13/08/2026
🇦🇲 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❤️💙💛 Շախմատային տոն մեր քաղաքում!!!
♟️ STREET CHESS ABOVYAN 🤩
ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ.
Հայաստանի շախմատի ակադեմիան Street Ball Armenia-ի հետ համատեղ կազմակերպում է StreetChess կայծակնային շախմատի մրցաշարը
🗓️Օգոստոսի 16
📍Ք. Աբովյան, Աբովյանի Վահագն Թումասյանի Անվան Քաղաքային Մարզադաշտ
🧮Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
🧒🏻👧🏼Մ-12 և Մ-16 տարեկան պատանիներ և աղջիկներ
Մրցաշարին կարող են մասնակցել 4-րդ, 3-րդ, 2-րդ, 1-ին կարգի մինչև 2200 ազգային վարկանիշ ունեցող բոլոր ցանկացողները ‼️
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 6-7խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
Մուտքավճար 1.000դրամ ✅
Վճարումը միայն Idram Junior հավելվածով: Յուրաքանչյուր մասնակից վճարում է ինքն իր փոխարեն: ‼️
⏳Ժամակարգ
5 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
👉Լրացուցիչ ցուցանիշներ
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն 👇
Հատված Բուհգոլցով, Բուհգոլցով,
Սև գույնով խաղացած պարտիաների քանակով:
⏰Ժամանակացույցը
🧒🏻👧🏼Մինչև 12 տարեկաններ
Գրանցում/Վճարում - 12։00 - 13:00
Մեկնարկ - 13:00
🧒🏻👧🏼Մինչև 16 տարեկաններ
Գրանցում/Վճարում - 15:00 - 16:00
Մեկնարկ 16։00
Մրցանակային տեղեր 🥇🥈🥉
Մրցաշարում սահմանված են մրցանակներ յուրաքանչյուր տարիքային խմբում /մինչև 12տ., մինչև 16տ./ 1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցների համար, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք ցույց տված աղջիկ մասնակցի համար:
Նախագրանցումների և շախմատին վերաբերող հարցերի համար զանգահարել 055095069 📲
Վճարումների հետ կապված կամ այլ հարցերի վերաբերյալ զանգահարել 099935206 📲
Իդրամի հետ խնդիրների դեպքում 060700700 📲
13/08/2026
13/08/2026
13/08/2026
11/08/2026
10/08/2026
06/08/2026
04/08/2026