Աստղիկ Կրթամշակութային Կենտրոն

Աստղիկ Կրթամշակութային Կենտրոն

Share

Կրթություն, մշակույթ, դասապատրաստում, օտար լեզուներ, առարկայական պարապմունքներ, երկարօրյա։ �

24/08/2026

🎉 ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐՆ ՍԿՍՎԱԾ ԵՆ։

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ «Աստղիկ» կրթամշակութային կենտրոնը բացում է իր դռները և հրավիրում ձեր բալիկներին միանալու մեր մեծ, բարի ու խելացի ընտանիքին։

Ի՞նչ է սպասվում ձեր երեխային մեզ մոտ.

✅ Երկարօրյա խումբ՝ շատ լավ ու հարմարավետ պայմաններով, տնային աշխատանքների անթերի կատարմամբ։
✅ Առարկայական պարապմունքներ և օտար լեզուներ (1-9-րդ դասարանցիների համար)՝ անհատական կամ փոքր խմբերով։
✅ Արվեստի աշխարհ՝ նկարչություն և եզակի տիկնիկագործություն՝ ստեղծագործական միտքը զարգացնելու համար։
✅ Հանգստի և ընթերցանության հավես անկյուն՝ ակտիվ պարապմունքներից հետո լիցքաթափվելու համար։

Ինչո՞ւ են ծնողները վստահում մեզ.

🛡️ Տարածքն ամբողջությամբ ապահովված է շուրջօրյա տեսահսկմամբ։
🚗 Խնայում ենք ձեր ժամանակը՝ կազմակերպելով երեխաների ապահով տեղափոխումը դեպի կենտրոն։

🌟 Այս տարի նվիրեք ձեզ հանգիստ երեկոներ, իսկ ձեր երեխային՝ որակյալ ու սիրով լի կրթություն։

📅 Դասերի մեկնարկը՝ Սեպտեմբերի 1
📍 Հասցե՝ Տարտու 1/18 (2-րդ դպրոցի դիմաց)
📞 Գրանցվելու կամ հարցերի դեպքում զանգահարեք՝ 041 633 431, 093 623 431
կամ գրեք մեր էջին։

Տեղերը խիստ սահմանափակ են փոքր խմբեր ապահովելու նպատակով։

#աստղիկկենտրոն #դասապատրաստում #երկարօրյա #ուսումնականտարի #սեպտեմբերի1 #կրթություն #նկարչություն #տիկնիկագործություն #օտարլեզուներ #մանկականկենտրոն #երեխայիզարգացում #գրանցումներնսկսվածեն

14/08/2026

Մի ժամանակ մանկությունը սկսվում էր բակից… 🪁❤️

Ոչ հեռախոս, ոչ պլանշետ, ոչ համակարգչային խաղեր։
Մի քանի երեխա, բակ ու խաղ, որի կանոնները բոլորս գիտեինք։ 😄

Այսօր մեր կենտրոնում երեխաներին փորձում ենք վերադարձնել այդ պարզ, բայց հրաշալի մանկության մի փոքրիկ մասը։
Միասին վերապրում ենք այն խաղերը, որոնք մի ժամանակ մեր բակերն էին լցնում։ ❤️

Որովհետև բակային խաղը միայն խաղ չէ․
այն շփում է, շարժում, թիմային ոգի, սովորել պարտվել ու հաղթել, իրար սպասել, կանոն պահել ու ամենակարևորը՝ միասին ուրախանալ։

Եկեք երեխաներին փոխանցենք ոչ միայն նոր տեխնոլոգիաները, այլև մեր մանկության ամենալավ խաղերը։ 🌿

Իսկ դուք հիշում ե՞ք այս խաղը։

#ԱստղիկԿրթամշակութայինԿենտրոն #ԲակայինԽաղեր #Մանկություն #ԽաղովՍովորումԵնք

04/08/2026

🙋‍♀️ Սիրելի՛ ծնողներ, մենք գիտենք, որ դուք դա անում եք անսահման սիրուց դրդված կամ պարզապես ցանկանալով խուսափել ցածր գնահատականից։
🧏‍♀️ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ դուք վերցնում եք երեխայի գրիչը և լուծում եք խնդիրը նրա փոխարեն, դուք խլում եք նրանից ամենակարևորը՝ «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ» զգացողությունը։
Տարրական դպրոցը հենց այն տեղն է, որտեղ պետք է սովորել հաղթահարել դժվարությունները։
🌟 «Աստղիկ» կրթամշակութային զարգացման կենտրոնում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում երեխաների ինքնուրույնության զարգացմանը։ Մեր երկարօրյա ծրագրում ուսուցիչները հանդես են գալիս որպես մենթորներ. նրանք բացատրում են, ցույց են տալիս ճանապարհը, բայց թողնում են, որ երեխան ինքնուրույն քայլի։

#աստղիկկենտրոն #ծնողավարություն #մանկականհոգեբանություն #ինքնուրույներեխա #դասապատրաստում #երկարօրյա #ծնողներինխորհուրդ #սովորելմտածել #խելացիկրթություն

31/07/2026
30/07/2026

Բարի լույս ⭐️

21/07/2026

✨ Փնտրում ենք թիմի նոր անդամների։

Եթե մանկավարժ, հոգեբան կամ հարակից մասնագետ ես, սիրում ես երեխաներին, լի ես էներգիայով, նախաձեռնող ու ստեղծագործ ես, ապա քեզ ենք փնտրում։

Եթե ուզում ես աշխատել ջերմ, զարգացող ու ոգեշնչող թիմում, սպասում ենք քեզ։ 💛

📩 Գրիր մեզ անձնական նամակով կամ ուղարկիր քո ինքնակենսագրականը 👌

Հեռ.` 041 63 34 31, 093 62 34 31

20/07/2026

😉 Յուրաքանչյուր երեխա ունի իր զարգացման տեմպն ու յուրահատուկ ուղին։
😐 Երբ մենք երեխային համեմատում ենք հարևանի, բարեկամի կամ դասընկերոջ երեխայի հետ, մենք գողանում ենք նրա ինքնավստահությունը։
🙂 Ամենամեծ նվերը, որ կարող եք տալ ձեր բալիկին, նրան հենց այնպիսին ընդունելն է, ինչպիսին նա կա՝ միաժամանակ ոգեշնչելով դառնալ իր սեփական լավագույն տարբերակը։

Want your school to be the top-listed School/college in Abovyan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Kotayk
Abovyan