15/07/2026
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ/Armavir State Regional college
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ/Armavir State Regional college, College & University, Երևանյան 36, Armavir.
15/07/2026
13/07/2026
✨ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՕՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ✨
✨🎓Հարգելի՛ շրջանավարտներ,
Հուլիսի 21-ին՝ ժամը 18:00-ից սկսած, ԱրմՏՊՔ-ի Երևանյան 36 հասցեում տեղի կունենա Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (ըստ կուրսերի)։
Մեզ սպասվում է՝
🎧 DJ և մեգա-պարային ռիթմեր
🎂 Տոնական տորթ
🎆 Շքեղ հրավառություն, որը կլուսավորի ձեր հաջողության մեկնարկը:
🚫 Մուտքի միակ պարտադիր պայմանը՝ Անսահման բարձր տրամադրությունն ու ձեր ջերմ ժպիտները: 😊✨
Եկե՛ք միասին տոնենք ձեր մեծ հաղթանակը։
Սպասում ենք բոլորիդ։ ❤️
#ԱրմՏՊՔ #Շրջանավարտ2026 #ԴիպլոմներիՀանձնում #Երևանյան36
09/07/2026
📣📣📣Ուշադրություն բոլոր դիմորդներին
1. ** Աղյուսակի այս նշանով մասնագիտությունները գերակա
մասնագիտություններն են։
2.Ընդունելության առաջին փուլում ոչ ոլորտային մասնագիտություններով դիմորդների դիմում հայտերը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են ոչ ոլորտային մասնագիտությունների դեպքում 2026թ-ի հուլիսի 10-ից ժամը 09:00-ից, օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00 ներառյալ, իսկ ոլորտային մասնագիտությունների դեպքում՝ 2026թ-ի հուլիսի 10-ից ժամը 09:00-ից, հուլիսի 24-ը՝ ժամը 18:00 ներառյալ:
3.Թափուր տեղերի առկայության դեպքում դիմորդների դիմում հայտերը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են ոչ ուշ քան 2026թ-ի օգոստոսի 14-ից ժամը 09:00-ից, օգոստոսի 18-ը ներառյալ՝ ժամը 18:00:
4.Ոլորտային մասնագիտությունների համար ընդունելության քննությունները անցկացվելու են քաղաք Արմավիր Երևանյան 36 հասցեում:
5.Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է փաստաթղթերի ընդունման, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով՝ քննության ավարտման հաջորդ աշխատանքային օրը:
6.Ընդունելության մրցույթը համարվում է ավարտված ՍՄՈՒՀ ընդունելության մրցույթի առաջին փուլը՝ ըստ անվճար և վճարովի տեղերի ամփոփելուց հետո՝ 2026 թվականի օգոստոսի 11-ին, իսկ թափուր տեղերի մրցույթը ընթացիկ փուլերում մրցույթը համարվում է ավարտված երկրորդ փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո՝ 2026 թվականի օգոստոսի 19-ին, անկախ այդ տեղերը համալրված լինելու կամ չհամալրվելու հանգամանքից:
7.Ընդունելության գործընթացը կազմակերպվում է համաձայն ՍՄՈՒՀ ընդունելության կարգի՝
https://www.arlis.am/hy/acts/227201/latest?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2uA_pE9tO51h4yMPl38h32R31F6BPlGg-Kmg_aem_gU9VbVz9-z-Z2M-P6U9pZQ
8.Այն օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերենին, մասնակցում են Քոլեջի կողմից առաջարկվող նախապատրաստական դասընթացներին:
9.Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093-84-77-55, 091-95-70-55, 098-49-65-75:
❗️❗️❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.Դիմորդի օրինական ներկայացուցիչը անցնում է նույնականացում՝ նշված հարթակում .
