Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց

Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց, Middle School, Արարատի մարզ, Artashat.

Photos from Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց's post 20/06/2026

11_րդ դասարան
Մեր հագեցած էքսկուրսիան դեպի Դսեղ,Քոբայր,Բարձրաքքաշ և Լոռու գեղատեսիլ բնաշխարհ։Բացահայտեցինք պատմամշակութային արժեքներ,վայելեցինք հմուտ,հանճարեղ լոռեցու ծննդավայրի բնության գեղեցկությունը,ունեցանք ուսուցողական և հագեցած օր։Դասղեկ` Ա.Եթումյան

Photos from Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց's post 10/06/2026

✨ Անմոռանալի օր Վիկտոր Համբարձումյանի աստղադիտարանում

Մեր 4-րդ «Ա» դասարանի փոքրիկ հետազոտողները բացահայտեցին աստղագիտության հրաշալի աշխարհը՝ այցելելով պլանետարիում, ուսումնասիրելով դիտակը և ծանոթանալով տիեզերքի գաղտնիքներին։ 🌌🔭

Օրվա ամենահուզիչ պահերից էր «Աստղ բռնելու» արարողությունը, երբ երեխաները սրտում պահեցին իրենց ամենանվիրական երազանքները։ ⭐💫

Այս գեղեցիկ օրվա յուրաքանչյուր պահում զգացվում էր դասվարի՝ Էլեն Հարությունյանի հոգատար և նվիրված աշխատանքը, որի շնորհիվ էքսկուրսիան դարձավ ոչ միայն ճանաչողական, այլև ջերմ, համախմբող ու երեխաների հիշողության մեջ երկար պահպանվող մի գեղեցիկ հուշ։ ❤️

Թող երեխաների երազանքները մի օր անպայման իրականանան։ 🌟💫

Photos from Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց's post 02/06/2026

Այսօր՝ Մայիսի 30-ին, անկրկնելի և բովանդակալից օր ունեցան 8ա դասարանի աշակերտները։ Գարնանային արևոտ օրն ավելի իմաստավորվեց այսօրվա էքսկուրսիայով։ Մեծն Սևակի ծննդավայրում՝ իր իսկ ձեռքով տնկած խնձորենիների հովանու ներքո հնչեցին բանաստեղծի տողերը՝ աշակերտների շուրթերից։ Մեծ էր պահի խորհուրդը և տպավորիչ։ Խոհերը ավելի խտացան Տափի բերդում՝ Գևորգ Մարզպետունու ամրոցում, որտեղ թագավորում էր պատմության շունչն ու դարերի հևքը։ Սովորողները վերադարձան մեծ տպավորություններով և նոր գիտելիքներով։

Photos from Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց's post 29/05/2026

Մարդու առողջությունը ամենաթանկ արժեքն է, որի պահպանումը կարևոր է ինչպես յուրաքանչյուր անհատի, այնպես էլ ամբողջ հասարակության համար։ Սակայն ժամանակակից աշխարհում լայն տարածում ունեն վնասակար սովորություններ, որոնք առաջացնում են կախվածություն, աստիճանաբար քայքայում են մարդու օրգանիզմը և վտանգում նրա կյանքը։ IXբ դասարանի աշակերտները «Ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա» թեմայով իրենց ինտեգրված քննական նախագծի շրջանակներում ներկայացրեցին գիտական փաստեր, հետաքրքիր դիտարկումներ և կարևոր եզրակացություններ՝ կոչ անելով կատարել գիտակցված ընտրություն հանուն առողջ ու անվտանգ ապագայի։ Քննական նախագծային աշխատանքի թեմա ` "Ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա"
Առարկա` քիմիա, կենսաբանություն
Դասարան` IXբ

29/05/2026
Photos from Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց's post 27/05/2026

✅Քննական ինտեգրված նախագծային աշխատանքի հաջող ավարտ։
📚 Կրթությունը պետության հիմքն է,բնագիտությունը՝հզոր պետության գրավականը…Այսօր հենց այս միտքն էր մեր Արտակցի սովորողներին հավաքել մեկ հարկի տակ։
# #Քննական նախագծային աշխատանքի պաշտպանություն✅
Թեմա՝ Հհ-ում գործող արևային համակարգերի ՕԳԳ-ի ներկայացում
Առարկաներ՝ Ֆիզիկա,աշխարհագրություն
Դասարան՝ 9-րդ,,Ա’’
Ուսուցիչներ՝Մ.Գրիգորյան,Գ.Սերգոյան👏👏

25/05/2026

Ուշադրություն📌📌

Want your school to be the top-listed School/college in Artashat?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Արարատի մարզ
Artashat
0732