միասին, հիմնադրեց MIT-ի Արհեստական բանականության լաբորատորիան ու Logo հետազոտական խումբը՝ հեղափոխելով կրթության ոլորտը:

Fab Fest 2026-ի շրջանակում Ժաքլին Կարաասլանյանի վարած պանելային քննարկումը այս հարցադրման շուրջ համախմբեց տարբեր սերունդների փորձագետների՝ Սինթիա Սոլոմոնը վերհիշեց Logo-ի ակունքներն ու ծրագրավորումը որպես նոր գրագիտություն դիտարկելու առաջին քայլերը: Կլաուդիա Ուրեան ներկայացրեց, թե ինչպես կոնստուկցիոնիզմը ինտեգրվեց ուսուցիչների վերապատրաստմանն ու կրթական համակարգերին: Էնն Բերգեր Վալենտեն խոսեց այն սովորող համայնքների մասին, որոնք ակտիվորեն կերտում ու փոխում են իրենց իրականությունը: Շերի Լասիտերն ընդգծեց Փեյփերթի կրթական փիլիսոփայության կապը Ֆաբ Լաբերի համաշխարհային շարժման հետ, որտեղ ուսուցումը տեղի է ունենում պատրաստելու, փորձի փոխանակման և համագործակցության ապակենտրոն միջավայրում:
Այս ելույթները ցույց տվեցին ավելին, քան կրթական մեկ մոտեցման պատմությունն է. դրանք արտացոլեցին տարեցտարի ընդլայնվող մի շարժում: Շարժում, որը սկսվել է ծրագրավորում սովորող երեխաներից, վերածվել ստեղծարար համայնքների և ի վերջո դարձել համաշխարհային ցանց, որտեղ գիտելիքը ստեղծվում ու փոխանցվում է առանց սահմանների:
Արհեստական բանականության և արագ փոփոխությունների դարաշրջանում Փեյփերթի տեսլականն առավել քան արդիական է: Ապագան պատկանելու է ոչ թե գիտելիք սպառողներին, այլ նրանց, ովքեր պատրաստ են անդադար սովորել, ստեղծել ու վերաիմաստավորել իրենց անելիքը:

Մեր առջև ծառացած մարտահրավերն այլևս լոկ կրթությունը բարելավելը չէ. այն սովորող հասարակության համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելն է:
🔗 Դիտեք ամբողջական քննարկումը՝ https://www.youtube.com/watch?v=K4KacCVbQ-8 (1:04:00-ից մինչև 1:45:00)

From Constructionism to a World of Learners

One of Seymour Papert’s most enduring insights was a fundamental shift in perspective: the important question is not “How do we teach better?” but “How do humans learn—and how do we create the conditions for that learning to flourish into Creativity and Innovation?” Seymour Papert, along with Marvin Minsky and Cynthia Solomon, created the Artificial Intelligence Lab at MIT and the Logo Research group that would take on to revolutionize education.

At Fab Fest 2026, Jacqueline Karaaslanian moderated a panel that brought this question across generations of practice. Cynthia Solomon took us back to the pioneering origins of Logo and programming as a new literacy; Claudia Urrea showed how Constructionism moved into teacher development and educational systems; Ann Berger Valente brought the perspective of learning communities that actively change and build their own realities; and Sherry Lassiter connected the educational philosophy of Papert to the global Fab Lab movement and its’ distributed infrastructure for learning through making, sharing and collaboration.
Together, their contributions revealed something larger than the history of an educational paradigm. They showed the evolution of a powerful movement that keeps growing exponentially: from children learning through programming, to communities learning through making, to a worldwide network where knowledge can be created and shared across disciplines, institutions and borders.
In a world increasingly shaped by AI and constant change, Papert’s vision feels more urgent than ever. The future will not belong simply to those who consume knowledge, but to those who can continuously learn, create, invent and reinvent themselves.

The challenge before us is no longer only to improve education. It is to build the conditions for a learning society.
🔗 Watch the full discussion: https://www.youtube.com/watch?v=K4KacCVbQ-8 (from 1:04:00 to 1:45:00)

📷Image courtesy of Fab Foundation

Address

Dilijan

Opening Hours

Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 11:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Fab Lab Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Fab Lab Armenia:

Shortcuts

Share

Category