23/09/2026
Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի երիտասարդը ոչ միայն ունենա կարծիք, այլ նաև կարողանա այն հստակ ձևակերպել, ներկայացնել և պաշտպանել։
«Մարդու իրավունքներ և քաղաքացիական առաջնորդություն» ճամբարի չորրորդ օրը կենտրոնացած էր հենց այս հարցի վրա։
Մասնակիցների հետ աշխատեցինք առաջնորդության, հանրային խոսքի և թիմային աշխատանքի հմտությունների շուրջ՝ քննարկելով նաև, թե ինչ դեր կարող են ունենալ եզդի երիտասարդները համայնքային և հանրային կյանքում, երբ ունեն վստահություն, գիտելիք և իրենց ձայնը լսելի դարձնելու գործիքներ։
Օրվա ընթացքում կարևոր էր ոչ միայն խոսել առաջնորդության մասին, այլ նաև այն փորձարկել գործնականում՝ ձևակերպել միտք, ներկայացնել դիրքորոշում, աշխատել թիմում և լսել մյուսներին։
Օրվա մեկ այլ կարևոր հատված էր «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի դիտումն ու քննարկումը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Ֆիլմը հնարավորություն տվեց խոսել աղջիկների և կանանց ընտրության, կրթության, ինքնուրույն որոշումներ կայացնելու և այն սոցիալական սահմանափակումների մասին, որոնք կարող են ազդել նրանց հնարավորությունների և ապագա որոշումների վրա։
Օրվա ավարտին մեզ հետ մնաց մի կարևոր հարց․ եթե երիտասարդներն ու կանայք արտահայտում են իրենց դիրքորոշումը, արդյո՞ք մենք նաև ստեղծում ենք այն միջավայրը, որտեղ այդ ձայնը կարող է ազդեցություն ունենալ։
«Եզդի կանանց և երիտասարդների մասնակցության խթանումը Հայաստանում» ծրագիրն իրականացնում է «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ Տեղական նախաձեռնությունների Կանադայի հիմնադրամի (CFLI) աջակցությամբ:
What does it take for a young person not only to have an opinion, but also to be able to formulate it clearly, present it, and stand by it?
The fourth day of the “Human Rights and Civic Leadership” camp focused on exactly this question.
Together with participants, we worked on leadership, public speaking, and teamwork skills, while also discussing the role Yezidi young people can play in community and public life when they have the confidence, knowledge, and tools to make their voices heard.
An important part of the day was not only discussing leadership, but also putting it into practice: articulating an idea, presenting a position, working as a team, and listening to others.
Another important part of the day was the screening and discussion of the film “Congratulations, It’s a Girl,” with the support of the Embassy of the Netherlands in Armenia.
The film created space to discuss girls’ and women’s choices, education, independent decision-making, and the social constraints that can affect their opportunities and future decisions.
At the end of the day, one important question remained with us: If young people and women express their views, are we also creating an environment where those voices can have an impact?
The project “Advancing Yezidi Women and Youth Participation in Armenia” is implemented by Shams Humanitarian NGO with the support of the Canada Fund for Local Initiatives (CFLI).
Canada in Armenia Canada en Arménie