https://my.emis.am/login?fbclid=IwAR2VETSAS7HjhleHRuA2FliQjxMABzcnRjBmFwcF9pZAwzNTA2ODU1MzMjgAAR4IdEer4Xn8AR5wYW_Z-0iyvR-nCrshrhIh30U29yO1HJOEnZKCgFI4fExZA_aem_XRRMeWOAl9g2kSkXfQKT9A&sfnm=mo
2.Այնուհետև էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը՝ նշված հարթակում
https://hayt.college.emis.am/maintenance?fbclid=IwAR2VETSAS7HjhleHRuA2FliQjxMABzcnRjBmFwcF9pZAwzNTA2ODU1MzMjgAAR4IdEer4Xn8AR5wYW_Z-0iyvR-nCrshrhIh30U29yO1HJOEnZKCgFI4fExZA_aem_XRRMeWOAl9g2kSkXfQKT9A&sfnm=mo, որը ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքը:
3.Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության համար:
4.Դիմորդի հայտը պարունակում է ներքոհիշյալ տեղեկությունները, որոնք ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով, իսկ դրա բացակայության կամ անհնարինության դեպքում՝ դիմորդի կողմից.
լուսանկար,
կրթության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը,
անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ և այլն՝ ըստ ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված տեսակների,
հանրակրթական զարգացման հանձնաժողովի կողմից տրված կցագրման վկայականի պատճենը,
սույն կարգի 14-րդ կետով սահմանված՝ ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը,
տեղեկանք վերջին երեք տարում սովորած և ավարտած ուսումնական հաստատության մասին,
տեղեկանք փաստացի բնակության վայրից:
5.Ինքնաշխատ եղանակով ներբեռնված փաստաթղթերում սխալ կամ թերի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում դիմորդը կարող է փոխարինել կամ լրացնել ճիշտ փաստաթուղթը, ինչպես նաև խմբագրել իր դիմումը, իսկ սահմանված հիմքերով դիմումը մերժվելու դեպքում՝ վերացնել չեղարկման պատճառն ու նորից ներկայացնել հայտը:
6.Դիմորդի ցանկությամբ և առկայության դեպքում դիմորդը կարող է ներբեռնել նաև հետևյալ փաստաթղթերը.
աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը,
իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում ձեռք բերած լրացուցիչ կրթական ծրագրի, այդ թվում՝ արտադասարանական դաստիարակության համապատասխան վկայական, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում կուտակած հետազոտական, նախագծային և այլ գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո),
կամավորական աշխատանքի նախաձեռնության և (կամ) մասնակցության վերաբերյալ տեղեկանք,
միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոնների) դիպլոմների պատճենները),
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար վերջին երկու տարվա ընթացքում հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը:
7.Ընդունող հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում, հաստատում կամ մերժում է Համակարգի միջոցով դիմորդների ներկայացրած հայտերը:
8.Հաստատման դեպքում դիմորդը Համակարգի իր անձնական էջում տեսնում է այդ մասին հաղորդագրությունը, չեղարկման դեպքում տեղեկացվում է նաև չեղարկման պատճառի մասին:
9.Դիմորդի հայտը հաստատվելու և ընդունվելու պահից միջին հանդիսացող էլեկտրոնային վերջնաժամկետից դիմորդը կամ նրա ներկայացուցիչը (այդ թվում՝ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով լիազորված անձը) Քոլեջի ընդունող հանձնաժողով է ներկայացնում հայտում պարունակվող փաստաթղթերի բնօրինակները: Սահմանված ժամկետում դրանք չներկայացնելու կամ անհամապատասխանություն կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում Քոլեջի ընդունող հանձնաժողովը չեղարկում է տվյալ դիմորդի հայտը:
10.Դիմորդի հայտում ներկայացված կեղծ փաստաթղթերի և տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
11.Դիմորդի դիմում հայտը հիմնավորված մերժվում է Քոլեջի ընդունող հանձնաժողովի կողմից,
եթե.
