📌Ավագ դպրոցի հայտագրման
Փուլ առաջին
Հուլիսի 20–ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխաների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․
✅տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
✅տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
✅Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝
📍ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
📍խնամակալության տակ գտնվող երեխաները,
📍հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները
Աբովյանի Խ.Աբովյանի անվան թիվ 1ավագ դպրոց
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Աբովյանի Խ.Աբովյանի անվան թիվ 1ավագ դպրոց, Middle School, Barekamutyan 9, Abovyan.
Աբովյանի Խ.Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը կրթական հաստատություն է, որի առաքելությունն է ձևավորել գիտակից, պատասխանատու և արժեքահեն քաղաքացի։
Դպրոցը ապահովում է որակյալ կրթություն, ստեղծարար մտածողության զարգացում և անվտանգ կրթական միջավայր։
🎓 Սիրելի՛ ծնողներ և ապագա ավագ դպրոցականներ,
Մեկնարկում է 10-րդ դասարանի ընդունելության փուլը։
Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցն իր դռներն է բացում ձեր առջև՝ առաջարկելով խորացված և բազմակողմանի կրթական ծրագրեր։
18/06/2026
Սեփական բարեկեցության մասին հոգալը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն՝ արդյունավետ և ներդաշնակ աշխատելու համար...
Ուսուցչի աշխատանքը միայն գիտելիք փոխանցելը չէ․ այն մեծ պատասխանատվություն է, նվիրում և ամենօրյա հուզական ներգրավվածություն։ Յուրաքանչյուրս մեր աշխատանքում ներդնում ենք ոչ միայն մեր մասնագիտական կարողությունները, այլև մեր ժամանակը, էներգիան ու հույզերը։
Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ ինքներս մեր մասին հոգ տանենք:
Այսօրվա սեմինարը, որն անցկացրեց մեր դպրոցի հոգեբան Սեդա Նազլուխանյանը, նվիրված էր հուզական այրմանը: Թեստերի միջոցով գնահատեցինք մեր հուզական այրման մակարդակը, խոսեցինք հուզական սպառման համախտանիշի մասին, քննարկեցինք ինքնախնամքի կարևորությունը և ծանոթացանք այն գործիքներին, որոնք օգնում են պահպանել հոգեկան բարեկեցությունն ու կանխարգելել հուզական սպառումը։
Բաց դաս
Թեմա՝Կոստան Զարյան-«Նավը լեռան վրա» և Մայիսյան հերոսամարտեր՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա։
Ղեկավարներ՝Օ.Խալաթյան, Ռ. Աֆյան
Մայիսյան հերոսամարտերը (Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա) և Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը գաղափարական, հոգեբանական և պատմական խորը թելերով կապված են միմյանց։
Մայիսյան հերոսամարտերն ու «Նավը լեռան վրա» վեպը հայոց պատմության ու գրականության այն հազվագյուտ էջերից են, որտեղ արյունը դառնում է գաղափար, արդարությունը՝ կամք, իսկ կորուստը՝ վերածննդի աղոթք։
Եթե 1918 թվականի մայիսյան մարտերը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության և անկախ պետականության կերտման իրական հիմքն էին, ապա Զարյանի վեպը այդ նույն ժամանակաշրջանի գեղարվեստական-փիլիսոփայական հանրագումարն է։
Մայիսյան հերոսամարտերը ապացուցեցին, որ ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը ընդունակ է համախմբվելու և սեփական ուժերով կերտելու իր ազատությունը: Իսկ
«Նավը լեռան վրա» վեպում Զարյանը փառաբանում է հայ մարդու կամքը և տոկունությունը։ Վեպի գլխավոր հերոսը՝ Արա Հերյանը, որոշում է Բաթումից նավ բերել Սևանա լիճ: Այս նավը խորհրդանշում է հենց հայկական պետականությունը, որը «լեռների վրա»՝ դժվարին ու թշնամական միջավայրում, փորձում է կյանքի կոչել հայության երազանքը։
Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի գործնական հերոսությունն էին, իսկ «Նավը լեռան վրա» վեպը՝ այդ հերոսության փիլիսոփայական իմաստավորումը։
22/05/2026
22/05/2026
Սիրելի՛ շրջանավարտներ
Այսօր դուք փակում եք կյանքի մի կարևոր ու անփոխարինելի էջ, սակայն միաժամանակ բացում եք նորը՝ լի անհայտ ճանապարհներով, մեծ երազանքներով ու պատասխանատու որոշումներով։ Վերջին զանգը թող ձեզ համար դառնա ոչ միայն հրաժեշտի, այլև նոր սկզբի, նոր հաղթանակների և նոր ինքնաբացահայտումների խորհրդանիշ։
Թող դպրոցից ստացած գիտելիքը, ձեր ուսուցիչների տված խորհուրդներն ու ծնողների սերն ու հավատը դառնան այն ամուր հիմքը, որի վրա պիտի կառուցեք ձեր ապագան։ Կյանքի ամենաբարդ ճանապարհներին անգամ մի՛ կորցրեք ձեր մարդկային կերպարը, բարությունը, ազնվությունն ու հավատը։
Սիրե՛ք ձեր հայրենիքը, գնահատե՛ք ձեր ծնողներին, հարգե՛ք ձեր ուսուցիչներին և երբեք մի՛ մոռացեք այն դպրոցը, որտեղ ձևավորվեցին ձեր առաջին երազանքները, ընկերությունները և հաղթանակները։
Թող ձեր ճանապարհներն առաջնորդվեն լույսով, ձեր սրտերում երբեք չմարի հույսը, իսկ ձեր յուրաքանչյուր ձեռքբերում հպարտություն բերի ձեր ընտանիքներին, դպրոցին ու հայրենիքին։
Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։
Թող ձեր կյանքի բոլոր զանգերը հնչեն միայն հաղթանակների, խաղաղության ու երջանկության համար...
Սիրով` Մ.Հանիսյան
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Abovyan
2201