Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ

Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ

Share

Education

19/02/2026

🤖⚙️ «Ռոբոտների հաքաթոն» 2026 ⚙️🤖

📢 Սիրելի՛ ուսանողներ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2026 թվականի մարտի 17-19-ը կազմակերպում է «Ռոբոտների հաքաթոն» մրցույթը։

🎯 Հաքաթոնի նպատակն է խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև զարգացնել նորարարական, մրցակցային և ռազմավարական մտածողություն ու թիմային աշխատանք։

👩‍💻👨‍💻 Մասնակցել կարող են 15 տարեկան և բարձր տարիքի այն անձինք, ովքեր ունեն հետաքրքրություն և փորձ՝
🔹 Ռոբոտաշինության
🔹 Ծրագրավորման
🔹 Ինժեներական լուծումների
🔹 Էլեկտրոնիկայի
🔹 Մեխատրոնիկայի ոլորտներում

🗓 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 2, ժ․ 18:00։

📌 Հաքաթոնի կանոնակարգին և մանրամասներին կարող եք ծանոթանալ համապատասխան հղմամբ, ինչպես նաև գրանցվել նշված հղումով։

🚀 «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ը խրախուսում է բոլոր հետաքրքրված ուսանողներին ակտիվ մասնակցել և ներկայացնել իրենց նորարարական գաղափարները։

Միացե՛ք, ստեղծե՛ք, մրցե՛ք և հաղթե՛ք 💡🏆

https://forms.gle/vPhX2FH1rpGF7c7d8

https://drive.google.com/file/d/159h4CpJV_aXf2VanD1_aDILOgknbDVq9/view?usp=drive_link

docs.google.com

Photos from Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ's post 17/02/2026

Այսօր՝ 17. 02.2025թ., Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ-ում տեղի ունեցավ «Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ» մասնագիտության «Ջերմամատակարարման կազմակերպումը և անվտանգության կանոնների պահպանումը» առարկայի Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունը (կուրսղեկ՝ Լ. Գալստյան)։ 🎓📘🔥

Ուսանողները ներկայացրին իրենց տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ ցուցադրելով մասնագիտական բարձր պատրաստվածություն։ 💡🛠️

Քննությունն անցավ կազմակերպված և պատասխանատու մթնոլորտում։ ✅

Շնորհավորում ենք մեր ուսանողներին այս կարևոր փուլը հաջողությամբ հաղթահարելու առթիվ և մաղթում նոր ձեռքբերումներ, մասնագիտական աճ և հաջողություններ հետագա գործունեության մեջ։ 👏🎉🌟

Photos from Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ's post 16/02/2026

Այսօր՝ 16.02.2026թ., Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ-ում տեղի ունեցավ
«Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում» մասնագիտության
«Էլեկտրաէներգետիկական համակարգ, պաշտպանությունը և տեխնիկական անվտանգության ապահովումը» և
«Բարձր և ցածր լարման էլեկտրական սարքավորումներ» առարկաների
📚 Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունը (կուրսղեկ՝ Լ. Ոսկանյան)։

Շրջանավարտները մեծ պատասխանատվությամբ ներկայացրին տարիների ընթացքում ստացած իրենց ողջ գիտելիքներն ու գործնական հմտությունները ⚡
Նրանց վստահությունն ու պատրաստվածությունը վկայում են մասնագիտական բարձր որակի մասին👏

🎓 Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր ընտրած ուղին լինի լուսավոր, անվտանգ և հաջողություններով լի։
Թող ձեր գիտելիքը ծառայի մեր երկրի զարգացմանը 🇦🇲✨

#ՊետականՔննություն #Աբովյան #Էներգետիկա #ՀպարտՇրջանավարտներ ⚡

Photos from Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ's post 16/02/2026

🔊🤖 ՄԿՈՒ հաստատություններում «STEP.ai – Արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի ներդրման մեկնարկային միջոցառում

✔️ Ծրագրի նախաձեռնողը ՏՀՏ գործատուների միություն-ն է՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում։
🇩🇪 Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի դաշնային կառավարություն-ի կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ Armenia)-ի միջոցով։

👥 Միջոցառմանը մասնակցել են ՄԿՈւ հաստատությունների տնօրեններ և մասնագետներ,
📌 ԿԳՄՍ ՄԿՈւ վարչության պետ Գայանե Արզումանյան,
📌 GIZ ծրագրի ղեկավար Սվենյա Վայրաուխ,
📌 ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյան։

🏫 Մասնակցել են նաև «ԱՊԷՔ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը, դասախոսներ Ա. Վանյանը, և Ս. Մկրտչյանը։

💬 Միջոցառման շրջանակում կազմակերպվել է ֆոկուս-խումբ քննարկում՝ ՄԿՈւ հաստատությունների առաջարկները ներկայացնելու և ծրագրի արդյունավետ ներդրումը ապահովելու նպատակով։

Photos from Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ's post 09/02/2026

«Զենիթ» ակադեմիայի և «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջև համագործակցության շրջանակում հերթական կարևոր քայլն է իրականացվել՝ ուղղված էներգետիկայի և արևային էներգետիկայի ոլորտներում գործնական կրթության զարգացմանը։

Քոլեջում մեկ շաբաթ շարունակ կազմակերպվել են ինտենսիվ գործնական պարապմունքներ՝ էներգետիկա / արևային էներգետիկա մասնագիտության ուսանողների մասնակցությամբ՝ ժամանակակից ինդուստրիալ-դիդակտիկ համակարգերի կիրառմամբ։

👨‍🏫 Դասընթացները կազմակերպվել են քոլեջի դասախոսներ՝Լ. Քամալյանի, Ա. Սիրեկանյանի նախաձեռնությամբ և իրականացվել «Զենիթ» ակադեմիայի դասավանդողի օգնական Խաչիկ Դալաքյանի աջակցությամբ՝ ապահովելով տեսության և պրակտիկայի արդյունավետ համադրություն։

📜 Քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանի կողմից շնորհակալագրեր են հանձնվել դասախոսներ
Ա. Սիրեկանյանին, Լ. Քամալյանին և
«Զենիթ» ակադեմիայի դասավանդողի օգնական Խաչիկ Դալաքյանին՝ կրթական գործընթացում ցուցաբերած մասնագիտական նվիրվածության և արդյունավետ համագործակցության համար։
Գործնական կրթությունը մեր համոզմամբ ապագա մասնագետների կայացման ամենակարևոր հիմքն է ։

03/02/2026

Հարգելի՛ պարոն Մեհրաբյան,

«Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Մաղթում ենք Ձեզ առողջություն, անսպառ եռանդ, պատասխանատու ու արդյունավետ աշխատանք և նոր հաջողություններ Ձեր կարևոր ու պատվաբեր առաքելության մեջ։
Ձեր ղեկավարությամբ քոլեջը շարունակաբար զարգանում է՝ դառնալով որակյալ կրթության, մասնագիտական առաջընթացի և համախմբված կոլեկտիվի օրինակ։
Թող առաջիկա տարիները լի լինեն նոր ձեռքբերումներով, հաջող նախաձեռնություններով և կայուն առաջընթացով։
Խորին հարգանքով՝
«Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի անձնակազմ։

30/01/2026

⚡️Открытая Олимпиада РУДН для иностранных граждан - онлайн формат!

👨‍🎓👩‍🎓Приветствуем будущих студентов РУДН! Рады сообщить, что стартовала регистрация на онлайн этап Открытой олимпиады РУДН для иностранных граждан, не имеющих российского гражданства.

🔸Кто может участвовать?

Иностранные граждане (не имеющие российского гражданства) – выпускники школ, студенты выпускных курсов вузов (бакалавриат и специалитет).

❗Если ты учишься в РУДН, обязательно участие только в очной олимпиаде. Если ты студент другого вуза, можешь принять участие в онлайн формате (по выбору).

🔸Какие возможности даёт олимпиада?

Победителям:
✅ Бесплатное обучение в РУДН по квоте Правительства России
✅ Шанс принять участие в конкурсе на стипендию «RUDN BRILLIANT STUDENTS»

Призёрам:
✅ Возможность бесплатного обучения в РУДН по квоте Правительства России, в случае их наличия после зачисления победителей Олимпиады
✅ Возможность получить значительную скидку на обучение в университете

🔸Как принять участие?

1. Зарегистрироваться на сайте на онлайн этап Олимпиады (https://olymp.rudn.ru/ru/main);
2. Приложить скан-копии паспорта или ID и диплома или справки об образовании с оценками за последний год обучения;
3. Записаться на онлайн тестирование на сайте в предложенные сроки;
4. Принять участие в индивидуальном собеседовании (в случае успешного прохождения теста);
5. Дождаться публикации списков победителей и призеров в личном кабинете участника Олимпиады.

🔸Олимпиада проводится по следующим дисциплинам:

• Информатика (бакалавриат, магистратура)
• Математика (бакалавриат, магистратура)
• Физика (бакалавриат, магистратура)
• Химия (бакалавриат, магистратура)
• Биология (бакалавриат, магистратура)
• Обществознание (бакалавриат, магистратура)• Русский язык (бакалавриат, магистратура)
• Экология (только магистратура)
• Реклама и связи с общественностью/ журналистика/ психология (только магистратура)
• Экономика и менеджмент (только магистратура)

🔗По всем вопросам, связанным с участием в Олимпиаде, можно обращаться по почте [email protected].

—————————

⚡️RUDN University Open Olympiad for Foreign Citizens (online)

We welcome future students of RUDN University! We are pleased to inform you that registration for the online stage of the RUDN University Open Olympiad for Foreign Citizens who do not have Russian citizenship has started.

🔸Who can participate?

Foreign citizens (who do not have Russian citizenship) – school graduates and university graduate students (bachelor's and specialist's degrees).
❗If you study at RUDN University, you must participate only in the Olympiad in person stage. If you are a student of another university, you can participate in an online format (optional).

🔸What opportunities does the Olympics offer?
To the winners:

✅ Free tuition at RUDN University according to the quota of the Russian Government
✅ Chance to participate in the RUDN BRILLIANT STUDENTS scholarship competition

The winners:
✅ The possibility of free tuition at RUDN University under the quota of the Russian Government, if available after the winners of the Olympiad are enrolled
✅ The opportunity to receive a significant discount on university tuition

🔸How do I participate?

1. Register on the website for the online stage of the Olympiad (https://olymp.rudn.ru/ru/main );
2. Attach scanned copies of your passport or ID and diploma or certificate of education with grades for the last year of study;
3. Sign up for online testing on the website within the suggested time frame;
4. Take part in an individual interview (in case of successful completion of the test);
5. Wait for the publication of the lists of winners and prize-winners in the personal account of the participant of the Olympiad.

🔸The Olympiad is held in the following disciplines:

• Computer Science (Bachelor's degree, Master's degree)
• Mathematics (Bachelor's degree, Master's degree)
• Physics (Bachelor's degree, Master's degree)
• Chemistry (Bachelor's degree, Master's degree)
• Biology (Bachelor's degree, Master's degree)
• Social Studies (Bachelor's degree, Master's degree)
• Russian language (Bachelor's degree, Master's degree)
• Ecology (Master's degree only)
• Advertising and Public Relations / Journalism / Psychology (Master's degree only)
• Economics and Management (Master's degree only)

🔗For all questions related to participation in the Olympiad, you can contact us by mail. [email protected].

⚡️ ՌՈՒԴՆ համալսարանի Բաց օլիմպիադա օտարերկրյա քաղաքացիների համար — առցանց ձևաչափ

👨‍🎓👩‍🎓 Ողջունում ենք ՌՈՒԴՆ համալսարանի ապագա ուսանողներին։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկել է օտարերկրյա (ՌԴ քաղաքացիություն չունեցող) քաղաքացիների համար նախատեսված ՌՈՒԴՆ համալսարանի Բաց օլիմպիադայի առցանց փուլի գրանցումը։

🔸 Ո՞վ կարող է մասնակցել

Օտարերկրյա քաղաքացիներ (ՌԴ քաղաքացիություն չունեցող)՝
• դպրոցների շրջանավարտներ
• բուհերի ավարտական կուրսերի ուսանողներ (բակալավրիատ և մասնագիտացված ուսուցում)

❗ ՌՈՒԴՆ համալսարանի ուսանողները կարող են մասնակցել միայն առկա (օֆլայն) ձևաչափով։ Այլ բուհերի ուսանողները կարող են մասնակցել առցանց ձևաչափով (ընտրությամբ)։

🔸 Ի՞նչ հնարավորություններ է տալիս օլիմպիադան

🏆 Հաղթողների համար
✅ Անվճար ուսուցում ՌՈՒԴՆ համալսարանում՝ ՌԴ կառավարության քվոտայով
✅ Մասնակցելու հնարավորություն «RUDN BRILLIANT STUDENTS» կրթաթոշակային մրցույթին

🥈 Մրցանակիրների համար
✅ Անվճար ուսուցման հնարավորություն ՌՈՒԴՆ համալսարանում՝ ՌԴ կառավարության քվոտայով (հաղթողների ընդունումից հետո քվոտաների առկայության դեպքում)
✅ Համալսարանում ուսման վարձի զգալի զեղչ ստանալու հնարավորություն

🔸 Ինչպե՞ս մասնակցել

1️⃣ Գրանցվել օլիմպիադայի առցանց փուլին՝ կայքում
👉 https://olymp.rudn.ru/ru/main
2️⃣ Կցել անձնագրի կամ ID քարտի, ինչպես նաև դիպլոմի կամ ուսումնառության տեղեկանքի (վերջին տարվա գնահատականներով) սկան-պատճենները
3️⃣ Գրանցվել առցանց թեստավորմանը՝ առաջարկված ժամկետներում
4️⃣ Մասնակցել անհատական հարցազրույցին (թեստը հաջող հանձնելու դեպքում)
5️⃣ Սպասել հաղթողների և մրցանակիրների ցուցակների հրապարակմանը՝ մասնակցի անձնական էջում

🔸 Օլիմպիադան անցկացվում է հետևյալ առարկաներից

• Ինֆորմատիկա (բակալավրիատ, մագիստրատուրա)
• Մաթեմատիկա (բակալավրիատ, մագիստրատուրա)
• Ֆիզիկա (բակալավրիատ, մագիստրատուրա)
• Քիմիա (բակալավրիատ, մագիստրատուրա)
• Կենսաբանություն (բակալավրիատ, մագիստրատուրա)
• Հասարակագիտություն (բակալավրիատ, մագիստրատուրա)
• Ռուսաց լեզու (բակալավրիատ, մագիստրատուրա)
• Էկոլոգիա (միայն մագիստրատուրա)
• Գովազդ և հասարակայնության հետ կապեր / լրագրություն / հոգեբանություն (միայն մագիստրատուրա)
• Տնտեսագիտություն և կառավարում (միայն մագիստրատուրա)

🔗 Օլիմպիադային մասնակցության հետ կապված բոլոր հարցերի դեպքում կարող եք գրել՝

30/01/2026

📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի փետրվարի 2-ից մինչև փետրվարի 13-ը ներառյալ սահմանվում է առարկայական պարտքերի վերահանձնման ժամկետ։

Photos from Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ's post 29/01/2026

🇦🇲 Հայոց բանակի տոնի առթիվ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը մեկ հարկի տակ էր համախմբել Կոտայքի մարզի տարբեր դպրոցների աշակերտների։

Միջոցառումը վարեց ԱՊԵՔ-ի դոցենտ, մ.գ.թ. Ռուզաննա Ղարիբյանը։

📜 Միջոցառումն անցկացվեց «Ծառայում եմ Հայրենիքիս» խորագրով՝ բանակային երդման տեքստի կազմման և ներկայացման մրցույթի շրջանակում։