🔺դիմորդի դիմում հայտը և/կամ փաստաթղթերը թերի են և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այդ մասին նրան պատշաճ տեղեկացնելուց հետո՝ մինչև դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 3 ժամ առաջ:
🔺ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած որակավորման համար Աղյուսակ 1-ով սահմանված մրցութային առարկայի գնահատականը կամ տվյալ առարկան գնահատված է 1-3 միավոր՝ 10 բալային սանդղակով, իսկ 1-7 միավոր՝ 20 բալային սանդղակով։ Նշված հիմքով հայտի մերժվում է նույն օրը՝ այդ մասին հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով) տեղեկացնելով դիմորդին և միաժամանակ առաջարկելով այլընտրանքներ:
🔺հիմնական կրթության հիմքով մասնագիտությունների համար ընդունելության գործընթացի առաջին փուլում չի հայտագրվել 13 դիմորդ: Եթե դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ դիմորդների հայտերի թիվը մինչև 3-ով է պակաս սահմանված թվից, ապա քոլեջը կարող է հայտարարությամբ շարունակել ընդունելության երկրորդ փուլում, իսկ դրանից ավելի դեպքում՝ նույն օրը պատշաճ և հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով), տեղեկացնում է դիմորդին տվյալ որակավորմամբ կամ մասնագիտությամբ խումբ (կուրս) չձևավորվելու հիմքով դիմումը մերժելու մասին՝ առաջարկելով այլընտրանքներ:
🔺միջնակարգ կրթության հիմքով ընդունելության գործընթացի առաջին փուլում չի հայտագրվել 10 դիմորդ, եթե առկա չէ հիմնական կրթության հիմքով երկրորդ կուրս:
🔺միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը՝ հիմնական կրթությամբ դիմորդը՝ միջնակարգ կրթությամբ:
09/07/2026
🔉Մեկնարկում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:
💠Մրցույթի նպատակներն են`
զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,
ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
📚Կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
📘Ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք. կունենան կիրառական նշանակություն,
ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը, ունեն հանրային մասնակցության բաղադրիչ:
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով, մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։
🔖Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ ⬇️
https://escs.am/am/news/36455?fbclid=IwY2xjawSq_O1leHRuA2FlbQIxMABicmlkETFKcHBkNnZxTUtENXZPcE94c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHpM45LS0aSiWQ2ogOf2Dpl4gjRV9E8X2jO_BvZA6MWvaOm7D3yH9JbSTe7io_aem_3MD-ut-B1p3zJdZy1dJ1zQ
📆Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային հասցեին` համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի:
📍ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
📞Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 699 (642) և 010 599 699 (643) հեռախոսահամարներով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մեկնարկում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը - ՀՀ ԿԳՄՍՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումն...
‼️ ՀԱՐԳԵԼԻ՛ ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴՆԵՐ
⚠️ Խնդրում ենք ուշադրություն դարձնել հայտագրման կարևորագույն պայմանին.
Մինչ դիմորդի հայտագրումը սկսելը՝ ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) պետք է պարտադիր գրանցվի համակարգում՝ իր էլեկտրոնային ստորագրության միջոցով։
‼️ ՀԱՐԳԵԼԻ՛ ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴՆԵՐ
⚠️ Խնդրում ենք ուշադրություն դարձնել հայտագրման կարևորագույն պայմանին.
Մինչ դիմորդի հայտագրումը սկսելը՝ ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) պետք է պարտադիր գրանցվի համակարգում՝ իր էլեկտրոնային ստորագրության միջոցով։ Միայն այս քայլն անցնելուց հետո հնարավոր կլինի լրացնել դիմորդի հայտը։
👇 Քայլերի ճիշտ հաջորդականությանը ծանոթանալու համար դիտեք կից տեղադրված ուղեցույցը։
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը:
https://youtu.be/D3g8Aif8Y_s?feature=shared
❗️Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս ուսումնական տարում նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։
Ընդունելության նոր կարգով և թվայնացման նոր ընթացակարգերով պայմանավորված՝ ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ․ համակարգը պարզեցվել է, մի շարք տվյալների և փաստաթղթերի ներբեռնումը դարձել է ինքնաշխատ։
Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։
Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10–ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/40
07/07/2026
07/07/2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։
Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։
🔸Ինչպես դիմել քոլեջ
Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը hayt-college.emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։
🔸Միասնական մոտեցում
Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝ բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։
🔸Ընդունելության ժամկետներ
Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.
✅ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00
✅ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00
🔸Ընդունելության պայմաններ
Ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ ոլորտային մասնագիտությունների։
🔸Ընդունելության արդյունքների ամփոփում
Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակում է ՄՈՒՀ-ը՝ տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/35
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Armavir
0901
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |