Արարատ քաղաքի N 4 հիմնական դպրոց

Արարատ քաղաքի N 4 հիմնական դպրոց

Share

Արարատ քաղաքի հ.4 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1976 թվականին,Խանջյան փողոց №63 շենքում: Դպրոցը գործում է հիմ - նադրման օրվանից առ այսօր...

06/06/2026

Սիրելի՛ ընկ. Փանոսյան, հարգարժա՛ն տնօրեն, լավագույն ընկեր, մեծագույն մանկավարժ ու պարզապես ՄԱՐԴ՝ իր համապարփակ նշանակությամբ...
Ծնունդդ շնորհավոր, մնա՛ միշտ առողջ և կորովի, ողջախոհ ու մեծասիրտ, լավ ղեկավար ու անձնվեր բարեկամ...եղի՛ր միշտ անչար ու անաչառ, սիրելի ու գնահատված, հարազատ ու սրտացավ... ու պարզապես ՄԵՐԸ: Եվ այն ուղին, որ դեռ անցնելու ենք միասին, թող լինի լուսավոր ու արգասավոր...
Բարի՜ տարեդարձ...

04/06/2026
01/06/2026
Photos from Արարատ քաղաքի N 4 հիմնական դպրոց's post 30/05/2026

🏫Մեր դպրոցի հանդիսությունների դահլիճում ականատեսն եղանք մեր դպրոցի բոլոր խմբակների հաշվետու դասերին։ Հանդես եկան դպրոցում գործող բոլոր խմբակներն, որոնց խմբակավարներն ընտրել էին շատ տարբեր և հետաքրքիր ներկայացման ձևաչափեր։

🥇🥇🥇Բացման խոսքի ժամանակ շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև 2025֊2026 ուստարվա ընթացքում դպրոցի պատիվը տարբեր ասպարեզներում բարձր պահած աշակերտներն ու նրանց ուսուցիչները։


Դպրոցում գործող խմբակները կարևոր դեր ունեն աշակերտների բազմակողմանի զարգացման գործում։ Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին բացահայտելու իրենց հետաքրքրությունները, զարգացնելու ունակություններն ու տաղանդները, ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ։ Խմբակային պարապմունքների ընթացքում աշակերտները սովորում են համագործակցել, պատասխանատվություն կրել, ստեղծագործել և ինքնավստահորեն ներկայացնել իրենց կարողությունները։
Խմբակները կրթական գործընթացի կարևոր և անբաժանելի մասն են՝ նպաստելով աշակերտների համակողմանի զարգացմանն ու հաջողություններին։
Շնորհավորում ենք մեր խմբակներին և խմբակների ղեկավարներին արդյունավետ աշխատանքի և տպավորիչ հաշվետու դասերի համար։

📚 «ԳրքաՍեր» խմբակ — խմբակավար Լ. Թունյան

🩰 «Պար Ազգ» խմբակ — խմբակավար
Ա. Գրիգորյան

🇦🇲🎵«Ազգային երգ ու պար» խմբակ — խմբակավար Ա. Գրիգորյան

🗣️📖 «Ընթերցանություն և բանավոր խոսքի զարգացում» խմբակ — խմբակավար Գ. Հարությունյան

🧮✨ «Մենթալ թվաբանություն» խմբակ — խմբակավար Հ. Մարգարյան

🎼🎤 Երգչախումբ — խմբակավար Ռ. Հարությունյան

⚽️ խմբակ - խմբակավար Հ. Մելքոնյան

Photos from Արարատ քաղաքի N 4 հիմնական դպրոց's post 28/05/2026

♟️Մեր դպրոցի շախմատիստուհի, 7գ դասարանի աշակերտուհի Անգելինա Անդրեասյանը շախմատի մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և ճանաչվել լավագույնը։
Շնորհավորում ենք և մաղթում բազմաթիվ հաջողություններ մեր խելացի աշակերտուհի🥇🥇
Ուսուցիչ` Ա. Միսակյան

25/05/2026

Ուշադրություն մեկնարկում է 2026֊2027 ուսումնական տարվա առաջին դասարանցիների հայտագրման գերծընթացը

Photos from Արարատ քաղաքի N 4 հիմնական դպրոց's post 22/05/2026

Երբ կադրը դառնում է հավերժ հիշողություն...
Բարի՜ երթ 2025֊2026 ուսումնական տարվա մեր շատ սիրելի շրջանավարտներ✨️✨️

Photos from Արարատ քաղաքի N 4 հիմնական դպրոց's post 19/05/2026

Դասղեկի ժամ 5գ դասարանում` խորագրով տարվա շրջանակներում։

Դասղեկ` Լ. Անդրեասյան

#Անվտանգևապահովկրթականմիջավայչ

Photos from Արարատ քաղաքի N 4 հիմնական դպրոց's post 19/05/2026

# # ♟️ Դպրոցական շախմատային հրավառություն. Ուժեղագույնները որոշված են☆☆☆
Մեր դպրոցում ավարտվեց տարվա ամենասպասված ու ամենալարված մարզական իրադարձություններից ևս մեկը: Սիրողական փուլի հուզիչ խաղերից հետո, ասպարեզը տրվեց նրանց, ում քայլերին հետևում էինք շունչներս պահած՝ դպրոցի ուժեղագույն, շախմատային կարգ ունեցող աշակերտներին:
Շաբաթներ տևած այս մրցաշարը մեզ պարգևեց անկոտրում պայքար, բարդ ռազմավարություններ և իսկական տակտիկական մարտեր: Յուրաքանչյուր խաղատախտակի շուրջ տիրում էր առավելագույն կենտրոնացվածություն, իսկ տուրից տուր լարվածությունն ավելի էր մեծանում: Տղաները ցուցադրեցին ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմ, այլև կամքի ուժ ու վճռականություն:
Եվ այսպիսով, համառ ու թեժ պայքարի արդյունքում ձևավորվեց առաջատարների եռյակը, ովքեր էլ նվաճեցին պատվո հարթակի ամենավերին աստիճանները.
* 🥇 1-ին տեղ — Նադարյան Սահակ
Սահակը ցուցադրեց փայլուն, անթերի ռազմավարություն և ողջ մրցաշարի ընթացքում վստահորեն ընթացավ դեպի հաղթանակ՝ արժանանալով պատվավոր առաջին հորիզոնականին:
* 🥈 2-րդ տեղ — Սաֆարյան Լեոնիդ
Լեոնիդը ներկայացավ անկանխատեսելի ու սուր հարձակողական խաղով, մինչև վերջին վայրկյանը պահեց լարվածությունը և արժանիորեն զբաղեցրեց երկրորդ տեղը:
* 🥉 3-րդ հորիզոնական — Պապոյան Հակոբ
Հակոբը կայուն ու սառնասիրտ պաշտպանության շնորհիվ կարողացավ բարդագույն իրավիճակներից հաղթող դուրս գալ և նվաճել մրցաշարի բրոնզե հորիզոնականը:
Այս մրցաշարը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր դպրոցն ունի մտավոր մեծ ներուժ: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ մեզ այսպիսի գեղեցիկ ու բարձրակարգ սպորտային տոն պարգևելու համար:
Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաղթանակներ ,ինչպես շախմատային տախտակի վրա, այնպես էլ ուսումնական առաջադիմության մեջ:
Կազմակերպիչներ`
Ա.Ցականյան
Ս.Բլբուլյան և ԱԽ

Photos from Արարատ քաղաքի N 4 հիմնական դպրոց's post 19/05/2026

Նախագծային աշխատանք կենսաբանությունից
Թեման`
Դասարան` 7֊րդ
Նախագծի ղեկավար` Ժ. Ավագյան

Want your school to be the top-listed School/college in Ararat?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Խանջյան 63
Ararat
0602

Opening Hours

Monday 09:00 - 03:00
Tuesday 09:00 - 03:00
Wednesday 09:00 - 03:00
Thursday 09:00 - 03:00
Friday 09:00 - 03:00