🇦🇲 ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է․ ՆՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՍ ՈՒ ԽՆԱՄԵՍ ՆՐԱՆ
Զարմանում եմ, երբ մարդիկ խոսում են հայրենիքից ու կարծում, թե ինչ-որ կարևոր բան են անում հայրենիքի համար, մինչդեռ չեն ճանաչում այդ հայրենիքը։
Գուցե երբևէ գիտակցված իրենց ափի մեջ չեն առել մի բուռ հայրենի հող, ցավ չեն զգացել՝ տեսնելով կտրված ծառը, բարակած գետը կամ ցամաքած աղբյուրը։
🇦🇲 Հայրենիքը նախ պետք է ճանաչել, զգալ ու խնամել, հետո միայն խոսել նրա մասին։
#ԵռագույնԱրահետ10 #ԵռագույնԱրահետ #ԲերդՄշակույթիԿենտրոն #ԲՄԿ #Տավուշ #Բերդ #Հայրենիք #ՃանաչենքՄերՀայրենիքը #ԽնամենքՄերՀայրենիքը #Բնապահպանություն #Հայրենաճանաչություն
Արմեն Վաղարշակի Մելիքյան Armen Melikyan
Բերդ մշակույթի կենտրոնի հիմնադիր
Founder of Berd Culture Center
Promoting the culture and heritage of Tavush, Armenia
Եռագույն արահետ 10
17.08.2026թ.
#ԲերդՄշակույթիԿենտրոն
#Մշակույթ
12/08/2026
#Հայրենիք
🇦🇲 «ԵՌԱԳՈՒՅՆ ԱՐԱՀԵՏ» — 10-ՐԴ ԱՆԳԱՄ
🥾 Տարածաշրջանի ամենաերկարակյաց երիտասարդական նախաձեռնությունը 10-րդ անգամ մեկնարկում է իր քայլարշավը դեպի մեր չնաշխարհիկ լեռնաշխարհի կածանները։
⛰️ «Եռագույն արահետ» հայրենագիտական քայլարշավը բացառիկ հնարավորություն է մեր երիտասարդների համար՝ ճանաչելու հայրենի բնաշխարհը, բացահայտելու պատմամշակութային արժեքներն ու ավելի ամուր կապվելու սեփական հողին։
🏕️ Օգոստոսի 14–17-ը մեր արշավականները կգիշերեն Միափորի լանջերին և յուրաքանչյուր օր կապրեն նոր ու բացառիկ զգացողություններ՝ քայլելով լեռնային արահետներով, բացահայտելով բնությունն ու վայելելով արշավական կյանքի անմոռանալի պահերը։
🌄 Չորս օր՝ բնության գրկում։
🥾 Չորս օր՝ քայլարշավի ու բացահայտումների։
🇦🇲 Չորս օր՝ հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու համար։
📌 Մասնակցության հայտադիմումը լրացնելու համար անցեք ստորև նշված հղումով։
🇦🇲 Ճանաչենք հայրենիքը՝ քայլելով նրա արահետներով։ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfa75L_QALXv5Y2qhPUOla8YzD0Bqu_b-bmAzU5DPgci3iCeQ/viewform?usp=header
06/08/2026
Մելիքյան Նիկալ Հարությունի 1879-1947թթ.
#Մելիքյան
06/08/2026
Խնամիր քո երկիրը, ծառայիր նրան։
Արա՛ դա քո կամքով, արժանապատվությամբ և հոգատարությամբ արա,
այլապես մի օր ստիպված կլինես նույնը անել ուրիշի երկրի համար։
Սիրիր երկիրդ,
Հավատա նրա վաղվա օրվան,
Մաքուր պահիր,
Հարգիր նրա օրենքները։
Բերդ Մշակույթի Կենտրոն ՄՀԿ Berd Mshakuyti Kentron
Armen Melikyan Berd Culture
31/07/2026
Մարդ արարած, սովորիր ընդունել և գնահատել քեզանից առավելին,
քանզի մի օր դու ևս ունենալու ես դրա կարիքը։
Կյանքը բումերանգ է.
Տուր, որ ստանաս.,
Հարգիր, որ հարգվես,
Սիրիր, որ սիրվես,
Մարդ եղիր, որ մադատեղ դնեն,
Օգնիր, որ օգնեն,
Պաշտպանիր, որ պաշտպանեն,
Ինչ ցանես, այն էլ կհնձես։
29/07/2026
Մելիքյան Իվան Հարությունի 1893-1965թ.
#Մելիքյան
25/07/2026
💦 Շնորհավոր Վարդավառ։
🌿 Վարդավառը մեր տարածաշրջանում բացառիկ տոն է։ Այն ընտանիքակենտրոն արարողակարգ է, որի ընթացքում ընտանիքներն ու գերդաստանները հավաքվում են մեկ սեղանի շուրջ, վերամիավորվում և մեծ շուքով նշում այս գեղեցիկ օրը։
🤝 Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հեռվից եկել են հայրենիք՝ Վարդավառը հարազատ հողում նշելու։
🏡 Բազմիցս անդրադարձել եմ մեր տարածաշրջանի ավանդական ծեսերին, հատկապես այն սովորույթներին, որոնք դարերով պահպանվել ու հասել են մեզ։ Միշտ ասել եմ՝ անընդունելի է դրանք ձևափոխել կամ կտրել իրենց արմատներից։
💧 Այդ անգնահատելի ավանդույթներից մեկն էլ Վարդավառն է՝ Վրթիվերը։
🙏 Նշե՛ք այն այնպես, ինչպես նշել են ձեր մեծերը՝ սիրով, մաքրությամբ, փոխադարձ հարգանքով և ավանդույթին հավատարիմ։
❤️ Թող Վարդավառի ջուրը մաքրի մեր հոգիները, ամրացնի ընտանիքները, միավորի սփյուռքն ու հայրենիքը և խաղաղություն ու բարօրություն բերի մեր ժողովրդին։
💦 Ուրախ և օրհնյալ Վարդավառ եմ մաղթում բոլորիս։
#Վարդավառ #Վրթիվեր #Տավուշ #ԲերդՀամայնք #Սփյուռք #ԲերդՄշակույթիԿենտրոն
Armen Melikyan Berd Culture
Բերդ Մշակույթի Կենտրոն ՄՀԿ Berd Mshakuyti Kentron
19/07/2026
Հովվի երգը
Արի՛, ես քեզ բարև տամ,
Ես քեզ սեր տամ, արև տամ,
Փնջած մորի, կծոխուր,
Դաշտի շաղոտ ծաղիկ տամ։
Դու էլ ինձ մի պարզ ժպիտ՝
Քո վառվռուն այտերով,
Ծամերդ՝ սիրուն փնջած,
Շորդ՝ կարմիր վարդերով։
Մեր թաղի կողքով արի,
Ձեն տամ՝ թուշդ կարմրի։
Ես՝ մի հովիվ սարերի,
Ինձ քո սրտի տեր ընտրի։
Հեղինակ՝ Արմեն Մելիքյան
19.07.2026 թ.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Telephone
Website
Address
Berd
4201