29/05/2026
Մեր դպրոցի տնօրենությունն ու ողջ անձնակազմը խորին շնորհակալություն են հայտնում 1995-2005 թթ շրջանավարտ 10Ա դասարանին՝ հարազատ դպրոցի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։
Ձեր նվիրած նստարանները ոչ միայն գեղեցկացրին դպրոցի բակը,այլև դարձան ջերմության,հիշողությունների և միասնականության խորհրդանիշ։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև օգնող ու օժանդակող ծնող՝ Մհեր Ալեքսանյանին՝ հուշատախտակի միջոցով դպրոցի պատմությունը ներկայացնելու համար։
Այդպիսով դուք պահպանեցիք մեր դպրոցի անցյալը,արժևորեցիք ներկան և փոխանցեցիք այն ապագա սերունդներին։
Ձեր աջակցությունն ու սրտացավությունը մեզ համար անչափ կարևոր են։
Շնորհակալ ենք ,որ ձեր ներդրմամբ շարունակում եք լինել դպրոցի կողքին🤗
Sara Gevorgyan Hermine Petrosyan 🫶🫶
26/05/2026
Առաջին դասարանի հայտագրում👫🧑🏫🧑🏫🧑🏫👩🏫👩🏫👩🏫
25/05/2026
Զանգ,որն ազդարարեց նոր ու լուսավոր թռիչքի սկիզբը Արմավիրի Վ.Բախշյանի անվան N2 հիմն. դպրոցում։ «Մնաս բարով մեր մանկության կայարան,մեր թռիչքն արդեն սկսված է ». այս տողերով և անսահման հուզերով դպրոցական կյանքի իրենց վերջին էջը թերթեցին մեր դպրոցի իններորդ դասարանցիները։
Սիրելի՛ շրջանավարտներ,շնորհավորում ենք ուսումնական այս փուլն ավարտելու կապակցությամբ և մաղթում ենք ,որ ձեր կյանքի հաջորդ փուլերը լինեն միայն հաղթանակներով և բարձր թռիչքներով լեցուն։
Ձգտե՛ք դեպի լույսն ու գիտությունը և երբեք չդադարե՛ք երազել։
Բարի երթ։
24/05/2026
https://youtu.be/isAnp0W93Uw?si=Pdp58DDfARsJs8O_
Ամբողջական միջոցառումն այստեղ
Գարնանաշունչ…գարնանաբույր…մայրաբույր…
Մարտի 9-ին մեր դպրոցում բնության զարթոնք գարունը, կյանքի աղբյուր մայրը և ,շաղախվելով սիրով ու երախտագիտությամբ,հյուսեցին սիրառատ ու հոգեհույզ մի պատմություն՝ երգի,պարի,ասմունքի թևերով։
Միջոցառումը կազմակերպել էին մեր դպրոցի շնորհաշատ աշակերտները, տարբեր տարիների շրջանավարտները՝ Անժելա Գալստյանի ղեկավարությամբ։Նրանց հրաշալի կատարումները անմոռանալի զգացողություններ պարգևեցին ներկաներին։
Երգերի անզուգական կատարումներով հարազատ դպրոցի ուսուցչուհիներին շնորհավորեց միջոցառման հատուկ հյուր,սիրված երգիչ Արսեն Զաքարյանը:
Միջոցառումը եզրափակվեց շքեղ անակնկալով.մեր դպրոցի շրջանավարտ Սոֆյայի հրաշալի կատարմամբ «Որդիս»երգի հնչյունների ներքո սիրելի ուսուցչուհիներին անսպասելի շնորհավորելու եկան իրենց զավակները՝ ծաղկեփնջերի հետ նվիրելով երջանկությամբ ու երախտագիտությամբ լի ժպիտներ…
Ամբողջական միջոցռումն 👇🏻 այստեղ
18/05/2026
Պարգևատրման արարողություն
«Թուղթը աղբ չէ» նախաձեռնության շրջանակներում անցկացվող մրցույթի առաջին փուլը հաջողությամբ ամփոփվեց։
Մրցույթի արդյունքներով առանձնացվեցին առավել ակտիվ և նախաձեռնող դասարանները, որոնք իրենց ներդրումն ունեցան թղթի թափոնների հավաքագրման և վերամշակման գաղափարի տարածման գործում։
🏅 Պատվավոր 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած դասարանները՝ 2բ և 7բ, խրախուսվեցին պատվոգրերով՝ որպես շրջակա միջավայրի պահպանության գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության գնահատանք։
🏆 Իսկ մրցույթի հաղթող՝ 1-ին հորիզոնականը զբաղեցրած 6ա դասարանը ստացավ փոխանցիկ «Կանաչ դրոշը», որը խորհրդանշում է բնապահպանական պատասխանատվությունը, միասնականությունը և էկոարժեքների տարածումը դպրոցում։
🌱 Հաղթող դասարանին տրվեց նաև յուրահատուկ հնարավորություն՝ դպրոցի բակում տնկելու իրենց դասարանի անվանական ծառը՝ որպես բնության հանդեպ հոգատարության, շարունակականության և կանաչ ապագայի խորհրդանիշ։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միասնական գաղափարի շուրջ համախմբված աշակերտները կարող են իրական փոփոխություն բերել և սեփական օրինակով նպաստել ավելի մաքուր ու կանաչ միջավայրի ձևավորմանը։
Նախաձեռնության հեղինակ և համակարգող աշխարհագրության ուսուցչուհի և «Էկո դպրոց» խմբակի խմբակավար Թ. Մկրտչյան