Մրցույթի նախնական փուլը հաղթահարել էին 6 մասնակից, որոնցից 2-ը՝ աղջիկներ։
Մասնագիտական ժյուրին՝ ԱՊԵՔ-ի զինղեկ, Քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, գնդապետ Հովսեփ Եսայանի գլխավորությամբ, ընտրեց երեք լավագույններին՝ հաշվի առնելով
✔️ տեքստի բովանդակությունը
✔️ մատուցման առոգանությունը
✔️ կերպարային համապատասխանությունն ու
✔️ ստեղծագործական մոտեցումը։

🎖 Մրցութային փուլն անցած մյուս երեք մասնակիցները թանգարանի կողմից արժանացան շնորհակալագրերի։

🤝 ԱՊԵՔ-ի և թանգարանի համագործակցությունը շարունակվում է՝ նպաստելով հայրենասիրական դաստիարակությանը և երիտասարդների արժեհամակարգի ձևավորմանը։

#ՀայոցԲանակ #ԾառայումԵմՀայրենիքիս #Երիտասարդություն #Հայրենասիրություն #Կրթություն #Համագործակցություն

Photos from Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ's post 27/01/2026

Հունվարի 27-ը Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրն է։
Այս օրը լռությամբ ու խոնարհումով հիշում ենք նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, նրա անվտանգության և մեր ժողովրդի խաղաղ ապագայի։
Նրանց սխրանքը դարձավ մեր գոյության, ազատ ապրելու և արժանապատիվ շարունակության հիմքը։
Հայրենիքը պաշտպանվում է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև հավատով, նվիրումով և պատասխանատվությամբ՝ երկրի ու ժողովրդի հանդեպ։
Այդ արժեքներն են, որ փոխանցվում են սերունդներին և պահպանում ազգային ոգին։
Այս օրը թող լինի միասնության, հիշատակի և խոր երախտագիտության խորհրդանիշ։
Խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանների լուսավոր հիշատակի առաջ՝ հավատարիմ մնալու խոստումով նրանց ընտրած ճանապարհին։

Photos from Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ's post 26/01/2026

Այսօր Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում մեկնարկեց նոր ուսումնական կիսամյակը։ 📚
Այդ կապակցությամբ կազմակերպվեց համընդհանուր ժողով՝ դասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ։
Ժողովի ընթացքում ամփոփվեցին 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց քոլեջում գործող ներքին կարգապահական կանոններին և ուսանողների գիտելիքների գնահատման ու գնահատականների բողոքարկման կարգին։
✨ Նոր կիսամյակ՝ նոր նպատակներ ու պատասխանատու աշխատանք։

24/01/2026

Սիրելի՛ դասախոսներ, ուսանողներ և կրթության ոլորտի նվիրյալ գործընկերներ,սրտանց շնորհավորում եմ ձեզ Կրթության միջազգային օրվա կապակցությամբ։
Կրթությունը մեր հասարակության զարգացման, արժեհամակարգի ձևավորման և ապագայի կերտման հիմնասյունն է։ Այն ձևավորում է ոչ միայն մասնագետներ, այլև գիտակից, պատասխանատու և մտածող անհատներ։ «ԱՊԷՔ» ՊՈԱԿ-ի գործունեության առանցքում հենց այս գաղափարներն են, որոնք ամեն օր կյանքի են կոչվում ձեր նվիրումի, հետևողական աշխատանքի և կրթության հանդեպ ունեցած հավատարմության շնորհիվ։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր դասախոսական կազմին՝ բարձր մասնագիտական պատրաստվածության, համբերության և կրթական առաքելությանը նվիրված ծառայության համար, ինչպես նաև մեր ուսանողներին՝ գիտելիքի նկատմամբ հետաքրքրության, նախաձեռնողականության և նպատակասլացության համար։
Թող կրթությունը շարունակի լինել վստահ ուղեցույց, նոր հնարավորությունների բաց դուռ և կայուն ապագայի գրավական։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ստեղծագործական ոգի, մասնագիտական նոր ձեռքբերումներ և շարունակական զարգացում։

Հարգանքով՝
«ԱՊԷՔ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գ. Մեհրաբյան

Want your school to be the top-listed School/college in Abovyan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Հատիսի փ. Ուսանողական թաղամաս 4
Abovyan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00